Պոլ Շադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Շադ
Paul Melissus.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Paul Schad
Ծնվել էդեկտեմբերի 20, 1539(1539-12-20)[1][2][3]
ԾննդավայրՄելրիխշթաթ, Ռյոն Գրաբֆելդ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա[4]
Վախճանվել էփետրվարի 3, 1602(1602-02-03)[1][2][3] (62 տարեկան)
Վախճանի վայրՀայդելբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Մասնագիտությունգրադարանավար, կոմպոզիտոր, հեղինակ, թարգմանիչ, գրող և բանաստեղծ
Լեզուլատիներեն և գերմաներեն[1]
ՔաղաքացիությունԳերմանիա
Paulus Melissus Վիքիպահեստում

Պոլ Շադ (գերմ.՝ Paul Schad), կամ Պավել Մելիս, Պավել Մելիս Շեդի (լատ.՝ Paulus Melissus Schedius, դեկտեմբերի 20, 1539(1539-12-20)[1][2][3], Մելրիխշթաթ, Ռյոն Գրաբֆելդ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա[4] - փետրվարի 3, 1602(1602-02-03)[1][2][3], Հայդելբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]), գերմանացի գրող-մարդասեր, բանաստեղծ, թարգմանիչ և երգահան, գրադարանավար, դիվանագետ: Նա իր ստեղծագործությունները գրել է լատիներենով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունն ստացել է Ցվիկաուի դպրոցում, այնուհետև, 1557-1559 թվականներին բանասիրություն է ուսումնասիրել Էրֆուրտում և Յենում: 1559 թվականին դարձել է պալատական երգիչ, 1560 թվականին տեղափոխվել է Վիեննա, որտեղ մեկ տարի անց դարձել է պալատական բանաստեղծ և որտեղ ապրել է մինչև 1564 թվականը: Այնուհետև ապրել է Պրահայում, Վիտենբերգում և Լայպցիգում, որոշ ժամանակ գտնվել է Վյուրցբյուրգյան եպիսկոպոսի նստավայրում, Հունգարիայում մասնակցել է մարտական գործողությունների: Մաքսիմիլան II և Ռուդոլֆ II կայսրերի մոտ ծառայել է որպես դիվանագետ և 1567-1586 թվականներին նրանց հանձնարարություններով ուղևորություններ է կատարել դեպի Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալյա և Անգլիա: Կյանքի վերջին տարիներին եղել է Հայդելբերգի Պալատինյան գրադարանի գլխավոր գրադարանավար:

Կարևոր ստեղծագործություններն են` «Pauli Melissi schediasmata poëtica» (Հայդելբերգ, 1574), «Odae palatinae» (նույն վայրում, 1588), «Meletematum piorum libri VIII» (1595): Հրապարակել է նաև «Psalmen in deutschen Gesangreimen» աշխատությունը (նույն վայրում, 1572), որը Դավիթի սաղմոսների գերմաներեն թարգմանությունն է : Նա գերմաներեն է թարգմանել նաև Կլեման Մարոյի և Թեոդոր Բեզայի ստեղծագործությունները: Համարվում է գերմանական սոնետների և տերցինների, ինչպես նաև` լատիներենով գերմանական սիրային քնարերգության սկզբնավորողներից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]