Պողպատե ամպրոպների մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողպատե ամպրոպների մեջ
В стальных грозах
Էռնստ Յունգեր
Ենթավերնագիր,
ՀեղինակԷռնեստ Յունգեր
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՀուշեր
ԹեմաՌազմական պատմություն
Բնօրինակ լեզուգերմաներեն
Նկարագրում էԱրևմտյան ռազմաճակատ (Առաջին համաշխարհային պատերազմ)
ԵրկիրFlag of the German Empire.svg Գերմանիա
Հրատարակման տարեթիվ1920

Պողպատե ամպրոպների մեջ, Մեմուարային ստեղծագործություն Առաջին համաշխարհային պատերազմի մասին` գրված Էռնստ Յունգերի կողմից և հրատարակված Լայպցիգում 1920 թվականին:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունգերի առավել ճանաչված ստեղծագործություններից է և իրենից ներկայացնում է ռազմաճակատային օրագրություն: Էռնստ Յունգերը մասնակցել է պատերազմական գործողություններին Արևմտյան ճակատում 1914 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի նոյեմբեր: Մասնակցել է մի քանի մարտերի: Նա շարքային զինվորից դարձել է սպա և երեք անգամ պարգևատրվել:Գիրքը հրատարակվել է մի քանի անգամ, հեղինակի միջոցներով: Այն վերահրատարակվել է Գերմանիայում և թարգմանվել շատ լեզուներով։ «Պողպատե ամպրոպների մեջը» Առաջին աշխարհամարտի մասին գրված ամենաժողովրդական ստեղծագործություններից է: Հաջորդ հրատարակություններում Յունգերը կատարել է փոփոխություններ: Նա գրքի վերջին տարբերակ է համարել 1934 թվականին լույս տեսած 14-րդ հրատարակությունը, սակայն փոքրիկ շտկումներ է կատարել մինչև 1978 թվականը` կապված քաղաքական իրավիճակների փոփոխությունների, սեփական գաղափարական տատանումների և մասնավորապես նացիզմի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման հետ:

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունները կենտրոնացված են գլխավոր մարտերի շուրջ, որոնց վերաբերյալ նա անում է հոգեբանական դատողություններ` ներկայացնելով մարտերի յուրահատկությունները, որոնք միանգամից չեն դառնում սովորական երևույթ: Սկզբնական շրջանում Յունգերի և ընկերների վրա ուժեղ ազդեցություն էր թողնում մարտերից և թունավոր գազերի ցրվելուց հետո երևացող մահացած բնության ֆանտաստիկ պատկերը:

Կռիվ Սոմմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմմի մարտերը ամենահրեշավոր կռիվներն են աշխարհի պատմության մեջ: Յունգերին վիճակված էր լինել գլխավոր դիրքերից մեկում, որը ենթարկվել էր անգլիացիների հարձակմանը:

Aquote1.png Երբ լույսը բացվում է, նրանց աչքերի առաջ երևում է ապշեցուցիչ տեսարան:Հովիտը գտնվում էր հսկայական ձագարների կողքին, որոնք լցված էին համազգեստներով, զենքերով և դիակներով: Տեղանքը ամբողջովին քրքրված էր: Աչքը ի զորու չէր գտնել թեկուզ խղճուկ մի ցողուն: Դաշտը իրենից ներկայացնում էր սարսափելի տեսարան: Կենդանի մարդկանց կողքին պառկած էին մեռածները: Աղվեսների փորված բները շերտ առ շերտ իրար վրա էին: Վաշտերը ուս ուսի կանգնած էին կրակե փոթորկի առաջ` հնձվելով մեկը մյուսի հետևից, գետինը ծածկված էր մեռածների մարմիններով Aquote2.png

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Солонин Ю. Н. Эрнст Юнгер: от воображения к метафизике истории // Юнгер Э. В стальных грозах. — СПб.:: Владимир Даль, 2000. — ISBN 5-93615-006-2
  • Юнгер Э. В стальных грозах / перевод с нем.: Гучинская Н. О., Ноткина В. Г.. — СПб.:: Владимир Даль, 2000. — ISBN 5-93615-006-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]