Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբա
Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբա | |
![]() | |
Կրթություն՝ | Փարիզի ռազմական դպրոց[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունվարի 2, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Ուագադուգու, Republic of Upper Volta |
Քաղաքացիություն | ![]() |
Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբա (ֆր.՝ Paul-Henri Sandaogou Damiba, հունվարի 2, 1981, Ուագադուգու, Republic of Upper Volta), Բուրկինա Ֆասոյի ռազմական և քաղաքական գործիչ, 2022 թվականի հունվարին երկրում ռազմական հեղաշրջման կազմակերպիչ[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1981 թվականի հունվարի 2-ին Ուագադուգուում՝ Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում։ Այնուհետև սովորել է Փարիզի ռազմական ուսումնարանում, ունի Բուրկինա Ֆասոյի ռազմաօդային ուժերի փոխգնդապետի կոչում։
Նաև ստացել է քրեագիտության մագիստրոսի կոչում Փարիզի Արվեստների ազգային կոնսերվատորիայից (CHAN) և պաշտպանության փորձագետի վկայական կառավարման, հրամանատարության և ռազմավարության ոլորտներում։ Եղել է երրորդ ռազմական շրջանի հրամանատար, որի տարածքը ընդգրկում է Ուագադուգու, Մանգա, Կուդուգու և Ֆադա Ն'Գուրմա քաղաքները։
Նախագահ Բլեզ Կոմպաորեի կառավարման տարիներին եղել է պետության ղեկավարի անվտանգության ուժերի աշխատակից։ 2019 թվականին եղել է 2015 թվականի պետական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ դատական գործընթացի ականատեսներից մեկը։
2021 թվականին դարձել է գրքի հեղինակ, որում ներկայացրել է Բուրկինա Ֆասոյի տարածքում իսլամիստական սպառնալիքի դեմ պայքարի իր հայացքները[4][5]։
2022 թվականի պետական հեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի հունվարի 24-ին զինվորականները Դամիբայի ղեկավարությամբ ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել են, որ գրավել են երկրի իշխանությունը, իսկ նախագահ Ռոկ Մարկ Կրիստիան Կաբորեն կալանավորվել է[6]։ Զեկուցվել է նաև խորհրդարանի ցրման, Սահմանադրության կասեցման և պետության սահմանների փակման մասին՝ մինչև հատուկ հրաման[7]։ 2022 թվականի հունվարի 31-ին զինվորականները պաշտոնապես հայտարարել են Դամիբայի երկրի նախագահ դառնալու մասին՝ միաժամանակ հայտնելով Հանրապետության Սահմանադրության գործողության վերսկսման մասին[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.blackpast.org/global-african-history/people-global-african-history/paul-henry-sandaogo-damiba-1981/
- ↑ Кирилл Штейнбах։ «В Буркина-Фасо произошел переворот, военные захватили власть в стране»։ snob.ru։ Վերցված է 2022-01-27
- ↑ Sputnik Таджикистан (20220124T1020+0500)։ «Мятеж в Буркина-Фасо: хронология событий»։ Sputnik Таджикистан (ռուսերեն)։ Վերցված է 2022-01-27
- ↑ «Who is Paul-Henri Damiba, leader of the Burkina Faso coup?»։ Aljazeera (անգլերեն)։ Վերցված է 2022-01-27
- ↑ Didier Ogbohou (2022-01-24)։ «Biographie: Qui est réellement Paul-Henri Sandaogo Damiba»։ Africa no limit (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-24-ին։ Վերցված է 2022-01-27
- ↑ «Военные держат президента Буркина-Фасо под арестом на вилле»։ «Коммерсант» (ռուսերեն)։ 2022-01-27։ Վերցված է 2022-01-27
- ↑ «В Буркина-Фасо военные распустили правительство и закрыли границы»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2022-01-27
- ↑ «Глава путчистов подполковник Дамиба стал новым президентом Буркина-Фасо»։ NEWSru.co.il (ռուսերեն)։ Վերցված է 2022-02-09
|