Պոլիսիլլոգիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պոլիսիլլոգիզմ, բազմասիլլոգիզմ, բարդ սիլլոգիզմ՝ լրիվ արտահայտված երկու կամ ավելի պարզ սիլլոգիզմների միացություն, որտեղ մեկի (պրոսիլլոգիզմ՝ նախորդող սիլլոգիզմ) եզրակացությունը դառնում է մյուսի (էպիսիլլոգիզմ՝ հաջորդող սիլլոգիզմ) նախադրյալ։ Լինում է գծային, երբ մեկ էպիսիլլոգիզմին նախորդում է մեկ պրոսիլլոգիզմ, և կասկադային։ Գծային Պոլիսիլլոգիզմ լինում է առաջընթաց, երբ պրոսիլլոգիզմի եզրակացությունը դառնում է էպիսիլլոգիզմի մեծ նախադրյալ («Կենդանի էակը մահկանացու է, մարդը կենդանի էակ է, մարդը մահկանացու է, Սոկրատեսը մարդ է, հետևաբար, Սոկրատեսը մահկանացու է») և ետընթաց, երբ այն դառնում է փոքր նախադրյալ («Սոկրատեսը մարդ է, մարդը կենդանի էակ է, Սոկրատեսը կենդանի էակ է, կենդանի էակը մահկանացու է, հետևաբար, Սոկրատեսը մահկանացու է»)։ Կասկադային Պոլիսիլլոգիզմի մեջ մեկ էպիսիլլոգիզմին նախորդում է երկու պրոսիլլոգիզմ, որոնցից մեկի եզրակացությունը դառնում է էպիսիլլոգիզմի մեծ նախադրյալ, մյուսի եզրակացությունը՝ փոքր նախադրյալ («Կենդանի էակը մահկանացու է, մարդը կենդանի էակ է, մարդը մահկանացու է, Սոկրատեսը հույն է, հույնը մարդ է, Սոկրատեսը մարդ է, հետևաբար, Սոկրատեսը մահկանացու է»)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 360 CC-BY-SA-icon-80x15.png