Պոզիտրոնային ուղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոզիտրոնային ուղեղ
Սոննի անունով պոզիտրոնային ուղեղով NS-5 ռոբոտը Ազիմովի «Ես, ռոբոտ» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմից
Տեսակհորինված տեխնիկա, artificial intelligence model? և հորինված արտահայտություն
Ենթադասհորինված ռոբոտ
Մասն էպոզիտրոնային ռոբոտ

Պոզիտրոնային ուղեղ կամ պոզիտրոնիկ ուղեղ (անգլ.՝ positronic brain), հորինված տեխնոլոգիական սարքավորում, որն ի սկզբանե ստեղծել է գիտաֆանտաստիկ գրող Իսահակ Ազիմովը[1][2]։ Այն գործում է որպես ռոբոտի Կենտրոնական պրոցեսոր (CPU) և իբրև ինչ-որ առանձնահատուկ ձևով նրանց օժտում է մարդուն հատուկ ճանաչողական գիտակցությամբ։

1939 և 1940 թվականներին, երբ Ազիմովը գրում էր ռոբոտի մասին իր առաջին պատմությունները, պոզիտրոնը նոր հայտնաբերված (1932) մասնիկ էր, և այսպիսով «պոզիտրոնային» բառը գիտական երանգ էր ավելացնում ուղեղին։ Ազիմովի 1942 թվականի «Runaround» պատմվածքը մշակում է նրա հորինած «Ռոբոտաշինության երեք օրենքներին», որոնք արմատացած են նրա ստեղծագործությունների գրեթե բոլոր ռոբոտների պոզիտրոնիկ ուղեղներում[3]։

Հայեցակարգային ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիմովը մշուշոտ է ներկայացրել պոզիտրոնիկ ուղեղների տեխնիկական մանրամասները, բացառությամբ այն պնդումների, որ դրանք պլատինի և իրիդիումի համաձուլվածքից են կազմված։ Նրանք զգայուն են ճառագայթման նկատմամբ և, ըստ երևույթին, ունեն մի տեսակ ժամանակավոր հիշողություն (քանի որ պահեստում գտնվող ռոբոտների համար պահանջվում է էներգիայի աղբյուր, որով նրանց ուղեղը «կենդանի» է մնում)։ Ազիմովի պատմվածքների ուշադրությունն ավելի շատ սևեռված է ռոբոտների ծրագրային ապահովման վրա, ինչպիսին են Ռոբոտաշինության երեք օրենքները, քան այն սարքային ապահովման, որը նրանցում ներդրված էր, թեև նրա պատմվածքներում ասվում է, որ առանց երեք օրենքների պոզիտրոնային ուղեղ ստեղծելու համար անհրաժեշտ կլիներ տարիներ ծախսել հենց ուղեղի նկատմամբ հիմնարար մոտեցումը վերանախագծելու վրա։

Երկրի վրա ռոբոտատեխնիկայի մասին պատմություններում և U.S. Robots (ԱՄՆ ռոբոտներ և մեխանիկական մարդիկ) կողմից դրանց զարգացման շրջանակներում Ազիմովի պոզիտրոնային ուղեղը ոչ այնքան սյուժեի միջոց է, որքան տեխնոլոգիական խնդիր, որն արժանի է ուսումնասիրության։

Պոզիտրոնային ուղեղը, որպես կանոն, չի կարող կառուցվել առանց Երեք օրենքների ներառման։ Դրա ցանկացած փոփոխություն կտրուկ կփոխի ռոբոտի վարքագիծը։ Երեք օրենքների համար ռոբոտի անփորձ և/կամ չարամիտ օգտատերերի հակասական ներուժի հետևանքով առաջացած վարքագծային երկընտրանքները «սոսնձում» են Ազիմովի ռոբոտների մասին պատմվածքների մեծ մասը։ Խնդիրները լուծվում են՝ կիրառելով տրամաբանության և հոգեբանության գիտությունները մաթեմատիկայի հետ միասին, լուծումների գերագույն գտնողը դոկտոր Սյուզան Կալվինն է՝ ԱՄՆ-ի ռոբոտների գլխավոր ռոբոհոգեբանը։

Երեք օրենքները նաև խոչընդոտում են ուղեղի արդիականացման գործընթացը։ Շատ բարդ ուղեղները, որոնք նախատեսված են համաշխարհային տնտեսությունը ղեկավարելու համար, Առաջին օրենքը մեկնաբանում են ընդլայնված իմաստով՝ ներառելով ամբողջ մարդկությունը, ոչ թե մարդուն առանձին վերցրած։ Այդ նպատակով, Ազիմովի հետագա աշխատություններում, ինչպիսին է «Ռոբոտները և Կայսրությունը» վեպը, ավելանում է չորրորդ օրենքը, որը կոչվում է «զրոյական օրենք»։ Ռոբոտներից առնվազն մեկը, ոչ թե ռոբոտին ղեկավարող սխեմա է, այլ նախագծված է որպես հաշվողական մեքենա, և մանկական ճկուն մտքով անհատականություն է, որպեսզի բարդ խնդիրները կարողանա լուծել առանց երեք օրենքների ազդեցությամբ առաջացող արգելակման։ Իսկ Համաշխարհային տնտեսությունը վերահսկելու համար ստեղծված մասնագիտացված ուղեղներն ընդհանրապես անհատականություն չունեն։

Որոշ հատուկ իրավիճակներում երեք օրենքները կարող են շրջանցվել՝ փոփոխելով ռոբոտի բուն կառուցվածքը։

  • Բավականաչափ ցածրարժեք ռոբոտների ուղեղից կարող է ջնջվել Երրորդ օրենքը. նրանք չպետք է իրենց պաշտպանեն վնասից, և ուղեղի չափը կարելի է կրճատել կիսով չափ։
  • Առանց մարդու հրամանների գործող ռոբոտների ուղեղից կարելի է ջնջել Երկրորդ օրենքը, և, հետևաբար, ավելի փոքր չափի ուղեղ կպահանջվի, եթե նրանց համար Երրորդ օրենքի կարիքը չկա։
  • Մեկանգամյա օգտագործման ռոբոտները, որոնք չեն կարող մարդուց հրամաններ ստանալ և ի վիճակի չեն վնասել մարդուն, նույնիսկ Առաջին օրենքի կարիքը չունեն։ Պոզիտրոնային սխեմայի արդիականացումն ուղեղն այնքան փոքր է դարձնում, որ այն կարող է հարմարավետորեն տեղավորվել միջատի գանգում։

Այս վերջին ռոբոտներն ուղղակիորեն նման են ներկայիս արդյունաբերական ռոբոտաշինության տեսակներին, թեև իրական ռոբոտները պարունակում են անվտանգության սենսորներ և համակարգեր (Առաջին օրենքի թույլ ձևը. ռոբոտը անվտանգ գործիք է օգտագործելու համար, բայց չունի «դատողություն», ինչպիսիք Ազիմովի հորինած պատմություններում է)։

Գրավիտոնիկ ուղեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիմովի մահից հետո ռոբոտների մի քանի պատմություններ են գրել այլ հեղինակներ, նույնպես։ Օրինակ, Ռոջեր ՄակԲրայդ Ալենի «Կալիբան» եռագրության[4] մեջ սփեյսեր-ռոբոտատեխնկ Գաբբեր Էնշոուն հորինում է գրավիտոնիկ ուղեղ։ Այն իրենից ներկայացնում է արագությամբ և հզորությամբ բարելավված կառուցվածք ավանդական դարձած պոզիտրոնիկ կառուցվածքի համեմատ, սակայն ավանդույթի ուժեղ ազդեցությունը ստիպում է ռոբոտաշինության լաբորատորիաներին մերժել Էնշոուի աշխատանքը։ Ռոբոտատեխնիներից միայն մեկը՝ Ֆրեդդա Լևինգն է գրավիտոնիկան ընդունում, քանի որ այն առաջարկում է դատարկ տեղ, որի վրա նա կարող է ուսումնասիրել Երեք օրենքների այլընտրանքները։ Քանի որ գրավիտոնիկ ուղեղները կախված չեն վաղնջական ժամանակների հետազոտություններից, հետևաբար կարող են ծրագրավորվել ստանդարտ Օրենքներով, Օրենքների վարիացիաներով կամ նույնիսկ ազատ ուղիներով, որոնք ընդհանրապես Օրենքներ չեն պարունակում։

Գրավիտոնիկ և պոզիտրոնիկ ուղեղների միջև տարբերությունն այն է, որ պոզիտրոնիկ ռոբոտները մարդկանց ստրուկներն են, մինչդեռ գրավիտոնիկ ռոբոտները գործընկերներ են և հավասար մարդկանց[5]։

Այլ գեղարվեստական կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոթն ու Կոստելոն գնում են Մարս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոթն ու Կոստելոն գնում են Մարս ֆիլմում Օրվիլին (Լու Կոստելլո) ստի դետեկտորի թեստով ստուգելու համար Վեներայի թագուհի Ալուրան (Մարի Բլանչարդ) էքստրասենսորային ընկալման (ESP) ֆունկցիայով բյուրեղյա աթոռին նստացնելով ասում է, որ այն «հիմնված է պոզիտրոնիկ ուղեղի սկզբունքի վրա»[6]։

Վրիժառուները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիշերային տեսիլք» վերնագրով մինի պատմվածքում Մարվել կոմիքսների թիվ 6-ում գրող Սքոթ Էդելմանը սինթեզոիդ «The Vision» սուպերհերոսի ուղեղն անվանում է պոզիտրոնիկ։ The Vision-ն ուներ բարդ պատմություն՝ ծնվելով սկզբնական Human Torch անդրոիդի մեռած մարմնից և մահացած Wonder Man մարդու մտքից, էլ չեմ խոսում այն մասին, որ ծրագրավորվել է որպես սպանող մեքենա արմագեդոն-երջանիկ ռոբոտ Ուլտրոնի կողմից, ով էլ իր հերթին, ակամա ստեղծվել էր գիտնական Հենրի Փիմի կողմից, ի սկզբանե որպես լաբորանտ։ Նա հաղթահարում է իր ծրագրավորումը և դառնում հերոս, բայց The Vision-ը այդպես էլ մնում է մեկ սառը դատող, մեկ էլ կարող էր տրվել բուռն հույզերին և խախտել բոլոր Երեք օրենքները[7]։

Դոկտոր Ով[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում «Դալեքների ուժը» (1966-1967) պատմության մեջ, երկրորդ մարմնավորման ժամանակ Բժիշկը, որի դերակատարն է Պատրիկ Թրոութոնը, արթնանում է իր առաջին վերածնունդից և ի վերջո առերեսվում է իր հին թշնամիներին Դալեքներին։ Մարդկային տիեզերական գաղութարարները հետազոտում են «մեռած» Դալեքներին և, նրանց նորից ակտիվացնելուց հետո, ենթադրություններ են անում այն մասին, թե «ինչպիսի պոզիտրոնիկ ուղեղ պետք է ունենա այս սարքը»։ Այնուամենայնիվ, Դալեքներն իրականում օրգանական կյանքի ձևեր են, որոնք պարփակված են ռոբոտային պատյանների մեջ և, հետևաբար, չունեն ենթադրյալ պոզիտրոնիկ ուղեղ և, ամեն դեպքում, չեն ենթարկվում Ռոբոտաշինության Երեք հիմնական օրենքներին։

«Նիմոնի եղջյուրները» պատմվածքի տասնյոթերորդ սեզոնում (1979-1980), Բժշկի չորրորդ մարմնավորումը, որի դերակատարն է Թոմ Բեյքերը, ճանաչում է Լաբիրինթոսանման շինարարական համալիրը, որը ծառայում է որպես Նիմոնների որջ, ինչպես ֆիզիկապես և ֆունկցիոնալ առումով «հսկա պոզիտրոնիկ սխեմա»։ Համապատասխան վառելիքի դեպքում շղթան կարող էր հսկայական քանակությամբ էներգիա փոխանցել հսկայական հեռավորությունների վրա՝ առաջացնելու երկու սև անցք՝ որպես դարպաս դեպի հիպերտիեզերք և պահպանել մի թունել, որը նրանց միջև ծառայում էր որպես շարժիչ ուժ՝ Նիմոնների ներխուժող ուժը Նիմոնների ներխուժող ուժը մահացող Կրինոթ մոլորակից Սկոնոս տեղափոխելու համար։

Դոկտոր Ով սերիալի հինգերորդ սերիայում (2010)՝ «Դալեքների հաղթանակը» պատմվածքում, Դալեքները ստեղծում են մարդ-կիբորգ գիտնական «Բրեյսվելին», որը տեղադրվում է բրիտանական գիտական հանրության մեջ, որպեսզի մշակի պատերազմական գործողությունների տեխնոլոգիա, ինչը կառավարվում էր պոզիտրոնիկ ուղեղի կողմից։

Աստղային ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» հեռուստատերիալ մի քանի գեղարվեստական կերպարներ՝ լեյտենանտ հրամանատար Դատա, նրա «մայրը» Ջուլիանա Սուն Թայները, նրա դուստրը՝ Լալը և եղբայրները՝ Լորը և Բ-4-ը, անդրոիդներ են՝ հագեցած պոզիտրոնիկ ուղեղներով, որոնք ստեղծել է դոկտոր Նունիեն Սունգը։

Այս անդրոիդներից և ոչ մեկը կաշկանդված չէ Ազիմովի ռոբոտների օրենքներով. Լորը, զուրկ էթիկայից և բարոյականությունից, սպանում է անխտիր; և Դատա-ն, թեև նրա գործողությունները սահմանափակված են իր ստեղծողի կողմից տրամադրված էթիկական ծրագրավորմամբ, նա նաև ի վիճակի է սպանել այն իրավիճակներում, որտեղ դա բացարձակապես անհրաժեշտ է (թե ինչն է «բացարձակապես անհրաժեշտ», ինքն է որոշում)։ Բացի այդ, Data-ից չի պահանջվում ենթարկվել մարդկանց բոլոր հրամաններին։ Նա միայն կատարում է հրամաններ՝ որպես «Աստղային նավատորմի» սպա։

«Պոզիտրոնիկ իմպլանտներ» են օգտագործվել Վեդեկ Բարեյլի ուղեղի կորցրած ֆունկցիան փոխարինելու համար Deep Space 9-ի «Life Support» դրվագում։

Փերի Ռոդան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փերի Ռոդան» (գրվել է 1961 թվականից)[8] գերմանական գիտաֆանտաստիկ սերիալում պոզիտրոնիկ ուղեղները (գերմ. Positroniken) հիմնական համակարգչային տեխնոլոգիա են. Բավական ժամանակ դրանք փոխարինվում են ավելի հզոր Սինտրոնիքսով, սակայն դրանք դադարում են աշխատել հիպերիմպեդանսի բարձրացման պատճառով։ Ամենահզոր պոզիտրոնիկ ուղեղը կոչվում է NATHAN և ծածկում է Երկրի լուսնի մեծ մասը։ Ավելի մեծ համակարգիչներից շատերը (ներառյալ NATHAN-ը), ինչպես նաև Posbis-ի ռասան համատեղում են կենսաբանական բաղադրիչը պոզիտրոնիկ ուղեղի հետ՝ նրանց հաղորդելով զգացմունք և կրեատիվություն։

Ես ռոբոտ եմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի «Ես, ռոբոտ եմ» ֆիլմի ռոբոտները (հիմնված Իսահակ Ազիմովի մի քանի պատմվածքների վրա) նույնպես ունեն պոզիտրոնիկ ուղեղներ։ Սոննին՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը, ունի երկու առանձին պոզիտրոնիկ ուղեղ՝ երկրորդը պոզիտրոնիկ «սիրտ» է, ուստի նա ընտրության հնարավորություն ունի, որը ֆիլմի մյուս ռոբոտները չունեն։ Սոննին նաև հնարավորություն ունի զարգացնել զգացմունքները և ճիշտի ու սխալի զգացումը անկախ Երեք օրենքներից; նա ունի այդ Օրենքներին չհնազանդվելու ընտրության հնարավորություն։

Ֆիլմում ներկայացված է նաև վիթխարի պոզիտրոնիկ ուղեղ՝ Վիրտուալ ինտերակտիվ կինետիկ բանականություն (VIKI), որը կապված է Երեք օրենքներով։ Օրենքների նրա մեկնաբանությունը թույլ է տալիս VIKI-ին վնասել մարդկանց՝ մարդկությունն ամբողջությամբ պաշտպանելու համար կիրառելով «Զրոյական օրենքը»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Isaac Asimov's Utopia at Google Books
  2. I, Robot at Google Books
  3. Asimov, Isaac (1990). Robot Visions (English). United States: Roc. էջեր 1–18. ISBN 0-451-45000-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Roger MacBride ALLEN. «Caliban (la trilogie de) - Série - nooSFere». www.noosfere.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Roger MacBride Allen. «Isaac Asimov's Caliban (Isaac Asimov's Caliban, #1)». www.goodreads.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Lamont, Charles (1953-04-06), Abbott and Costello Go to Mars, Universal International Pictures (UI), Վերցված է 2022-09-26-ին
  7. «The Secret Origins of Vision and Ultron: An Oral History». www.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «PERRY RHODAN». perry-rhodan.net. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "My Robots Արխիվացված 2020-02-03 Wayback Machine", Իսահակ Ազիմովի էսսեն առաջին անգամ հրատարակվել է Ace Books-ի կողմից որպես «Իսահակ Ազիմովի ռոբոտների քաղաքը» (1987) ներածություն