Պոստգլոսատորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոստգլոսատորներ, բացատրություն պահանջող հնացած կամ հազվադեպ բառ, իրավունքի դպրոց Իտալիայում, որը 13-րդ դարւմ հաջորդել է գլոսատորներին Բոլոնիայի համալսարանում ծագած դպրոց (11-13-րդ դարերւմ), որի ներկայացուցիչները դիտողությունները նշում էին ուսումնասիրվող տեքստի տողերի արանքներում կամ լուսանցքներում։ Փորձելով վեր հանել գիտնականների ընդհանուր կարծիքը պոստոսատորները մեկնաբանում էին գլոսատորների աշխատություններում Հուստինիանոսի կոդիֆիկացիայից քաղված իրավական հասկացություններն ու հատվածները։

Հրաժարվելով հռոմում իրավունքի կառուցվածքի սկզբնական իմաստից՝ նրանք հռոմու իրավունքը համապատասխանեցրեցին ժամանակի կանոնական, քաղաքային և սովորութային նորմերին։ Ֆեոդալիզմի պայմաններին հարմարեցված հռոմում իրավունքը փոխառնվեց Արևմտյան Եվրոպայի երկրների մեծ մասում։ պոստգլոսատորները հայտնի ներկայացուցիչներից էին Բարտոլոն, Բալդը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 383