Պոլ Սկառոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Սկառոն
ֆր.՝ Paul Scarron
Paul Scarron 2.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1610(1610-07-04)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 1660(1660-10-06) (50 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ և վիպասան
Լեզուֆրանսերեն[2]
ՔաղաքացիությունՖրանսիա[3]
Գրական ուղղություններբարոկկո
ԱմուսինՖրանսուազա դ'Օբինյե[4]
Paul Scarron Վիքիպահեստում

Պոլ Սկառոն (ֆր.՝ Paul Scarron, հուլիսի 4, 1610(1610-07-04), Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1] - հոկտեմբերի 6, 1660(1660-10-06), Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի գրող։ Կլասիցիզմի գեղագիտության և ազնվականական նրբագեղ (պրեցիոզ), գրականության հակառակորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ մուտք է գործել «Բուռլեսկային մի քանի ոտանավորների ժողովածուով» (1643), որին հաջորդել են «Տիփոն, կամ Գիգանտոմախիա» (1644), «Կերպարանափոխված Վերգիլիոսը» (1648-1652) տրավեստի-պոեմները։

Բուռլեսկ և տրավեստի-պոեմ նոր ժանրի հիմնադիր Սկառոնն իր գործերում հին աստվածներին և հերոսներին օժտել է մարդկային արատներով։ Նրան փառք է բերել «Զավեշտական վեպ» (1651-1657) ստեղծագործությունը, որտեղ պատկերել է գավառական հասարակության բարքերն ու կենցաղը։ Սկառոնը ֆրանսիական թատրոնից գերադասել է իսպանականը, որից փոխառել է իր ստեղծագործության թեմատիկան ու հնարաքները («Ժոդըլե, կամ Տեր-ծառան», բեմադրվել է 1645 թվականին, հրատարակվել է 1646 թվականին, «Հայաստանցի Դոն Հաբեթը», բեմադրվել է 1646 թվականին)։

Կատակերգակ Սկառոնի արվեստը մեծ դեր է խաղացել ֆրանսիայի դրամատուրգիայի պատմության մեջ։ Նրա վերջին ստեղծագործությունները «Ողբերգակատակերգական նովելներն» են (հրատարակվել է 1661 թվականին)։ Սկառոնի «Իմ տապանագիրը» («Գրական թերթ», 1955, համար 13) բանաստեղծությունը հայերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 437 CC-BY-SA-icon-80x15.png