Պոլ Լոզանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Պոլ Լոզանո
իսպ.՝ Pol Lozano Vizuete
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Պոլ Լոզանո Վիսուետե
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1999(1999-10-06)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Սան Կիրզե դել Վալյես, Իսպանիա
Հասակ 177 սմ
Քաշ 62 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 26
Պատանեկան կարիերա
2006-2017 Իսպանիա Էսպանյոլ B
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2017-2020 Իսպանիա Էսպանյոլ B 72 (2)
2019-ներկա Իսպանիա Էսպանյոլ 5 (0)
Ազգային հավաքական
2017-2018 Իսպանիա Իսպանիա Մ19 5 (0)
2019-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 20, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19, 2019

Պոլ Լոզանո Վիսուետե (իսպ.՝ Pol Lozano Vizuete, հոկտեմբերի 6, 1999, Սան Կիրզե դել Վալյես, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Էսպանյոլի» և Իսպանիա Մ21 հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզանոն միացել է «Էսպանյոլի» մանկապատանեկան թիմին 2006 թվականին։ Թիմի երիտասարդական կազմում նա իր նորամուտը նշել է 2017 թվականի մայիսի 14-ին Սեգունդա B դիվիզիոնի շրջանակներում կայացած «Սաբադել ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-3 հաշվով՝ կատալոնական թիմի պարտությամբ։

«Էսպանյոլ B»-ի կազմում Պոլը իր առաջին գոլը խփել է 2017 թվականի հոկտեմբերի 15-ին «Տեռասա»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով[2]։ 2018 թթվականի հուլիսի 4-ին իսպանացի ֆուտբոլիստը երկարաձգել է թիմի հետ գործող պայմանագիրը մինչև 2023 թվականը[3]։

«Էսպանյոլի» հիմնական կազմում Պոլ Լոզանոն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Լյուցերն ՖԱ»-ի դեմ հանդիպմանը[4]։ Իսկ Լա Լիգայի շրջանակներում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է նույն թվականի դեկտեմբերի 7-ին «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում, որն ավարտվել է 0-2 հաշվով՝ մադրիդյան թիմի հաղթանակով։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Իսպանիա Մ17 հավաքականի կազմում Պոլ Լոզանոն մասնակցել է Ադրբեջանում կայացած Եվրոպայի մանկապատանեկան առաջնությանը։ Նա մասնակցել է Նիդերլանդների[5], Սերբիայի[6], Իտալիայի[7], Անգլիայի[8], Գերմանիայի[9] և Պորտուգալիայի[10] հավաքականների դեմ հանդիպումներին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն - 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Fin a la racha» [End of the run] (իսպաներեն)։ Diario La Grada։ 15 October 2017։ Արխիվացված է օրիգինալից 17 August 2019-ին։ Վերցված է 2 July 2019 
  3. «Pol Lozano renews until 2023»։ RCD Espanyol։ 4 July 2018։ Վերցված է 2 July 2019 
  4. «Wu Lei, el debutante Campuzano y la cantera arrasan a la morriña» [Wu Lei, the debutant Campuzano and the cantera wash away the homesickness] (իսպաներեն)։ Diario AS։ 15 August 2019։ Վերցված է 17 August 2019 
  5. «Нидерланды (до 17) VS. Испания (до 17) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-06 
  6. «Сербия (до 17) VS. Испания (до 17) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-09 
  7. «Испания (до 17) VS. Италия (до 17) 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-12 
  8. «Испания (до 17) VS. Англия (до 17) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-15 
  9. «Германия (до 17) VS. Испания (до 17) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-18 
  10. «Португалия (до 17) VS. Испания (до 17) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]