Պողպատե կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պողպատե կինը
Պողպատե կինը.jpg
ԺանրԼԳԲՏ հեռուստասերիալներ
ԵրկիրFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Blanca Soto?
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ387
Էկրաններին էսեպտեմբերի 23, 2014-ից
ՀեռուստաալիքՏելեմունդո
ԸնկերությունArgos Comunicación?
ԴիստրիբյուտորTelemundo Puerto Rico, Նեթֆլիքս և Hulu
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Պաղպատե կինը (իսպ.՝ Señora Acero), իսպանալեզու հեռուստանովել՝ նկարահանված Տելեմունդո հեռուստաընկերության կողմից։

Տելեմունդոն հեռարձակել է հեռուստանովելը 2014-2016 եթերաշրջանում։

Ինչպես Տելեմունդոյի մնացած հեռուստանովելները, սա նույնպես կհեռարձակվի անգլերեն ենթավերնագրերով (CC3)։

2015 թվականի հունվարի 13-ին հաստատվեց, որ հեռուստասերիալը կունենա 2-րդ եթերաշրջան։ Նկարահանումները սկսվցին մայիսին։ Հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը հեռարձակվում է Սեպտեմբերի 22-ին։ Այն կհաջորդի Երկնքի տիրակալը հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին եթերաշրջան Սս մի կնոջ պատմություն է, ով երջանիկ ամուսնացել է Վիսենտե Ասերոյի՝ ոստիկանապետի հետ։ Նրանց պաշտոնական ամուսնության ժամանակ մի քանի դիմակավորված մարդիկ փորձեցին սպանել Վիսենտեին, բայց սպանեցին Սարայի հորը։ Որոշ ժամանակ անց նրանք սպանեցին նաև Վիսենտեյին, կասկածելով, որ նա գողացել է կարտելից 3 մլն դոլլար։ Սարան ստիպված փախչում է Գուադալախարա, որպիսզի փրկի որդուն։ Նա պարզում է, որ իր ամուսինն իսկապես գողացել է այդ 3 մլն դոլլարը և փորձում է ձեռք բերել այդ գումարը, բայց կարտելը վերցնում է դրանք նրանից։

2-րդ եթերաշրջան Բանտում 5 տարի անցկացնելուց հետո Սարան հույս է ունենում դուրս գալ, բայց հանրապետության նախագահը իր գաղտնի գործակալի՝ Բերտա Ագիլարի պահանջով նրան դատապարտում է 25 տարվա ազատազրկման։ Քրոջ ատելությունը, կոռումպացված նախագահի քաղաքական ամբիցիաները և ճակատագրի անհաջող շրջադարձը նրան ստիպեց սուզվել պողպատի մեջ և կրկին հրաժեշտ տալ իր որդուն և մեծ սիրուն՝ Մանուել Կաիսիեդոին։

Նախնական ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը պիտի գլխավորեր Սանդրա Էչևեռիան, բայց գլխավոր հերոսուհու դերում ընտրվեց Բլանկա Սոտոն[1]։

Նաև փոխվել է վերնագիրը, որի վերջնական տարբերակն է «Պողպատե կինը»[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sandra Echeverría protagonizará la telenovela 'Mujer de acero'» (Spanish)։ Revista TVnotas México։ մարտի 28, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-04-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2014 
  2. «Sandra Echeverría será una Mujer de Acero» (Spanish)։ Super Latina TV։ Վերցված է օգոստոսի 23, 2014 
  3. «VIDEO: Primer promocional de 'Señora Acero', protagonizada por Blanca Soto» (Spanish)։ Revista TVnotas México։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2014