Պոլյա Գոյավիչինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլյա Գոյավիչինսկայա
Ծննդյան անունլեհ.՝ Apolonia Koźniewska
Ծնվել էապրիլի 1, 1896(1896-04-01)[1][2]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էմարտի 29, 1963(1963-03-29)[3][4][1][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[3]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստան
ԱնդամակցությունPolish PEN Club? և Związek Zawodowy Literatów Polskich?
Պարգևներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ
 Pola Gojawiczyńska Վիքիպահեստում

Պոլյա Գոյավիչինսկայա (իսկական անուն ազգանունը`Ապոլոնիա Գոյավիչինսկայա, լեհ.՝ Pola Gojawiczyńska, ապրիլի 1, 1896(1896-04-01)[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[3] - մարտի 29, 1963(1963-03-29)[3][4][1][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[3]), լեհ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլյա Գոյավիչինսկայաը ծնվել է բանվորի ընտանիքում։ Ավարտել է տարրական դպրոցը, աշխատել մանկապարտեզում որպես դաստիարակ, գրադարանավար։ Խաղացել է սիրողական թատրոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Լեհական ռազմական կազմակերպության աշխատանքներին։

1914 թվականին Վարշավայից մեկնել է Ռուսաստան։ Լեհաստանի անկախություն ձեռք բերելուց հետո վերադարձել է հայրենիք և մինչև 1929 թվականն ապրել Բելսկ Պոդլասկիում, 1931-1932 թվականներին` Սիլեզիայում (Պեկարի-Սլյոնսկ)։ Վարշավա վերադառնալուց հետո համագործակցել է «Gazeta Polska» թերթի հետ, որտեղ հրապարակել է մի շարք ակնարկներ, էսսեներ, պատմվածքներ և վիպակներ։

1931 թվականից ամբողջովին նվիրվել է գրական գործունեությանը։ 1936 թվականից եղել է լեհ գրողների արհմիության անդամ։ Գերմանացիների կողմից Վարշավայի գրավման ժամանակ 1943 թվականին նացիստները նրան ձերբակալել են և բանտարկել «Սերբիա» կորպուսի Պավիակի բանտում։ Այդ օրերի իր հիշողությունները նա նկարագրել է «Վանդակաճաղեր» գրքում։ Բանտից դուրս գալուց հետո ծանր հիվանդացել է, երկար ժամանակ բուժվել և թաքնվել ընկերների մոտ։ Պատերազմից հետո բնակվել է Վարշավայում։ Եղել է լեհական PEN ակումբի անդամ։

Թաղված է Վարշավայի Ստարիե Պովոնզկի գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլյա Գոյավիչինսկայան միջպատերազմյան շրջանի ամենահանրաճանաչ լեհ գրողներից մեկն էր։ Հոգեբանական և սոցիալ-բարոյական թեմաներով նրա ստեղծագործությունները մինչ օրս համարվում են ամենաշատ ընթերցված գրքերից։ Նա իր առաջին գրական գործերը ուղարկել էր Գաբրիելա Զապոլսկայային, որը դրանք դրական էր գնահատել դրանք և առաջարկել էր Պ. Գոյավիչինսկայային շարունակել գրել։ Նրա առաջին գրական աշխատանքը «Երկու պատառիկներ» պատմվածքն էր, որի համար 1915 թվականին արժանացել է «Echo Pragi» ամսագրի մրցանակին։

1933 թվականին նա հրապարակեց իր առաջին ստեղծագործությունը «Նախորդ օրը» պատմվածքների ժողովածուն, բայց նրան հաջողություն բերեց 1934 թվականին լույս տեսած «Էլզբիտայի երկիրը» վեպը, որտեղ նկարագրվում էին Վերին Սիլեզիայի մարզի ազգային և սոցիալական բախումները։ Գոյավիչինսկայայի «Աղջիկները Նովոլիպոկից» ամենահայտնի վեպում պատմվում է 20-րդ դարի առաջին երկու տասնամյակում Վարշավայի աղքատ թաղամասի մի քանի երիտասարդ կանանց կյանքի մասին, որը ցուցադրվում է Վարշավայի մանր-բուրժուական միջավայրի, սովորույթների և մտածելակերպի ֆոնի վրա։

Հետագայում գրողը շարունակեց իր հերոսուհիների ճակատագիրը «Դրախտի խնձորենին» գրքում (1937)։ 1937 թվականին բեմադրվեց «Ժամանակակիցը» ներկայացումը (լեհ.՝ Współczesne): «Աղջիկները Նովոլիպոկից» և «Դրախի խնձորենին» վեպերը, ըստ գրականագետների, Գոյավիչինսկայայի ամենահասուն գործերն են։ Դրանք նրան բերեցին մեծ ժողովրդականություն և արժանացան մի շարք գրական մրցանակների։

Ավելի ուշ «Աղջիկները Նովոլիպոկից» վեպի հիման վրա ֆիլմ նկարահանվեց և ցուցադրվեց հեռուստատեսությամբ, այն թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում՝ չեխերեն, իտալերեն, ռուսերեն, սլովակերեն և սերբախորվաթերեն։

  • 1933 Powszedni dzień
  • 1934 Ziemia Elżbiety
  • 1935 Dziewczęta z Nowolipek
  • 1936 Rozmowy z milczeniem
  • 1937 Rajska jabłoń
  • 1938 Dwoje ludzi
  • 1938 Słupy ogniste
  • 1945 Krata
  • 1946 Stolica
  • 1947 Dom na skarpie
  • 1956 Miłość Gertrudy
  • 1956 Opowiadania
  • 1964 Stolica
  • 1971 Z serca do serca
  • 1974 Szybko zapomniane
  • 2001 Święta rzeka

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաստակի Ոսկե խաչ
  • «Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան
  • Ժողովրդական Լեհաստանի 10-ամյակի մեդալ
  • Լեհաստանի Վերածննդի ասպետական խաչ շքանշան
  • Վարշավայի վերականգնման ոսկե նշան
  • Վարշավայի մայրաքաղաքային մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլյա Գոյավիչինսկայա» հոդվածին։