Պոտենցիալ աճի գործակից
Պոտենցիալ աճի գործակից (անգլ.՝ upside-potential ratio), չափում է ներդրումային ակտիվի եկամտաբերությունը՝ համեմատած նվազագույն ընդունելի եկամտաբերության հետ[1]։ Այս չափումը հնարավորություն է տալիս ընկերությանը կամ անհատին ընտրել այնպիսի ներդրումներ, որոնք ունեցել են համեմատաբար բարձր դրական դինամիկա, հաշվի առնելով վնասի ռիսկի միավորը[2]։
որտեղ եկամտաբերությունը բերվել են աճման կարգի[3]։ Այստեղ -ը եկամտաբերության հավանականությունն է և որը տեղի է ունենում, երբ նվազագույն ընդունելի եկամտաբերությունն է։
Երկրորդական բանաձևում՝
և.[4]
Պոտենցիալ աճի գործակիցը կարելի է արտահայտել նաև որպես մասնակի պատահական փոփոխականի պահերի հարաբերակցություն[5], քանի որ՝
- - առաջին աստիճանի վերին մասնակի պահն է,
- - երկրորդ ստորին մասնակի պահն է։
Այս չափորոշիչը մշակվել է Ֆրենկ Ա. Սորտինոյի կողմից՝ ռիսկի ավելի ճշգրիտ գնահատման նպատակով։
Քննարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոտենցիալ աճի գործակիցը ռիսկով ճշգրտված եկամտաբերությանի չափման գործիք է։ Նման բոլոր չափիչներն ինչ-որ կերպ կախված են ռիսկի չափումից։ Գործնականում հաճախ օգտագործվում է ստանդարտ շեղումը՝ հավանաբար այն պատճառով, որ այն մաթեմատիկորեն հեշտ է հաշվարկել[6]։ Սակայն ստանդարտ շեղումը վերաբերվում է միջինից ինչպես դրական, այնպես էլ բացասական շեղումներին նույն կերպ․ մինչդեռ ներդրողի տեսանկյունից՝ դրական շեղումները ցանկալի են, իսկ բացասականները՝ ոչ։
Իր հետազոտությունների արդյունքում Սորտինոն պարզեց, որ ներդրողները վախենում են (կամ առնվազն պետք է վախենան) ոչ թե պարզապես միջինից ցածր շեղումներից, այլ այն եկամտաբերություններից, որոնք ընկնում են որոշակի «նվազագույն ընդունելի եկամտաբերությունից» ցածր՝ այն մակարդակից, որն իրենց համար իմաստ ունի[7]։
Ուստի՝
- Վերելքի պոտենցիալի գործակցի համարիչում տեղ են գտնում նվազագույն ընդունելի եկամտաբերության շեմից բարձր շեղումները, ինչը թույլ է տալիս գնահատել թույլատրելիից բարձր կատարողականը:
- Իսկ հայտարարում ներառվում են նվազագույն ընդունելի եկամտաբերության շեմից ցածր շեղումները, այսպիսով պատժվում է վատ կատարողականը[8]։
Այսպիսով, գնահատելով համարիչի ցանկալի արդյունքները և պատժելով անցանկալի արդյունքները հայտարարի մեջ, այս ցուցանիշը փորձում է ծառայել որպես ներդրումային պորտֆելի բարձր եկամտաբերության պրագմատիկ ցուցիչ այն իմաստով, որը ոչ միայն մաթեմատիկորեն պարզ է (ստանդարտ շեղումը որպես ռիսկի միջոց օգտագործելու հիմնական պատճառը), այլ նաև այն հաշվի է առնում ներդրողների հոգեբանության և վարքի իրողությունները[7]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Financial Terms & Definitions Glossary: A-Z Dictionary | Capital.com». capital.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Upside Potential Ratio». www.motivewave.com. Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Upside/Downside Ratio: Formula and Investing Strategies». Investopedia (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Chen, L.; He, S.; Zhang, S. (2011). «When all risk-adjusted performance measures are the same: In praise of the Sharpe ratio». Quantitative Finance. 11 (10): 1439. CiteSeerX 10.1.1.701.141. doi:10.1080/14697680903081881. S2CID 15825491.
- ↑ «Upside: Risk/Reward Definition and Examples». Investopedia (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «https://ontosight.ai/glossary/term/upside-potential-ratio-overview--67a1413c6c3593987a550b47». Ontosight.ai (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|title= - 1 2 Pak, Esther. «What are upside and downside capture ratios?». Morningstar CA (կանադական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Upside Potential Ratio». XS (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.