Պոեզիայի համաշխարհային օր
Պոեզիայի համաշխարհային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Մարտի 21 |
Հաստատված | նոյեմբերի 16, 1999[1] |
Անվանված է | պոեզիա |
Կայք | unesco.org/en/days/poetry-day(անգլ.) |
Պոեզիայի համաշխարհային օր, ամենամյա տոն, որը նշվում է մարտի 21-ին։ Այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում[2]։ Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնապես պոեզիայի օր սահմանելու առաջին նախաաձեռնությունը թվագրվում է 1930-ական թվականներին։ 1938 թվականին Միացյալ Նահանգների Օհայո նահանգում Տեսսա Սուիզի Ուեբբ բանաստեղծուհու նախաձեռնությամբ[3] պոեզիայի օր հռչակվել է հոկտեմբերի 15-ը՝ հին հռոմեացի պոետ Վերգիլիոսի ծննդյան օրը[4]։ Մինչև 1951 թվականն այդ օրն ավանդույթի էր վերածվել Միացյալ Նահանգների ութ նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում[5] և նշվում էր որպես պոեզիայի ազգային օր։ Այնուհետև այդ օրը՝ որպես պոեզիայի միջազգային օր, սկսել են նշել նաև այլ երկրներում[6]։
1998 թվականին Մարոկկոյի առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի գործադիր կոմիտեն քննարկել է Պոեզիայի համաշխարհային օրը տոնելու հարցը և առաջարկել, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվեն տարբեր երկրներում։ Այնպես որ, պոեզիայի առաջին օրերն անցկացվել են դեռևս նախքան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տոնի հռչակումը[7]։ Մոսկվայում, ինչպես Փարիզում, Բրյուսելում և աշխարհի մի շարք այլ մայրաքաղաքներում, Պոեզիայի առաջին օրն անցկացվել է 1999 թվականի մարտի 21-ին Պետրովկայի Պետական գրականագիտական թանգարանում։ Նախաձեռնողը «ДООС» բանաստեղծական միությունն էր։ Ծրագիրը վարել է Անատոլի Կուդրյավիցկին, հրավիրված և ներկայացրած բանաստեղծների թվում էին Հենրիխ Սապգիրը, Իգոր Խոլինը, Կոնստանտին Կեդրովը, Տատյանա Շչերբինան, Միխայիլ Այզենբերգը և այլք։ 2000 թվականին պոեզիայի օրվա տոնակատարությունը տեղի է ունեցել Տագանկայի թատրոնում, որտեղ ելույթ են ունեցել Անդրեյ Վոզնեսենսկին, Կոնստանտին Կեդրովը, Ելենա Կացյուբան, Ալինա Վիտուխնովսկայան, Յուրի Լյուբիմովը և այլք։ 2001 թվականին Կեդրովայի և «ДООС»-ի միջոցառմանը զուգահեռ Տագանկայի թատրոնում անցկացվել է նաև «О. Г. И.» գրական խմբակի երեկույթը, որին մասնակցել են Միխաիլ Այզենբերգը, Սերգեյ Գանդլևսկին, Իվան Ախմետևը, Վերա Պավլովան և «Բաբելոն» ալմանախի հեղինակները[8]։ 2001 թվականից Կեդրովի ղեկավարությամբ երաժշտական-բանաստեղծական ծրագիրը, ինչպես նաև երկօրյա երիտասարդական բանաստեղծական փառատոնը, դարձել են ավանդական[9]։
Պոեզիայի համաշխարհային օրվա՝ Մոսկվայի ծրագիրն աստիճանաբար վերաճել է պետական գրական թանգարանի հովանու ներքո անցկացվող տարբեր միջոցառումների միամսյակի[10]։ Ռուսաստանի այլ քաղաքներում ևս տոնին նվիրված այլ նախաձեռնություններ են անցկացվել[11][12]։
Տոնը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։ Դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ[13][14]։
Տոնի առթիվ Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը ասել է[13]․
![]() |
Ամեն անգամ այս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բոլորին։ Պոեզիան, միևնույն է, հաղթանակելու է։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000118514.page=70
- ↑ «О провозглашении 21 марта Всемирным днем поэзии»։ Վերցված է 2012-03-21
- ↑ Tessa Sweazy Webb, Founder of Ohio Poetry Day // Historical Marker Database(անգլ.)
- ↑ Shereen Gertel Rutman. Let’s celebrate!: A year’s worth of holiday projects. — Troll Associates, 1992. — P. 15.(անգլ.)
- ↑ International Who’s Who in Poetry. — International Biographical Centre, 1977. — P. 522 ff.(անգլ.)
- ↑ A World Poetry Day function in Sydney, 1963 // National Archives of Australia(անգլ.)
- ↑ Документы 157-й сессии исполкома ЮНЕСКО
- ↑ Всемирный день поэзии в Москве: на Таганке — Витухновская и Борзов, в ОГИ — Гандлевский и Павлова Archived 2017-02-11 at the Wayback Machine. // Лента.ру, 21.03.2001.
- ↑ Ю. Идлис. Третий фестиваль молодой поэзии (Москва, 21—23 марта 2003 года) // «Новое литературное обозрение», 2003, № 62.
- ↑ Год литературы // «Книжное обозрение», 2015, № 3-4 (2405—2406), с. 4.
- ↑ Всемирный форум поэзии стартовал в Магнитогорске // «КоммерсантЪ», 20.03.2002.
- ↑ В День поэзии в Петербурге восемь часов будут читать Лермонтова // «Бумага», 14.03.2014.
- ↑ 13,0 13,1 «Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է նաև Հայաստանում»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-03-20
- ↑ «Հայաստանում Պոեզիայի համաշխարհային օրը նշվում է բացառիկ ընդգրկմամբ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-03-20