Պողոս-Լևոն Զեքիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողոս-Լևոն Զեքիյան
Ծնվել է1943 հոկտեմբերի 21
Թուրքիա Թուրքիա Կոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Թուրքիա
ԱզգությունՀայ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
ՄասնագիտությունՊատմություն
բանասիրություն
Պաշտոն(ներ)կաթոլիկ արքեպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և առաքելական ադմինիստրատոր
ԱնդամակցությունՎենետիկի գիտությունների, գրականության և արվեստի համալսարան
Ալմա մատերԿոստանդնուպոլսի վարժարաններ
Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրեվանք
Հռոմի Գրիգորյան պապական համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն[2] և հայերեն[2]
Ինչով է հայտնիՎենետիկի գիտության, բանասիրության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ (1992), ԵՊՀ պատվավոր դոկտոր (2000)
Կայքunive.it/persone/zkybhs(իտալ.)

Պողոս-Լևոն Անտոնի Զեքիյան (հոկտեմբերի 21, 1943(1943-10-21), Ստամբուլ, Թուրքիա[3] և Կոստանդնուպոլիս), հայագետ, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ, վարդապետ (1959-1987), Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր (1973), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1994), Վենետիկյան ակադեմիայի անդամ (1992), Վենետիկյան ակադեմիայի իսկական անդամ (2005), Պոլսի հայ կաթողիկե աթոռի առաքելական կառավարիչ, արքեպիսկոպոս (2014-)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս-Լևոն Զեքիյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել Է Կոստանդնուպոլսի վարժարաններում, Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրեվանքում։ 1962 թվականին ավարտել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 1966 թվականին՝ նույն համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։ 1966-1968 թվականներին մասնագիտացել է Արևելյան աստվածաբանության բնագավառում։

1968-1974 թվականներին ուսուցչություն է արել Կոստանդնուպոլսի Մխիթարյան և Կեդրոնական, 1974 թվականից՝ Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, 1982-1985 թվականներին՝ տնօրեն, 1981 թվականից՝ Վենետիկի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, 1980-1985 թվականներին՝ «Բազմավեպի» խմբագիր[4]։

1974 թվականից բնակվում է Իտալիայում։

Մինչև 2011 թվականը Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում վարել է իր իսկ կողմից 1976 թվականին հիմնված հայագիտական ամբիոնը։ Ներկայումս Հռոմի Արևելյան հայրապետական համալսարանում աստվածաբանության և հայ եկեղեցու դավանանքի դասախոս է։ 2014 թվականին նշանակվել է Կոնստանդնուպոլսի և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս[5]։

Հիմնական աշխատանքները վերաբերում են գիտակցության, Օգոստինոսյան ներգոյապաշտության, հումանիզմի, հայոց պատմության, բանասիրության և մշակույթի, ազգային և կրոնական ինքնության հարցերին, հայ տեսահայեցողական և աստվածաբանական մտքին։ Անդրադարձել Է նաև Հովհան Մանդակունու, Ներսես Շնորհալու, Պետրոս Դուրյանի, Դանիել Վարուժանի և այլոց ստեղծագործություններին, հայ-վրացական մշակութային կապերին, գրաբարի հոլովման համակարգին և այլն[6]։

Տիրապետում է հայերենին (նաև գրաբար), թուրքերենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին, ռուսերենին։ Հեղինակ է շուրջ հարյուր գիտական ուսումնասիրությունների, հոդվածների ու տասնյակ թեմատիկ գրքերի[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ ոսկե մեդալ, 2000

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ թատրոնի սկզբնաքայլերը և հայ վերածնունդի շարժումը, 1975։
  • Բանակցութիւններ Ա. Ներսես Շնորհալիի եւ կայսերական նուիրակ Թէորիւսնոսի միջեւ..., 1978։
  • Իտալիայի հայ գաղութները, 1978։
  • Հումանիզմական գաղափարային բովանդակութիւնը և պատմական արմատները, 1981։
  • Վենետիկ և հայերը, Վնտ., 1990։
  • Հոգիի և ինքնութեան հետքերով, Երևան, 2000։
  • Ինքնութեան խճանկար, Բեյրութ 2000։
  • Հայապատում... ներտողային, Լոս ԱՆջելես, 2001։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #122454677 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Պողոս-Լևոն Զեքիյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
  5. «Հայր Լևոն Զեքիյանին Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշանակել է Կ. Պոլսի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. 70 ամեակ. պրոֆեսոր Հայր Պօղոս Լեւոն Զէքիեան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]