Պողոս Խաչատրյան
Պողոս Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1929 Նորշեն, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ |
Մահացել է | հուլիսի 19, 2003 (74 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Սևանի Վազգենյան դպրանոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1951) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Պողոս Մկրտչի Խաչատրյան (հունվարի 21, 1929, Նորշեն, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ - հուլիսի 19, 2003, Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պողոս Խաչատրյանը ծնվել է 1929 թվականին Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1960 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում, 1983-1995 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1995 թվականից՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում[1]։
Աշխատությունները նվիրված են հայ հին և միջնադարյան գրականությանը, մասնավորապես Գրիգոր Նարեկացու կյանքին և ստեղծագործությանը։ Հեղինակ է դպրոցական դասագրքերի և ձեռնարկների։ Խաչատրյանի աշխատասիրությամբ հրատարակվել են «Գրիգոր Նարեկացի. Մատյան ողբերգության» (1985), «Նարեկի միջնադարյան լուծմունքը» (1990), «Մովսես Խորենացի, ասույթներ, խոհեր, բնութագրումներ» (1992), «Գանձարան հայ հին բանաստեղծության» (2000) գրքերը[1]։ Խաչատրյանի կազմած «Հայ հին գրականութեան մատենագիտութիւն»-ն ունի բացառիկ նշանակություն հայ հին և միջնադարյան գրականության ուսումնասիրման հետագա ընթացքի համար[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ-ԺԷ դդ), Ե., 1969։ Գրիգոր Նարեկացին և հայ միջնադարը, Էջմիածին, 1996[3]։
- Գրիգոր Նարեկացի, Մատյան Ողբերգության, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1979 թ։
- Հայ հին գրականութեան մատենագիտութիւն. Երևան, «Տիգրան Մեծ», 2016, 614 էջ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2007։
- ↑ «Պողոս Խաչատրյանի կազմած հայագիտական մատենագիտությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-19-ին։ Վերցված է 2019-01-21
- ↑ Հայ միջնադարյան պատմական ողբեր
- ↑ «Պօղոս Խաչատրեան. Հայ հին գրականութեան մատենագիտութիւն. Երևան, «Տիգրան Մեծ»,2016, 614 էջ։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-19-ին։ Վերցված է 2019-01-21
|