Պորկկալա-Ուդդ
Թերակղզու ափը
| ||
Ողողող ջրեր | Ֆինական ծոց | |
Ընդհանուր մակերեսը | 393,44 կմ² | |
Երկիր | ![]() | |
Պրկկալա-Ուդդ (ֆիններեն՝ Porkkala, շվեդերեն՝ Porkala կամ Porkala udd), թերակղզի Ֆինլանդիայի հարավում։
Մակերեսը 393,44 կմ2 (առանց սահմանակից ջրային տարածությունների)։ 1944 թվականի սեպտեմբռրի 19-ին ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև կնքված զինադադարի համաձայնագրով և 1947 թվականի Ֆինլանդիայի հետ հաշտության պայմանագրով Պրկկալա-ուդդ թերակղզին և շրջակաջրային տարածքը Ֆինլանդիան տրամադրեց ԽՍՀՄ-ին վարձակալական իրավունքով, 50 տարի ժամկետով, այնտեղ խորհրդային ռազմածովային բազա կառուցելու համար։
1955 թվականին խորհրդային կառավարությունը ժամկետից շուտ հրաժարվեց Պրկկալա-ուդդ-ի տարածքի օգտագործման իրավունքից և դուրս բերեց իր զորքերը։ Պրկկալա-Ուդդ-ի տարածքը Ֆինլանդիային հանձնելու մասին եզրափակիչ պայմանագիրը ստորագրվել է 1956 թվականի հունվարի 26-ին, Հելսինկիում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 389)։ ![]() |
|