Պոնսեի Սպանդի թանգարան
Սպանդի տուն Casa de la Masacre | |
|---|---|
Այսօր Պոնսեի սպանդի շենքը թանգարան է, որը հարգում է սպանդի զոհերի հիշատակը և հավերժացնում այդ ողբերգական իրադարձությունը | |
| Տեսակ | Պոնսեն գտնվում է Պուերտո Ռիկոյի հարավային ափին՝ Կարիբյան ծովի մոտ։ Այն հայտնի է որպես Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք իր պատմական և մշակութային նշանակության համար |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մարինա և Ավրորա փողոցների հարավ-արևելյան անկյուն (32 Մարինա փողոց), Պոնսե, Պուերտո Ռիկո |
| Վայր | Պակաս, քան մեկ ակր |
| Ժանր | Պոնսե Կրեոլե |
| Հիմնադրվել է | 1910 |
| Հիմնադիր | Բլաս Ս. Սիլվա Բուշե |
| 18°0′32″N 66°36′50″W / 18.00889°N 66.61389°W | |
| Կայք | npgallery.nps.gov/AssetDetail/NRIS/05001098 |
![]() | |
![]() | |
Պոնսեի Սպանդի թանգարանը մարդու իրավունքների թանգարան է և պատմական շինություն, որը գտնվում է Պուերտո Ռիկոյի Պոնսե քաղաքում։ Այն ներկայացնում է 1937 թվականի Ծաղկազարդի օրը տեղի ունեցած Պոնսեի ջարդի պատմությունը և իրադարձությունները: Թանգարանը տեղակայված է այն շենքի ներսում, որտեղ հենց իրադարձությունն է տեղի ունեցել, իսկ նրա բաժիններից մեկը նվիրված է ազգայնական առաջնորդ Պեդրո Ալբիսու Կամպոսին[1][2]։ Այն նաև փաստում է Միացյալ Նահանգների կողմից պուերտոռիկացի ազգայնականների սև ցուցակներում ընդգրկումը և պահում է ազգայանական դարաշրջանի մեծ թվով լուսանկարներ[3]։
Թանգարանը գրանցված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում՝ որպես Casa de la Masacre (Ջարդի տուն)[4]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1898 թվականին Պուերտո Ռիկոյի վրա ԱՄՆ-ի ներխուժումից հետո, կղզու քաղաքական կարգավիճակը ԱՄՆ-ի կազմում դարձավ բուռն քննարկման թեմա Պուերտո Ռիկոյի քաղաքական շրջանակներում։ Դրա հետևանքով ստեղծեցվին մի շարք քաղաքական կուսակցություններ, որոնց ծրագրերը հիմնված էին ԱՄՆ-ի հետ իրենց նախընտրելի հարաբերությունների ձևաչափի վրա։
Երեք հիմնական կուսակցական ընտանիքներն էին անկախությունը, նահանգի կարգավիճակը և համագործակցային համայնքը։ Անկախության շարժումը սկսեց խորհրդանշել Պուերտո Ռիկոյի Ազգայնական կուսակցությամբ[4]։
Ուինշիփի հետապնդումը
[խմբագրել | խմբագրել կոդը]"1937 թվականի մարտի 21-ին, Զատիկին, այս վայրը դարձավ մեր պատմության ամենաողբերգական և հուզիչ իրադարձություններից մեկի վկան՝ Պոնսեի սպանդը։
Այդ օրը Պուերտո Ռիկոյի Նացիոնալիստական կուսակցության կողմից կազմակերպված խաղաղ երթը լուծարվեց իշխանությունների կողմից կրակողների միջոցով, որի հետևանքով մեծ թվով նացիոնալիստներ և անցորդներ զոհվեցին ու վիրավորվեցին, ինչպես նաև երկու ոստիկան դարձան միջադեպի զոհեր։
Փաստերը հետաքննելու համար ստեղծված Հեյսի հանձնաժողովը որոշեց, որ այս վայրում տեղի ունեցածը սպանդ էր, որը մեծ չափով հրահրվել էր գեներալ Բլենտոն Ուինշիփի կառավարության կողմից քաղաքացիական իրավունքների նկատմամբ անհանդուրժողականության, խտրականության և արհամարհանքի մթնոլորտով։
Այսօր, այդ ողբերգական իրադարձության հիսուներորդ տարելիցի կապակցությամբ, Պուերտո Ռիկոյի մշակույթի ինստիտուտը տեղադրում է այս հուշարձանը որպես մշտական հարգանքի նշան այն զոհերի հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին իրենց գաղափարների և ամենահիմնական մարդկային իրավունքների պաշտպանության համար։ Խուան Կոտալ - Կոնրադո Ռիվերա Juan Cotal - Conrado Rivera - Խոսե Անտոնիո Դելգադո - Իվան Ռոդրիգես Մարիա Հերնանդես - Խենարո Ռոդրիգես Լուիս Խիմենես - Պեդրո Ռոդրիգես Սեֆերինո Լոյոլա - Օբդուլիոն Ռոսարիո Գեորգինա Մալդոնադո - Էուսեբիո Սանչես Բոլիվար Մարկես - Խուան Սանտոս Ռամոն Օրտիս - Խուան Տորրես Ուլպիանո Պերեա - Տեոդորո Վելես Խուան Ռեյես
1930-ականների սկզբին, երբ Պուերտո Ռիկոյում աճում էին ազգայնականության և անկախության ձգտումները, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դ․ Ռուզվելտը կղզու համար նշանակեց նոր նահանգապետ՝ ԱՄՆ-ի բանակի նախկին գեներալ Բլանտոն Ուինշիփին։
Գեներալ Ուինշիփը որպես ոստիկանության պետ նշանակեց ԱՄՆ ռազմական հետախուզության սպա (և Ռիգս Ազային բանկի ժառանգ է) Է․Ֆրանսիս Ռիգսին և կառավարեց հինգ տարի (1934–1939)։ Այս ընթացքում նա զբաղվում էր «Բաց Պայքար Ազգայնական կուսակցության դեմ և դրա առաջնորդության ուղղակի հետապնդմամբ»[4]։ Համապատասխան այս բաց և ուժեղ քաղաքական թշնամությանը՝ 1935 թվականի հոկտեմբերին Ռիո Պեդրաս քաղաքի Պետական ոստիկանությունը սպանեց ազգայնական կուսակցության չորս անդամների Պուերտո Ռիկոյի համալսարանում, որը գտնվում է Սան Խուանի հարևանությամբ գնտվող Ռիո Պեդրաս քաղաքում։ Այս իրադարձությունը հայտնի դարձավ որպես Ռիո Պիեդրասի ջարդ[4]։
Համաձայն Խոսե Է․ Այորոա Սանտալիսի Պոնսեի ջարդի թանգարան: Պոնսեի ջարդի առաջին հիսնամյակի հիշատակին (Պոնսեի ջարդի թանգարան, Մարտ 2011), էջ 2, Պոնեսի կղզային ոստիկանությունը, նախապես ծրագրված ձևով և ԱՄՆ-ի կողմից նշանակված Պուերտո Ռիկոյի ոստիկանության պետ, ամերիկացի գնդապետ Ֆրանսիս Ռիգսի ցուցումով սպանեց այդ չորս տղամարդկանց։ Ազգայնականները պատասխանեցին 1936 թվականի փետրվարի 23-ին՝ սպասելով Պետական ոստիկանապետ, գնդապետ Ֆրանսիս Ռիգսին[4]։ Երկու երիտասարդ ազգայնականները, ովքեր պատասխանատու էին այդ գործողության համար, ձեռբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին Սան Խուանի ոստիկանության զորանոցում՝ առանց դատավարության, մինչդեռ նրանց մահապատիժների համար ոչ մի իրավապահ երբեք դատարանի առջև կանգնեցրեց երբեք դատարանի առջև չկանգնվեց[5]։
Ռիգսի մահը զայրացրեց գեներալ Ուինշիփին։ Նա հրաման տվեց ամբողջ կղզու տարածքում Ազգայնական կուսակցության բոլոր գրասենյակներում ոստիկանության խուզարկություններ իրականացնել՝ նպատակ ունենալով գտնել ապացույցներ, որոնք կմեղադրեին կուսակցության անդամներին ոստիկանության պետ Ռիգսի սպանության մեջ։ Սակայն երբեք ոչ մի ապացույց չգտնվեց[4]։
Չնայած որևէ ապացուցյի բացակայությանը՝ Ուինշիփի կառավարությունը Ալբիսու Կամպոսի և կուսակցության մյուս առաջնորդների դեմ մեղադրանքներ առաջադրեց խռովության համար։ Ալբիսու Կամպոսը և մյուսները ճանաչեցին անմեղ ժյուրիի կողմից, որը հիմնականում բաղկացած էր պուերտոռիկացիներից։ Սակայն գեներալ Ուինշիփը կազմակերպեց կրկնակի դատավարություն, այս անգամ ժյուրիի կազմում ապահովելով 10-2 ամերիկացիների մեծամասնություն։ Դատապարտումը հեշտությամբ ապահովվեց, և Ալբիսու Կամպոսը դատապարտվեց տասը, իսկ մյուսները՝ վեց տարվա ազատազրկման Ատլանտայի դաշնային բանտում։ Սակայն կուսակցության առաջնորդության վերացումը չկանգնեցրեց ո՛չ ազգայնական պայքարը, ո՛չ էլ Ուինշիփի ճնշումները, ինչը հանգեցրեց 1937 թվականի Պոնեսում տեղի ունեցած բռնարար դեպքին[4]։
Շքերթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնսեի ազգային կուսակցության կոմիտեն իր կենտրոնակայան ուներ Մարինա փողոց 32-ում։ Սա անկյունային գույք էր, որը սահմանակից էր Ավրորա փողոցինև օգտագործվել էր որպես կոմիտեի հանդիպումների սրահ ավելի քան 10 տարի։ 1937 թվականին տեղական կոմիտեն պլանավորեց Պուերտո Ռիկոյում ստրկության վերացման ամենամյա տոնակատարությունը, որը տեղի էր ունեցել 1873 թվականի, մարտի 22-ին[6]։ Ստրկության վերացման 64-րդ տարեդարձի հիշատակման համար ընտրած ամսաթիվը 1937 թվականի մարտի 21-ն է։
Ազգայնականները ստացել էին երթի թույլտվությունը, որը պետք է կայանար Ծաղկազարդի օրը, Պոնսեի քաղաքապետ Խոսե Տորմոս Դիեգոյի գրասենյակից։ Սակայն վերջին պահին նահանգապետ Ուինշիփը հրահանգեց նոր կղզային ոստիկանության պետ գնդապետ Էնրիկե դե Օրբետային կապվել քաղաքապետ Տորմոսի հետ և ստիպել նրան չեղարկել երթի թույլտվությունը։ Նա նաև Օրբետային կարգադրեց ուժեղացնել ոստիկանության ուժերը հարավային քաղաքում և ցանկացած միջոցներով կանխել Ազգայնականների կողմից Պոնսեում անցկացվող որևէ ցույց[7]։
Սպանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թույլտվությունը չեղարկվեց հենց միջոցառման նույն առավոտյան, սակայն կուսակցությունը հրաժարվեց չեղարկել երթը և իր մասնակիցներին հրահանգեց հավաքվել, ինչպես նախատեսված էր, իրենց ակումբի շենքի դիմաց և շարունակել միջոցառումը։ Մասնակիցների խումբը բաղկացած էր Հանրապետության կադետների տղամարդ անդամներից, «Հանրապետության դուստրեր» կանանց խմբից և փոքրիկ երաժշտական նվագախմբից։ Նրանք՝ իրենց ընտանիքների, ընկերների և տեղացի անցորդների հետ միասին, սկսեցին հավաքել ակումբի շենքի մոտ՝ կեսօրվա հերթին պատրաստվելու համար։ Նույն ժամանակ, մոտ 150 լավ զինված Կղզային ոստիկանության սպաներ ռազմական դիրք զբաղեցրի՝ ցուցարարներին շրջապատելու նպատակով[4]։
Տոմաս Լոպես դե Վիկտորինա, Պոնեսի կադետների կապիտանը, պատասխանատու էր երթի ընթացքում կադետների համար։ Երթի սկսվելուց մի քանի րոպե առաջ ոստիկանության կապիտան Սոլդևիլիան մոտեցավ և հրահանգեց Լոպեդ դե Վիկտորիային արգելել կադետներին երթի դուրս գալ։ Լոպեդ դե Վիկտորիան հրամայեց կադետների նվագախմբին նվագել Լա Բորինկենյան (Պուերտո Ռիկոյի ազգային օրհներգը), և իր կադետներին կարգադրեց սկսել երթը[8]։
Ենթադրվում է, որ կրակոցն արձակվել է ոստիկանության կողմից՝ միջադեպը հրահրելու ալիբի ապահովելու նպատակով նրանց համար, ովքեր Ծաղկազարդի օրը կրակ են բացել երթի անզեն մասնակիցների վրա։ Ոստիկանությունը սկսեց հուժկու հրաձգություն անպաշտպան ամբոխի ուղղությամբ։ Դրանում ներգրավված էին 15-20 ոստիկաններ, ովքեր 10-ը րոպե շարունակ կրակում էին Թոմփսոնի 45 (Թոմփսոն ավտոմատ գնդացիր) տրամաչափի ինքնաձիգից՝ վիրավորելով մոտ 200 մարդու և անմիջապես սպանելով 14-ին։ Եվս հինգ հոգի մահացավ հաջորդ օրերին՝ իրենց ստացած վերքերի հետևանքով[4]։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնսեում տեղի ունեցած բռնության դեպքը ցնցեց կղզու ողջ բնկաչությանը՝ անկախ նրանց քաղաքական տարբերություններից։ Ամերիկայի քաղաքացիական Ազատությունների Միությունը եկավ Պուերտո Ռիկո և ձևավորեց հանձնաժողով բաղկացած հարգված քաղաքացիներից՝ դեպքը քննության առնելու համար։ Հանձնաժողովի նախագահըԱմերիկայի Քաղաքացիական Ազատությունների Միության (ACLU) նախագահ դոկտոր Արթուր Գարֆիլդ Հեյսն էր։ Մի քանի ամիս տևած հետաքննությունից հետո, Ամերիկայի Քաղաքացիական Ազատությունների Միության հանձնաժողովը պարզեց, որ նահանգապետ Ուինշիփը ուղղակիորեն պատասխանատու է դեպքի համար, որ ազգայնականները իրացնում էին իրենց խոսքի և միավորման հիմնարար իրավունքները, և որ անպաշտպան կուսակցության անդամների ու անցորդների սպանությունը պետք է ճանաչվի որպես զանգվածայի սպանություն[4]։
1937 թվականի մարտի 21-ի կեսօրն դարձել է Պուերտո Ռիկոյի անկախության համար քաղաքական պայքարի ամենատխուր օրը[4]։
Կառույց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնսեի ջարդի թանգարանը երկհարկանի տուն է, որը գտնվում է Մարինա և Ավրորա փողոցների խաչմերուկում՝ այն վայրում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները։ Այն կառուցված է աղյուսե և փայտե կոնստրուկցիայով։ Պոնսեի համայնքի պատմական արխիվները ցույց են տալիս, որ այդ վայրում բնակելի տուն է եղել դեռ 1886 թվականին։ Սակայն ներկայիս շենքը, ինչպես նաև Ազգայնական կուսակցության օգտագործած շենքը, թվագրվում են 1900-ականների սկզբով[9]։
1906 թվականին գույքի տերերը պայմանագիր կնքեցին Բլաս Սլիվայի հետ, ով Պոնսեի հայտնի քաղաքական ինժեներ էր (Կասա Սալասար, Կասա Վիչերս-Վիյարոնգա) որպեսզի նախագծի նոր ճակատամաս և ներքին հարդարում գույքի համար։ Վերանորոգումները ավարտվեցին, սակայն դրանք միայն մասամբ հետևեցին Բլաս Սիլվայի նախագծին[4]։
Թանգարանի կազմավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի Պոնսեի ջարդի ժամանակ գույքի սեփականատերերը Ֆրանցիսկո դե Խեսուսն ու Գարսիեալա Տորո Վենդրելն էին։ 1945 թվականին գույքը վաճառվեց Խուան Ռիեռա Գինարդին Կարմեն Մ․ Տորո դե Ռիերային, ովքեր երբեք չբնակվեցին այդ տանը, այլ օգտագործում էին այն որպես վարձույթի եկամտի աղբյուր։ Տունը վարձով տրվում էր երկու մասով՝ առաջին հարկը որպես առևտրային տարածք, իսկ երկրորդ հարկը՝ որպես բնակելի միավոր։
1987 թվականին, Պուերտո Ռիկոյի Օրենսդրությունը ընդունեց համատեղ թիվ 2951 որոշումը, որով գույքը հռչակվեց ազգային պատմական հուշարձան։ 1988 թվականին Պուերտո Ռիկոյի մշակութային ինստիտուտը ձեռք բերեց գույքը, վերակառուցեց այն և հետագայում վերծանեց Պոնսեի ջարդի թանգարանի։ Շենքի ճարտարապետական ոճը Վերանկուլյար կրիոլական է։
Վերանորոգում և վերակազմավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ժամանակավորապես փակվեց 2006 թվականին վերականգման և վերանորոգման համար։ 275,000 դոլլար արժողությամբ վերանորոգումից հետո թանգարանը կրկին բացվեց 2013 թվականին[10]։
2020 թվականի Պուերտո Ռիկոյի երկրաշարժի հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը վնասվել է 2020 թվականի Պուերտո Ռիկոյի երկրաշարժի հետևանքով[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Comienza la reparación del Museo de la Masacre en Ponce: Los trabajos son supervisados por el Instituto de Cultura Puertorriqueña (ICP). ParaLaNaturaleza.org Published in 2020. Accessed 12 October 2020.
- ↑ Comienza la reparación del Museo de la Masacre en Ponce: Los trabajos son supervisados por el Instituto de Cultura Puertorriqueña (ICP). El Nuevo Dia. Guaynabo, Puerto Rico. 21 January 2020. Accessed 12 October 2020.
- ↑ «Ponce Massacre Museum». Travel Ponce.com.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Llanes Santos, Juan; Pagán, Jacqueline (2005 թ․ հունիս), National Register of Historic Places Registration Form: Casa de la Masacre (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 9-ին, Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ Scarano, Francisco A. (2000). Puerto Rico Cinco Siglos de Historia (իսպաներեն) (2nd ed.). McGraw Hill Interamericana Edit. էջեր 793–799. ISBN 9701029119.
- ↑ Hispanic Division (2011 թ․ հունիսի 22). «Abolition of Slavery in Puerto Rico». The World of 1898: The Spanish–American War. Library of Congress.
- ↑ Vázquez, Raúl Medina (2001). Verdadera historia de la Masacre de Ponce (իսպաներեն). Instituto de Cultura Puertorriqueña. էջեր 50–65. OCLC 250032826.
- ↑ Victoria, Tomás López de; Marichal, José Manuel Dávila. «¡Atención, firmes, de frente, marchen!» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Historic Archives of the Municipality of Ponce, Puerto Rico. Area: City Hall. Series: Public Works. Box 27/09-1906.
- ↑ «Tras 7 años, reabrirán Museo de la Masacre de Ponce». Noticel (իսպաներեն). 2013 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Serios daños en museos de Ponce. Արխիվացված 2021-06-07 Wayback Machine Sara Marrero Caban. Voces del Sur. Ponce, Puerto Rico. 11 January 2020. Accessed 11 January 2020.

