Պոմբիա սաֆարի-պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմբիա սաֆարի-պարկ
Տեսակsafari park?, կենդանաբանական այգի և զվարճանքի այգի
ԵրկիրԻտալիա
ՎարչատարածքՊոմբիա
Աշխարհագրական տեղադրաումՊոմբիա
Հիմնվել է1976
Մակերես40 հեկտար
ԱնդամակցությունԿենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն
Պոմբիա սաֆարի-պարկը գտնվում է Իտալիաում
Պոմբիա սաֆարի-պարկ
Պոմբիա սաֆարի-պարկը գտնվում է Երկիրում
Պոմբիա սաֆարի-պարկ

Պոմբիա սաֆարի-պարկ (իտալ.՝ Safari Park di Pombia), կենդանաբանական այգի և զվարճանքի զբոսայգի Հյուսիսային Իտալիայում, Պիեմոնտ մարզի Պոմբիա կոմունայում։ Պարկը ստեղծվել է 1976 թվականին, Անջելո Լոմբարդիի կողմից։ Զբաղեցնում է 400 հազար մետր քառ. տարածք[1]։ 1999 թվականին, երբ արդեն այգին խարխլվել էր, Օրֆեո Տրիբերտին ձեռք է բերում այն և սկսում լայնամասշտաբ վերակառուցողական աշխատանքներ։ Նրա օրոք, այգին բաժանված էր երկու գոտիների՝ սաֆարի-պարկ և զվարճանքների այգի։ Սաֆարի-պարկը համագործակցում է Թուրինի համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի հետ և անցկացնում մի շարք հետազոտական նախագծեր, մասնավորապես՝ գյուղատնտեսական կենդանիների պաթոլոգիայի և հազվադեպ տեսակների ոչնչացման կանխարգելման վերաբերյալ։ Այգում ապրում են ավելի քան 600 տեսակի կենդանիներ։

Այգին ուշագրավ է նրանով, որ այստեղ ապրում են սպիտակ առյուծներ (ալբինոսներ), որոնք 2004[2] և 2006 թվականներին ձագեր են ունեցել[3]։ 2011 թվականի հուլիսին Պոմբիա սաֆարի-պարկում հիմնադրվել է Sos Elephants շահույթ չհետապնդող հիմնադրամը, որի նպատակն է պահպանել բորնեյան փղերին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ItaliaParchi». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  2. Repubblica.it 2006
  3. unannoinpiemonte.com
  4. La Stampa 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]