Jump to content

Պոմպեյան Լակշմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմպեյան Լակշմի
տեսակքանդակ
նկարիչանհայտ
ստեղծման երկիր Հնդկաստան
ժանրարձանիկ և նյու
նյութփղոսկր
գտնվում էՆեապոլի ազգային հնագիտական թանգարան
հավաքածուՆեապոլի ազգային հնագիտական թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Lakshmi, ivory statuette from Pompeii (Naples) Վիքիպահեստում

Պոմպեյան Լակշմի, հնդկական փղոսկրե արձանիկ, որը հայտնաբերվել է 1930-ական թվականներին Պոմպեյում կատարված պեղումների ժամանակ։

Արձանիկը հավանաբար պատկերում է պտղաբերության, գեղեցկության և հարստության աստվածուհի Լակշմիին, որին պաշտում են հինդուիստները և բուդդայականները[2]: Պահվում է Նեապոլի ազգային հնագիտական թանգարանի գաղտնի կաբինետում (համար 149425)[3]։

Հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանիկը հայտնաբերվել է Վիա դել Աբոդանցայում ոչ մեծ մի տանը՝ Պոմպեյի ավերակներում: Այդ տունն այժմ կոչվում է «Հնդկական արձանիկների տուն»[2][4]։ Հայտնաբերվել է 1930-1935 թվականների միջև[3], ըստ այլ աղբյուրների՝ 1938 թվականին[2]։

Աստվածուհին պատկերված է գրեթե մերկ, եթե չհաշվենք նրա շքեղ զարդերը։ Կողքին կանգնած են երկու կին ծառաներ, որոնք նայում են մի կողմ և պահում են կոսմետիկ միջոցներով անոթներ[2]։

Այս արձանիկի առկայությունը Պոմպեյում մ․ թ․ 79 թվականին, երբ քաղաքը թաղվեց Վեզուվի ժայթքումից առաջացած լավայի տակ, վկայում է մեր թվարկության 1-ին դարում հնդկա-հռոմեական առևտրի առկայության մասին[2][4]։ Նեապոլի ազգային հնագիտական թանգարանը պարզել է, որ արձանիկը ստեղծվել է Հնդկաստանում նույն դարի առաջին կեսին[3]։

Նախկինում ենթադրվում էր, որ արձանիկը ստեղծվել է Մաթհուրայում, սակայն այժմ առավել հավանական ծագման վայր է համարվում Բհոկարդանը, քանի որ այնտեղ հայտնաբերվել են երկու նույնանման արձանիկներ[5]։ Արձանիկը գլխի վերևի մասում ունի կլոր անցք։ Գոյություն ունեն անցքի նպատակի վերաբերյալ մի քանի վարկածներ. դրանցից մեկի համաձայն՝ արձանը ծառայել է որպես ինչ-որ առարկայի բռնակ[3], մյուսի համաձայն՝ արձանիկը եղել է Սատավահանա պետությունից եռոոտանի փղոսկրե սեղանի ոտքերից մեկը[6]։

Արևմտյան Սատրապները Նահապանա ռաջայի օրոք գրավել է Սատավահանան մ. թ. 1-ին դարի կեսերին[7]։ Կա հավանականություն, որ Պոմպեյան Լակշմին, ի թիվս Սատավահանայից «տեղափոխված այլ արժեքների», Սատրապները վաճառել է արևմուտք: «Էրիթրեյան ծովի Պերիպլուս» աշխատությունից հայտնի է, որ այդ ժամանակ Արևմտյան Սատրապները առևտուր է արել Հռոմեական կայսրության հետ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.pompeiin.com/it/?l=it&m=7&s=47
  2. 1 2 3 4 5 Mary Pompeii: The Life of a Roman Town. — С. 24.
  3. 1 2 3 4 «Lakshmi». Museo Archeologico Napoli. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  4. 1 2 De Albentiis, Emidio; Foglia, Alfredo Secrets of Pompeii: Everyday Life in Ancient Rome. — Getty Publications, 2009. — С. 43.
  5. Dhavalikar, M. K. Chapter 4: Maharashatra: Environmental and Historical Process // Region, Nationality and Religion. — С. 46.
  6. Butterworth, Alex; Laurence, Ray Pompeii. — Hachette UK, 2011. — С. 36.
  7. Charles Encyclopedia of Ancient Asian Civilizations. — С. 299.
  8. The Voyage around the Erythraean Sea Արխիվացված 2011-02-24 Wayback Machine, translation with commentary, Chap 41, 48 and 49
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմպեյան Լակշմի» հոդվածին։