Պոտյոմկին (զրահանավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոտյոմկին զրահանավը 1906 թվականին

«Պոտյոմկին» (ռուս.՝ Потёмкин), Սևծովյան նավատորմի զրահանավ, որը ջուր և պարեն պահեստավորելու համար հունիսի 18-ին գնաց Կոնստանցա (Ռումինիա)։ Այստեղ օտարերկրյա հյուպատոսներին հանձնվեցին կոչեր՝ ուղղված «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհին» և «Բոլոր եվրոպական տերություններին», որոնցում նավաստիները հայտարարում էին ցարիզմի դեմ պայքարի իրենց վճռականության մասին։

Կոնստանցայում պաշար չստանալով՝ Պոտյոմկինը հունիսի 22-ին եկավ Թեոդոսիա, որտեղ նույնպես օգնություն չստացավ և, հնարավորություն չունենալով շարունակելու պայքարը, վերադարձավ Կոնստանցա ու հունիսի 25-ին հանձնվեց ռումինիայի իշխանություններին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո նավաստիների մեծ մասը վերադարձավ Ռուսաստան, իսկ զրահանավը դեռես 1905 թվականին հանձնվել էր ռուս, կառավարությանը։ 1919 թվականի ապրիլին քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ռազմական ինտերվենցիայի ժամանակ, անգլիացիները Սևաստոպոլի մոտ «Պոտյոմկին» պայթեցրին։ «Պոտյոմկին»-ի ապստամբությունը բարձր գնահատելով՝ Վ․ Ի․ Լենինը նշել է․

Առաջին անգամ ցարիզմի ռազմական ուժի մի խոշոր մաս ամբողջ մի զրահանավ-բացահայտ կերպով անցավ հեղափոխության կողմը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 388
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոտյոմկին (զրահանավ)» հոդվածին։