Պոլ Բաում
Պոլ Բաում | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն |
Վախճանվել է | մայիսի 15, 1932[3] (72 տարեկան) կամ մայիսի 18, 1932[4] (72 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Գերմանիա |
Կրթություն | Դրեզդենի կերպարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, porcelain painter, տեքստիլ նկարիչ և վիզուալ արտիստ |
Պարգևներ | |
Paul Baum Վիքիպահեստում |
Պոլ Բաում (գերմ.՝ Paul Baum, սեպտեմբերի 22, 1859[1][2][3][…], Մայսեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական միություն - մայիսի 15, 1932[3] կամ մայիսի 18, 1932[4], Սան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա), գերմանացի նկարիչ, գծագրող և տպագրիչ։ Նա եղել է Գերմանիայում նեոիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաումը իր գործունեությունն սկսել է Արքայական ճենապակյա իրերի գործարանում որպես ծաղկանկարիչ[6]։ 1877 թվականին նա Ֆրեդերիկ Պրելլերի հետ որոշում է սովորել Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայում։ Մեկ տարի անց տեղափոխվում է Վեյմարի գեղարվեստի դպրոց, որտեղ աշակերտում է Թեոդոր Հագենին մինչև 1887 թվականը։ Ուսանելու ընթացքում նա ճամփորդում է, լինում է Մեկլենբուրգում և Համբուրգում, Հոլանդիայում և Ֆլանդրիայում։ 1988 թվականին նա կարճ ժամանակով մնում է Դախաու շրջանի (անգլ.՝ Dachau District) արվեստի գաղութում։
1890 թվականին Փարիզ կատարած ճամփորդության ընթացքում նա առաջին անգամ առիթ է ունենում ծանոթանալու ֆրանսիական իմպրեսիոնիզմին։ Հետո հեռանում է Դախաուից և 4 տարի անցկացնում Բելգիայի Քնոքքե քաղաքում, որտեղ մտերմանում է Կամիլ Պիսսարոյի և բելգիացի պուանտիլիստ նկարիչ Թեո վան Ռուսելբերգի հետ։ 1894 թվականին վերադառնում է Դրեզդեն և դառնում է Դրեզդենի Secession-ի (անգլ.՝ Dresden Secession) անդամ[6]:1895 թվականին տեղափոխվում է Նիդերլանդներ, որտեղ ապրում է մինչև 1908 թվականը։ Այս ժամանակահատվածում նա պարբերաբար լինում է Բեռլինում, Ֆրանսիայի հարավում, Իտալիայում և Թուրքիայում։
1902 թվականին, երբ այցելում է Բեռլին, դառնում է Բեռլինի Secession-ի անդամ։ 1909 թվականին Բաումը մասնակցում է Մյունխենի առաջին ցուցահանդեսին։ Նույն տարում նրան շնորհվում է «Վիլլա Ռոմանովսկի» մրցանակը։ Դրամական պարգևն ներառում էր նաև Հռոմում ապրելու մեկ տարվա ծախսերը։ 4 տարի ապրում է Տոսկանայում, այնուհետև Ֆլորենցիայում։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, նա վերադառնում է Գերմանիա և դառնում Դրեզդենի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր[6]։ Այս անգամ ևս այցը կարճաժամկետ էր, և մեկ տարի հետո նա տեղափոխվում է։
1921 թվականին նա տուն է գնում Մարբուրգ քաղաքում՝ մտադրվելով մշտապես ապրել այնտեղ, սակայն 1924 թվականից սկսած՝ առավելապես ապրում է Սան Ջիմինյանոյում, որտեղ էլ մահանում է 1932 թվականին թոքերի բորբոքումից[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վեյմարն անձրևից հետո (1883)
-
Մեկլենբուրգի գետի բնապատկեր (1895)
-
Սուրբ Աննա Մյուդեն(մոտ.1902)
-
Բնապատկեր (1909)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Allgemeines Künstlerlexikon. Vol. VII, 1993, S. 576.
- Andreas Bauer: Ein Baum ist noch kein Wald. Überlegungen zur Bedeutung Paul Baums in ästhetisch-künstlerischer Hinsicht, in: ZKK 47 (2005), S. 23–42
- Carl Hitzeroth Paul Baum, ein deutscher Maler, Verlag Wolfgang Jess, Dresden 1937
- Wolfram Hitzeroth: Paul Baum : (1859–1932); ein Leben als Landschaftsmaler. Hitzeroth, Marburg 1988, 3-925944-26-5
- Simone Wiechers: Paul Baum (1859–1932)—Entwicklung und frühe Rezeption eines Neoimpressionisten. Vdg-Verlag, Weimar 2007, 3-89739-553-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Բաում» հոդվածին։ |
|