Պոլիմերացում
Պոլիմերացում, պոլիմերում, քիմիական ռեակցիա, որի հետևանքով ցածրմոլեկուլային նյութերից՝ մոնոմերներից առաջանում են բարձրմոլեկուլային նյութեր՝ պոլիմերներ։ Պոլիմերի մոլեկուլը՝ մակրոմոլեկուլն առաջանում է մոնոմերի բազմաթիվ մոլեկուլների հաջորդաբար իրար միանալու միջոցով, հաջորդ մոլեկուլը միանում է մակրոմոլեկուլի աճող շղթայի ծայրում գտնվող ակտիվ կենտրոնին։ Պոլիմերի առաջացումը միայն մեկ մոնոմերից կոչվում է հոմոպոլիմերացում (համասեռ պոլիմերացում), երկու և ավելի մոնոմերներից՝ համապոլիմերացում (համատեղ պոլիմերացում)։ Մոնոմերի պոլիմերացումը սովորաբար, տեղի է ունենում բազմակի կամ ցիկլային կապերի քանդման հետևանքով՝
- ( և -ը տարբեր ատոմներ կամ ատոմական խմբեր են)։
Առաջացող մակրոմոլեկուլը ունի մոնոմերի բաղադրությունը, հաճախ՝ կառուցվածքը և բաղկացած է կրկնվող մոնոմերային օղակներից, որոնց թիվը կոչվում է պոլիմերացման աստիճան։ Պոլիմերացումը շղթայական ռեակցիա է, որտեղ կինետիկական շղթայի զարգացումը ուղեկցվում է մակրոմոլեկուլի շղթայի մեծացմամբ։ Ռեակցիայի տարրական ակտերն են՝ պոլիմերացման հարուցումը, շղթայի աճը, խզումը։ Հարուցումը հարուցող նյութերի, կատալիզատորների՝ ճառագայթման, էլեկտրական հոսանքի ազդեցությամբ մոնոմերի փոքր թվով մոլեկուլների փոխարկումն է ակտիվ կենտրոնների՝ ։ Շղթայի աճը տեղի է ունենում մոնոմերի մոլեկուլների և ակտիվ կենտրոնի կրկնվող միացման հետևանքով՝
- :
Շղթայի խզումը հետևանք է ակտիվ կենտրոնների ապաակտիվացման՝ , որը նրանց վերախմբավորման, կողմնակի նյութերի կամ այլ ակտիվ կենտրոնների հետ միացման արդյունք է։ Պոլիմերացման ընթացքում կարող է տեղի ունենալ շղթայի փոխանցում՝ ակտիվ կենտրոնը փոխանցվում է այլ մասնիկի, որն այնուհետև առաջացնում է նոր մակրոմոլեկուլ․ և ապա
- :
Երբեմն շղթայի փոխանցումը բերում է մոնոմեր չմիացնող՝ կայուն միացության առաջացման, այդ դեպքում պոլիմերացումը կանխվում է։ Պոլիմերացումը կանխող նյութերը կոչվում են ինհիբիտորներ։ Կախված ակտիվ կենտրոնի բնույթից տարբերում են ռադիկալային և իոնական (անիոնային, կատիոնային) պոլիմերացում։ Հաճախ շղթային մոնոմերի միացմանը նախորդում է կոորդինացիոն կոմպլեքսի առաջացումը (կոորդինացիոն–իոնական պոլիմերացում), որի հետևանքով կարող են առաջանալ տարածական կարգավորված կառուցվածք ունեցող ստերեոռեգուլյար պոլիմերներ։
Պոլիմերացումը իրականացնում են տարբեր մեթոդներով, որոնցից առավել տարածված են․
- Պոլիմերացում հեղուկ մոնոմերի զանգվածում կամ նրա լուծույթում հարուցիչների կամ կատալիզատորների առկայությամբ,
- ջրային էմուլսիաներում կամ սուսպենզիաներում,
- պինդ ֆազում՝ իոնացնող ճառագայթման ազդեցությամբ,
- գազային մոնոմերում իոնացնող ճառագայթման ազդեցությամբ կամ պինդ կատալիզատորի մակերևույթին։
Պոլիմերացումը օրգանական սինթեզի արդյունաբերության ամենահզոր և արագ զարգացող ճյուղն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիմերացում» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 355)։ ![]() |