Պոլ Ստրենդ
![]() անգլ.՝ Paul Strand | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | մարտի 31, 1976[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Օրգեվալ[5] |
Կրթություն | Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ, կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ և կինոպրոդյուսեր |
Ընտրանի | Wall Street |
Ամուսին(ներ) | Ռեբեքա Սոլսբերի Ջեյմս[6] և Hazel Kingsbury?[7] |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Photo League? |
Պոլ Ստրենդ (անգլ.՝ Paul Strand, հոկտեմբերի 16, 1890[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մարտի 31, 1976[1][2][3][…], Օրգեվալ[5]), ամերիկացի լուսանկարիչ և կինոռեժիսոր-վավերագրող, վավերագրական լուսանկարչության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները բնիկ բոհեմիացի էին։ Լուսանկարել սովորել է Նյու Յորքյան մասնավոր Ethical Culture Fieldston School-ում՝ Լյուիս Հայնի մոտ։ Հայտնվելով 291 լուսանկարի մոդեռնիստուհու պատկերասրահում, որը ղեկավարում էին Ալֆրեդ Ստիգլիցն ու Էդվարդ Ստեյխենը, սկսել է լրջորեն զբաղվել լուսանկարչական արվեստով։ Ստիգլիցն աջակցել է երիտասարդ լուսանկարչին, նրա լուսանկարները տպագրելով Camera Work ամսագրում։
1915 թվականին Պոլը սկսել է անել ավելի շատ վերացական լուսանկարներ։ «Camera Work» ամսագիրն իր վերջին երկակի հրատարակությունը նվիրել է Պոլ Ստրենդի լուսանկարներին։ Հենց նա է նոր ուղղություն տվել, որը հետագայում կոչվել է «անմիջական լուսանկար»։
Ստրենդը դարձել է լուսանկարչական արվեստի լիգայի հիմնադիրներից մեկը, որը 1936-1951 թվականներին հանդես է եկել սոցիալական բարեփոխումների օգտին։ Նրա գեղարվեստական ոճի վրա մեծ ազդեցություն է ունեցել Էդվարդ Հոփերի ստեղծագործությունը։ Սահմանել և զարգացրել է կալիֆորնիական F/64 խմբի սկզբունքներին մոտ գաղափարները։ 1946 թվականին Ստրենդի աշխատանքների մեծ հետահայաց ցուցահանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ստրենդի աշխատանքները ներառում են բազմաթիվ ժանրեր, դրանց թվում են վավերագրական լուսանկարը, դիմանկարները, բնանկարները, բույսերի լուսանկարները, ճարտարապետության թեմատիկան, արդյունաբերական օբյեկտների և մեքենաների լուսանկարները[8]։
1949 թվականին Ստրենդը գնացել է Կառլովի Վարիի կինոփառատոնում ներկայացնելու իր ֆիլմը՝ «հարազատ հողը»։ Դրանից հետո, չցանկանալով հանդուրժել հայրենիքում ամրապնդվող մաքքարթիզմը (Ստրենդի ընկերների մեջ քիչ չեն եղել կոմունիստները և սոցիալիստները), նա մնացել է Ֆրանսիայում և չի վերադարձել ԱՄՆ։ Վերջին քսանյոթ տարիների ընթացքում Ստրենդը ապրել է Օրժևալայում (Իվելին, Իլ դը Ֆրանսի դեպարտամենտ), ճամփորդել է Իտալիայում, Շոտլանդիայում, Եգիպտոսում, Գանայում և այլն։
Հատուկ ճանաչում է վայելում նրա լուսանկարչական ալբոմը Ֆրանսիական պրոֆիլում (Ֆրանսիայի դեմքը, 1952):
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1921՝ Manhatta
- 1925՝ The Live Fire
- 1936՝ Redes (The Wave, Մեքսիկայից)
- 1936՝ The Plow That Broke the Plains
- 1940՝ Heart of Spain (Իսպանիայից)
- 1942՝ Native Land
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին գերմանական լուսանկարչական արվեստի ակադեմիան նշեց Ստրենդի ներդրումը Դեյվիդ Օկտավիուս Հիլլի մեդալով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Luminous-Lint — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ Union List of Artist Names
- ↑ https://www.famousphotographers.net/paul-strand
- ↑ Фотография XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paul Strand: essays on his life and work/ Robert Adams a.o., eds. New York: Aperture, 1990.
- Peters G.P., Fox M. Paul Strand: an extraordinary vision. Santa Fe: Gerald Peters Gallery, 1994.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլ Ստենդը լուսանկարների վարպետների կայքում
- Աշխատանքներ աշխարհի թանգարաններում
- Պոլ Ստրենդը IMDB կայքում
- Պոլ Ստրենդը PhotoIsland կայքում(ռուս.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Ստրենդ» հոդվածին։ |
|