Պոլիսուլֆիդներ
Պոլիսուլֆիդներ, -ի ածանցյալներ, որտեղ -ը կարող է լինել -ից մինչև ։ Տհաճ, սուր հոտով, բաց դեղնավունից մինչև դարչնակարմրավուն պինդ նյութեր են։ Հայտնի են ամոնիումի, ալկալիական և հողալկալիական մետաղների պոլիսուլֆիդներ, օրինակ՝ կալիումն առաջացնում է և ։ Պոլիսուլֆիդների մոլեկուլներում ծծումբի ատոմները տեղադրված են շղթայով, ։ Պոլիսուլֆիդների հալման ջերմաստիճանը ավելի ցածր է, քան սուլֆիդներինը, օրինակ․ -ի հալման ջերմաստիճանը 835 °C, -ինը՝ 183 °C։ Պոլիսուլֆիդներ քիմիապես կայուն չեն, տաքացնելիս քայքայվում են՝ առաջացնելով սուլֆիդներ։ Պոլիսուլֆիդները ստանում են սուլֆիդները, հիդրօքսիդները, կարբոնատները ծծմբի հետ հալելով (ծծումբը կարելի է ավելացնել սուլֆիդի ջրային լուծույթին)։ Կալցիումի, բարիումի պոլիսուլֆիդները օգտագործվում են գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի համար, անօրգանական պոլիսուլֆիդների՝ մորթու վրայից մազերը հեռացնելու, ներկերի, պոլիսուլֆիդային կաուչուկների արտադրության մեջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 360)։ |