Պորչինսկու ժայռային մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պորչինսկու ժայռային մողես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Լատիներեն անվանում
Darevskia porschinskii
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Պորչինսկու ժայռային մողես (լատ.՝ Darevskia porschinskii), Քուռի ժայռային մողես, Պորչինսկու դարեվսկիա, Քուռի գարեվսկիա, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա ցեղի տեսակ։ ՀՀ-ում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, շինությունների պատերի ճեղքերում, թփուտային, նոսրանտառային, անտառային ու տափաստանային բուսականությամբ ցածրադիր վայրերում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է. երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,5-6,7 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է, ինքնահատվող։ Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են։

Մեջք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, ձիթապտղագույն ու շագանակագույն երանգները։ Մեջքի երկայնքով ձգվում է սև, տձև, երկայնակի ձգված բծերից բաղկացած, գրեթե ողջ մեջքով տարածված լայն նախշ, որը կարող է աննկատ դառնալ մարմնի հետևի հատվածում։ Կողմնային գրեթե սև զոլերը ձևավորված են միաձուլված օղանման խալերից, որոնցից 1-4 երկայնակի շարքերն ունեն բաց գույնի սպիտակավուն կենտրոնական խալ և մուգ, գրեթե սև եզրագիծ։ Վերևի շարքի խալերի եզրագիծը կտրտված է, ինչը կողմնային գոլերի վերին եզրին տալիս է ատամնաձև տեսք։ Եզրային շարքի սպիտակ գծերը միավորվելով ձևավորում են սպիտակ երկայնակի գիծ։

Կողմնային գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնային գծի կրծքային հատվածում կան կապույտ խալեր։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով։ Զուգավորման շրջանում արուների վահանիկներն ունենում են վառ դեղին գունավորում, իսկ եզրայինները կրում են վառ կապույտ խալեր։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող է հանդիպել համտեղ հայկական, Դալի, Ռոստոմբեկովի ու Ռադդեի ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնա¬ հատկություններով։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով, նաև մանր մողեսներով։ Առանձնասեռ է. զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին։ Հունիսի վերջ-հուլիսի սկզբին էգը դնում է 2-5 ձու (12 x 6 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի կեսերից սեպտեմբերի սկիզբը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png