Պոլա Հոկինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլա Հոկինս
Paula Hawkins Göteborg Book Fair 2015.jpg
Ծննդյան անունիսպ.՝ Paula Hawkins
Ծնվել էօգոստոսի 26, 1972(1972-08-26) (46 տարեկան)
ԾննդավայրՀարարե, Զիմբաբվե
Գրական անունPaula Hawkins
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունKeble College?
Պարգևներ100 կին
Կայքpaulahawkinsbooks.com
Paula Hawkins Վիքիպահեստում

Պոլա Հոկինս (անգլ.՝ Paula Hawkins, օգոստոսի 26, 1972(1972-08-26), Հարարե, Զիմբաբվե), բրիտանացի գրող, ով հայտնի է դարձել «Աղջիկը գնացքում» վեպով[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկինսը ծնվել և մեծացել է Սալիսբերում, Ռոդեսիա (այժմ՝ Հարարե, Զիմբաբվե): Հայրը եղել է տնտեսագիտության պրոֆեսոր և ֆինանսական լրագրող: Նախքան 1989 թվականին Լոնդոն տեղափոխվելը[3], Հոկինսը սովորել է Հարարեի Արունդել մասնավոր դպրոցում, այնուհետև Ա մակարդակի համար սովորել է Կենսինգտոնի Քոլինգհեմ անկախ քոլեջում: Օքսֆորդի համալսարանի Կեբլե քոլեջում ուսանել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն[4]: Եղել է «Թայմս»-ի լրագրող: Անկախ հիմունքներով աշխատել է մի շարք հրատարակչություններում, կանանց համար գրել է «The Money Goddess» ֆինանսա-խորհրդատվական գիրքը[2]:

2009 թվականին Հոկինսը Էմի Սիլվեր (Amy Silver) գրական անվամբ սկսել է գրել ռոմանտիկ կատակերգություններ, այդ թվում՝ «Confessions of a Reluctant Recessionista», սակայն այդ աշխատանքները կոմերցիոն հաջողություններ չեն ունեցել: Նրա բեսթսելերը դարձավ «Աղջիկը գնացքում» (2015) վեպը, թրիլեր, որտեղ արծարծվում է ընտանեկան բռնության, ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման թեման[2]: Նա գիրքը գրեց վեց ամսում, այդ ընթացքում չզբաղվելով ուրիշ ոչնչով, և աշխատանքն ավարտին հասցնելու համար ֆինանսական հարցերով նրան աջակցեց հայրը: 2016 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է «Աղջիկը գնացքում» ֆիլմը[1]:

Հոկինսն ապրում է Հարավային Լոնդոնում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Money Goddess (2006)
  • Confessions of a Reluctant Recessionista(2009)
  • The Girl on the Train (վեպ) (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Saner Emine (21 April 2015)։ «The Girl on the Train: how Paula Hawkins wrote ‘the new Gone Girl’»։ The Guardian։ Վերցված է 17 July 2015 
  2. 2,0 2,1 2,2 Alter Alexandra (30 January 2015)։ «Welcoming the Dark Twist in Her Career»։ New York Times։ Վերցված է 17 July 2015 
  3. «Author: Paula Hawkins»։ Random House։ Վերցված է 17 July 2015 
  4. «Twitter post»։ Twitter։ Keble College, Oxford։ Վերցված է 3 August 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]