Պոլ Բոկյուզ
| Պոլ Բոկյուզ Paul Bocuse | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 11, 1926[1][2][3][…] |
| Ծննդավայր | Collonges-au-Mont-d'Or[4] |
| Մահացել է | հունվարի 20, 2018[5][6][1][…] (91 տարեկան) |
| Մահվան վայր | Collonges-au-Mont-d'Or[5][4] |
| Գերեզման | cemetery of Collonges-au-Mont-d'Or |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | շեֆ խոհարար, գործարար, հեղինակ և խոհարար |
| Ծնողներ | հայր՝ Georges Bocuse? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Jérôme Bocuse? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Պոլ Բոկյուզ (ֆրանսերեն՝ Paul Bocuse, փետրվարի 11, 1926[1][2][3][…], Collonges-au-Mont-d'Or[4] - հունվարի 20, 2018[5][6][1][…], Collonges-au-Mont-d'Or[5][4]), ֆրանսիացի հանրաճանաչ խոհարար, ըստ խոհարարական քննադատների (Gault և Millau, «Pape de la cuisine»)՝ դարի խոհարար։ Նա ղեկավարել է բազմաթիվ ռեստորաններ հայրենի քաղաքում և Լիոնում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլ Բոկյուզը ծնվել է 1926 թվականի փետրվարի 11-ին Կոլոնժ-օ-Մոն-դ’Օր գյուղում, որը մոտ է Լիոնին, տոհմիկ խոհարարների ընտանիքում, որոնք գործել են 17-րդ դարից։ Սակայն 1921 թվականին Ժոզեֆը, նրա պապը ընտանեկան ռեստորանը վաճառել է ընտանիքի ապրանքանիշի օգտագործման իրավունքի հետ միասին։
Խոհարարական հմտությունները սովորել Պոլ Բոկյուզ սկսել է դեռևս մանությունից՝ աշխատելով Լիոնի ռեստորաններից մեկում՝ որպես օգնական։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա գնացել է ճակատ` որպես կամավոր։ Պատերազմի ընթացքում Էլզասի ճակատամարտում Բոկյուզը վիրավորվել է, որից հետո նրան կատարել են փոխներարկում ամերիկյան հոսպիտալում։ Պատերազմից հետո նա վերադարձել է Լիոն, որտեղ աշխատել է «Մայր Բրազի» (ֆրանսերեն՝ La Mère Brazier) ռեստորանում, և մի քանի տարի անց նա դարձել է հանրահայտ շեֆ-խոհարար Ֆերնանդ Պուանի աշակերտը։ 1961 թվականին Բոկյուզը կարողացել է շարունակել իր ընտանեկան բիզնեսը, և վերադարձել է հայրենի ռեստորան։ Նույն տարում նրա ռեստորանը ստացել է առաջին Միշլեն աստղը, իսկ Բոկյուզը արժանացել է «Ֆրանսիայի լավագույն խոհարար» կոչմանը։ Մեկ տարի անց նրա ռեստորանը ստացել է երկրորդ Միշլեն աստղը, իսկ 1965 թվականին դարձել է երեք աստղերի սեփականատեր։ 1966 թվականին նա կարողացել է գնել ընտանիքի ապրանքանիշը, և նրա տանիքի վրա հայտնվել է «Բոկյուզ» ֆիրմային ցուցատախտակը։
1975 թվականին Պոլ Բոկյուզը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Այս առիթով տեղի է ունեցել նախագահական հանդիսավոր ընդունելություն Ելիսեյան պալատում, որտեղ մատուցել են Բոկյուզի պատրաստած սնկով ապուրը։ Ճաշատեսակն անվանվել է V.G.E. (Վ.Ժ.Է.)՝ ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի։ Այդ ժամանակից սկսած սնկերը ռեստորանի խոհարարի հիմնական ճաշատեսակներից մեկն են[9]։
1970-ական թվականներին Բոկյուզը եղել է «նոր խոհանոցի» (ֆրանսերեն՝ nouvelle cuisine) հիմնադիրներից մեկը, ուշադրությունը դարձնում էր ապրանքների որակին և ճաշատեսակների քիչ կալորիականությանը։ 1987 թվականին նա հիմնադրել է միջազգային «Ոսկի Բոկյուզ» խոհարարական մրցույթը (ֆրանսերեն՝ Bocuse d’Or), այժմ համարվում է խոհանոցում ամենահեղինակավոր միջազգային մրցույթը[10][11]։ 1989 թվականին շատ հարգված Gault Millau գիդը Բոկյուզին շնորհել է դարի շեֆ-խոհարարի կոչում[12]։ Թաղվել է Լիոնում[13]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 3 4 Fichier des personnes décédées mirror
- 1 2 3 4 http://www.lepoint.fr/gastronomie/paul-bocuse-le-pape-de-la-gastronomie-est-mort-20-01-2018-2188235_82.php
- 1 2 http://www.lemonde.fr/disparitions/article/2018/01/20/paul-bocuse-figure-de-la-gastronomie-francaise-est-mort_5244600_3382.html
- ↑ https://www.fr.emb-japan.go.jp/actualite/2016/remise_decoration_printemps2016.html
- ↑ https://www.fr.emb-japan.go.jp/actualite_ambassade/2016/decoration_bocuse.html
- ↑ «О еде домашней, магазинной и ресторанной». Deutsche Welle. 26.07.2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Академия Золотой Бокюз-Россия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Команда США выиграла конкурс «Золотой Бокюз» 2017. Планета-Дэйли, 27.01.2017
- ↑ «L'histoire de paul bocuse» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ (չաշխատող հղում)
- ↑ «Paul Bocuse's French Cooking».
- ↑ «Bocuse a la Carte».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Официальный сайт конкурса «Золотой Бокюз»
- Президент высокой кухни Արխիվացված 2007-11-12 Wayback Machine — интервью Поля Бокюза(ռուս.)
- Биография Поля Бокюза Արխիվացված 2012-05-11 Wayback Machine(ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Բոկյուզ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||