Պոնչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Պոնչո, (իսպ.՝ poncho) , լատինաամերիկյան ավանդական արտահագուստ՝ մեջտեղի հատվածում կլոր վզով ուղղանկյունաձև կտորե գործվածք։

Անդյան պոնչո

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ առաջին պոնչոն առաջացել է իսպանական թագավորության դարաշրջանից առաջ հնդկացի մապուչի (Չիլի, Պատագոնիա) ցեղում,այլ տվյալներով այն լայնորեն կիրառվում էր ինկերի Տաուանտինսույու կայսրությունում։ Դա Անդերի բնակիչներին բնորոշ հագուստ է, որը տարբերվում էր գույնով և զարդարանքով։

Մոդելագործները 1960-ական թվականներին ընդօրինակեցին Հարավային Ամերիկայի ավանդական ատրիբուտները։ Ժամանակակից պոնչոները շատ քիչ նմանություն ունեն իրենց նախատիպին։ Հավանաբար պահպանվել է միայն գլխի համար բացվածքով ու առանց թևքերի կլոր վզով գործվածքի տեսակները։

Պոնչոյի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հասարակ ձևով պոնչոն իրենից ներկայացնում է կենտրոնում վզի բացվածքով մի մեծ կտոր, և հաճախ ունի հավելյալ կտորներ, որոնք օգտագործվում են գլխարկի համար[1]։. Անջրանցիկ պոնչոները սովորաբար ամրացվում են ճարմանդներով, ծածկում են կոնքերը, երբ պոնչոն գցված է ձեռքերի բացվածքով մարմնի վրա, դրանցից շատերն ունեն քամուց և անձրևից պաշտպանող գլխարկներ։

Այլընտրանքային պոնչոներն այժմ մշակվում են որպես նորաձևության նմուշներ։ Նրանք ունեն միևնույն ձևը, բայց պատրաստված են տարբեր նյութերից։ Դրանք նախատեսված են նորաձև տեսք ունենալու և ջերմություն ապահովելու համար, և միաժամանակ շնչող և հարմարավետ են քամուց և անձրևից պաշտպանելու համար։ Դրանք հաճախ պատրաստվում են բրդից կամ թելից, որոնք գործված են շյուղերով կամ հելյունով։ Տոնական նախշով կամ ծաղիկներով պոնչո կարելի է կրել նաև հատուկ միջոցառումների ժամանակ։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]