Պողպատե մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողպատե մարդը
Man of Steel
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կանադա Կանադա
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Թվական Հունիսի 14, 2013
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Զակ Սնայդեր
Պրոդյուսեր Քրիստոֆեր Նոլան
Չարլզ Ռովեն
Էմմա Թոմաս
Դեբորա Սնայդեր
Սցենարիստ(ներ) Քրիստոֆեր Նոլան
Դևիդ Ս. Գոյեր
Դերակատարներ Հենրի Կևիլ
Էմի Ադամս
Մայքլ Շեննոն
Դայան Լեյն
Լորենս Ֆիշբյորն
Ռասսել Քրոսու
Օպերատոր Ամիր Մոկրի
Երաժշտություն Հանս Ցիմեր
Ընկերություն Legendary Pictures
Syncopy
DC Entertainment
Տևողություն 143 րոպե
Բյուջե $225 միլիոն
Շահույթ $52,000,000
IMDb ID 0770828
Կայք www.manofsteel.com
description

Պողպատե մարդը (անգլերեն Man of Steel), 2013 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Հենրի Կևիլը և Էմի Ադամսը։ Ֆիլմի ռեժիսորն է Զակ Սնայդերը, իսկ սցենարի հեղինակներն են՝ Քրիստոֆեր Նոլանը և Դևիդ Ս. Գոյերը։

Սյուժե[խմբագրել]

Քլարկ Կենտը մի երիտասարդ լրագրող է, ով օժտված է անհավանական ուժով։ Նրան երկիր մոլորակ են ուղարկվել Կրիպտոն մոլորակից։ Նա պետք է դառնա «Սուպերմեն» որպեսզի կարողանա վերականգել խաղաղությունը և պաշտպանել մարդկանց։

Դերերում[խմբագրել]

Դերասան Դեր
Հենրի Կևիլ Քլարկ Քենտ
Էմի Ադամս Լիոս Լեյն
Դայան Լեյն Մարտա Քենտ
Քևին Քոսթներ Ջոնաթան Քնետ
Լոուրենս Ֆիշբորն Փերրի Ուայթ
Այելեթ Զորեր Լարա Լոր-Վան

Հետաքրքիր փաստեր[խմբագրել]

  • Ամենասկզբում Սուպերմենի դերի թեկնածուներն էին Արմի Համմերը և Ջոն Մանգանելլոն։
  • Ֆիլմի պրեմիերան նախատեսվել էր 2012 թվականի դեկտեմբերին, սակայն կայացավ 2013-ի հունիսին։
  • Սուպերմենի կոստյումը այս ֆիլմում խիստ տարբերվում է դասականից։ Այս անգամ հագուստի գույները փոքր ինչ մուգ են և նաև կոստյումից բացակայում է դեղին գոտիով կարմիր անդրավարտիքը։
  • Յուրաքանչյուր անգամ Սուպերմենի կոստյումը հագնելու համար գլխավոր հերոսից պահանջվել է 15-25 րոպե։
  • Ֆիլմի շարունակությունը նախատեսվում է նկարահանել է 2015 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել]