Jump to content

Պոնտչարտրեյն (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոնտչարտրեյն
Տեսակլիճ և Էստուար
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԼուիզիանա
Երկարություն64,4 կմ
Լայնություն38,6 կմ
Խորություն3 մետր
Մակերես1839 կմ²
Ավազանի տարածք14 200 կմ²
Ավազանի երկիր ԱՄՆ
Լիճ հոսող գետՄիսիսիպի գետ, Bayou St. John?, Tangipahoa River? և Tchefuncte River?
Անվանված էLouis II Phélypeaux de Pontchartrain?
Քարտեզ
Քարտեզ

Պոնտչարտրեյն[1] կամ Պոնշարտրեն[2] (անգլ.՝ Lake Pontchartrain; ֆր.՝ Lac Pontchartrain), լիճ ԱՄՆ-ում, Լուիզիանա նահանգի հարավ-արևելքում։ Նահանգի ամենամեծ լիճը, երկրորդը ԱՄՆ-ի աղի լճերի շարքում և տասնմեկերորդը՝ երկրի բոլոր լճերի շարքում։

Լիճն անվանակոչվել է 1699 թվականին՝ ի պատիվ 17-18-րդ դարերի ֆրանսիացի քաղաքական գործիչ Լուի Ֆելիպոյի, Պոշարտենի կոմսի, որը Ֆրանսիայի ծովային նախարարն է եղել Լյուդովիկոս XIV-ի օրոք, որը հայտնի է եղել որպես «Արև արքա»։

Ֆրանսիական գաղութացումից առաջ տարածաշրջանում ապրող հնդիկները լիճն անվանել են Օկվա-տա, որը նշանակում էր «լայն ջուր»[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոնչարտրեյն լիճը գտնվում է կոորդինատներով 30°12′00″ հս․ լ. 90°07′21″ ամ. ե.HЯ

Հյուսիսարևելյան ափին է գտնվում Սլայդել քաղաքը, իսկ լճի հարավում՝ Նոր Օռլեան քաղաքը և Միսիսիպի գետը։

Մակերեսը՝ 1632 կմ², միջին խորությունը՝ 3.7–4.3 մ[4]։ Լիճը օվալաձև է, մոտ 64 կմ երկարությամբ և 39 կմ լայնությամբ։

Աղի մակարդակը տարբերվում է հյուսիս-արևմուտքում աննշան աղի մակարդակից մինչև արելյան կամրջի մոտ կեսը, քանի որ սա փաստացի էստուարիա է, որը կապված է Մեքսիկական ծոցի հետ 13 կմ երկարությամբ Ռիգոլետս նեղուցով։

Լիճ են թափվում մի քանի փոքր գետեր, և դրա վրայով կառուցվել է աշխարհի երկրորդ ամենաերկար կամուրջ-ամբարտակը։ Լիճը Միսիսիպի գետին միացված է արդյունաբերական ջրանցքով, որը Արևելյան Նոր Օռլեանը բաժանում է քաղաքի մնացած մասից։ Մանչակի ճահիճները գտնվում են լճի մոտակայքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կաղապար:Карты государств
  2. Կաղապար:Карта
  3. «Lake Pontchartrain Historical Marker» (անգլերեն). Louisiana Department of Culture, Recreation and Tourism. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Environmental Atlas of the Lake Pontchartrain Basin» (անգլերեն). USGS Coastal and Marine Geology Program. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.