Պողոս Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պողոս Առաքելյան
Ծնվել էմոտ 1850
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1895
Մահվան վայրԱդի­յա­մա­ն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԱդի­յա­մանի քա­ղա­քա­յին բժիշկ

Պողոս Առաքելյան (մոտ 1850, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1895, Ադիյաման, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս Առաքելյանը ծնվել է մոտ 1850 թվականին, Վա­նի նա­հան­գի կենտրոն Վան քաղաքում։ Բժշկական կրթությունն ավարտել է ԱՄՆ-ում՝ հավանաբար 1875 թվականին։ Երեք տարի (1875-1878 թվականներ) Խարբերդում բժիշկ է աշխատել, այնուհետև (1878) ընտանիքով տեղափոխվել Ադիյաման և քաղաքային բժիշկ աշխատել։

1895 թվականին Ադիյամանում տեղի ունեցած հայկական կոտորածի ժամանակ զոհվել է իր կրտսեր դստեր հետ միասին՝ մոտ 45 տարեկանում։ Այդ ողբերգությունից հետո, կինը՝ Բամբիշ Խանըմը տեղափոխվել է ԱՄՆ-ի Թրոյ քաղաքը, որտեղից էլ՝ Լոս Ան­ջե­լես, ուր մահացել է 1931 թվականին՝ 74 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքր էշ, 1938։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։