Պոլո (սպորտաձև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պոլո(խաղ)ից)
Պոլո
Polo3-1-.jpeg
Տեսակ թիմային մարզաձև և Ձիասպորտ
Մարմին Պոլոյի միջազգային ֆեդերացիա FIP (Federation of International Polo)
Սեռ արական
Կարգավիճակ թիմային, գնդակով խաղ
Հարմարանք պոլոյի գնդակ
Poloball.JPG
Վայր 300 x 200 յարդ, Պոլոյի դաշտ
Polo Վիքիպահեստում
Ջիրիդ, պարսկական միջնադարյան մանրանկար

Պոլո կամ Ջիրիդ (պարս․՝ چوگان) (անգլ.՝ Polo), խմբակային սպորտի տեսակ, որ խաղում են մականներով և գնդակով։ Մասնակիցները ձիավորներ են, որոնք բաժանվում են երկու խմբի և խաղադաշտում հատուկ մականների օգնությամբ փորձում են գնդակով գրավել հակառակորդի դարպասը։ Ջիրիդ խաղի հայրենիքը համարվում է Պարսկաստանը, խաղացել են դեռևս մթա 6-րդ դարում, տարածված է եղել նաև Հայաստանում հին ժամանակներից։ Խաղն այժմ առավել տարածված է Անգլիայում,ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Պակիստանում, Արգենտինայում և Ավստրալիայում։