Պոլոնինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլոնինի ազգային պարկը

Պոլոնինի [1] (սլովակ.՝ Národný park Poloniny) , ազգային պարկ Սլովակիայի հյուսիս-արևելքում, Լեհաստանի ("Bieszczadzki Park Narodowy") սահմանի և Ուկրաինայի (Національний парк Ужанський) Բուկովսկե Վրխի լեռնային համակարգի միջև: Հիմնադրվել է 1971 թվականի հոկտեմբերի 1-ին [2]:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկի մակերեսը կազմում է 298.05 կմ², իսկ բուֆերային գոտու մակերեսը՝ 109.73 կմ²: Պոլոնինան համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի մասը: Պարկը գտնվում է Սնինա Պրեշովսկիի եզրին: Ազգային պարկի կից տարածքում է գտնվում Լեհաստանը, որի հետ կազմում է «Արևելյան կարպատներ» արգելոցը: Ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 1208 մետր բարձրության վրա և տեղակայված է այնպիսի մի վայրում, որտեղ սահմանները հատվում են երեք երկրների հետ՝ Սլովակիայի, Ուկրանիայի և Լեհաստանի: Պոլոնինան Սլովակիայի առավել նոսր բնակեցված տարածքներից մեկն է:


Կենդանական և բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի մոտ 80 տոկոսը ծածկված է հաճարենիներով [3]: Պոլոնինայում է գտնվում Սլովակիայի ամենաբարձր կոնցենտրացիա ունեցող անտառները: Պարկը ծառայում է բազմաթիվ էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների համար որպես տուն: Այստեղ հանդիպում է շուրջ 5981 հայտնի տեսակի անողնաշարավորներ և 294 տեսակի ողնաշարավորներ, որոնք ներառում են 13 տեսակի երկկենցաղներ, 8 տեսակի սողուններ, 198 տեսակի թռչուններ և 55 տեսակի կաթնասուններ, ինչպիսիք են կռիսները ու արջերը: 2004 թվականին այստեղ կառուցվել է վայրի խոզերի փոքրիկ բուծարան:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]