Պոդգորա
Գյուղ | ||
---|---|---|
Պոդգորա | ||
խորվ.՝ Podgora | ||
Պադգորայի համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Ժուպանություն | Սպլիտսկո Դալմատինսկա | |
Մակերես | 79,95 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Խոսվող լեզուներ | Խորվաթերեն | |
Բնակչություն | 1 534 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Փոստային ինդեքսներ | 21327 | |
Պաշտոնական կայք | պաշտոնական կայք | |
| ||
Պոդգորա (խորվ.՝ Podgora), առողջարանային և զբոսաշրջային գյուղ Խորվաթիայի հարավում՝ Սպլիտսկո Դալմատինսկայի ժուպանությունում։
Փոքրիկ այս գյուղը գտնվում է Խորվաթիա ժամանած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում և աչքի է ընկնում իր նշանավոր առողջարաններով։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաշկա Վոդա գյուղը գտնվում է Բալկանյան թերակղզու վրա գտնվող Խորվաթիա պետության հարավային տեղ անդրծովյան հատվածում՝ Դալմաթիայի պատմական երկրամասում։ Բնակավայրի ափերը ողողում է Ադրիատիկ ծովի ջրերը։
Կլիման միջերկրածովային է և ծովի ազդեցությունը կարևոր դեր ունի գյուղի կլիմայի ձևավորման գործում։ Տարվա ամենատաք եղանակը հուլիս-օգոստոսն է։ Օգոստոսյան միջին ջերմաստիճանը գերազանցում է 25 °C-ը։
Առողջարանային այս գյուղը հայտնի է իր կարմիր կտուրներ ունեցող ցածրահարկ շենքերով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2001 թվականին Խորվաթիայի Հանրապետությունում ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմակերպած մարդահամարի տվյալների՝ Պոդգորա գյուղի բնակչությունը կազմում է 1 534 մարդ[1]։
Գյուղի բնակչության ճնշող մեծամասնությունը տեղաբնիկ խորվաթներն են։
Գյուղում բնակվող խորվաթները խոսում են խորվաթերենով և դավանում կաթոլիկություն։ Բաշկա Վոդայի տարածքում բնակվում են նաև մեծ քանակությամբ սերբեր, որոնք խորվաթներից հետո համարվում են երկրորդ խոշոր ազգությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոդգորա գյուղի մասին առաջին հիշատակումները եղել են 16-րդ դարում։ Պադգորայում 1831 թվականին ծնվել է խորվաթ գրող և քաղաքական գործիչ, Խորվաթիայի ազգային վերածննդի գործիչ Միխովիլ Պավլինովիչը։
Խորվաթական այս գյուղում է առաջին անգամ կազմավորվել է Հարավսլավիայի թագավորական նավատորմը՝ 1942 թվականին։ Ի պատիվ այս նշանավոր դեպքի 20-րդ տարեդարձին՝ Պադգորա բլրի վրա կառուցվել է հուշարձան, որը հայտնի է «ճայի թևի» անունով։
Գյուղի բնակիչների ավանդական զբաղմունքը համարվում է ձկնորսությունը և խաղողագործությունը։ Ներկայումս՝ գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը զբոսաշրջությունն է։ Գյուղում գործում է հինգ հյուրանոց։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Խորվաթիայի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի տվյալներ — Խորվաթիայի ազգային վիճակագրական ծառայություն, Զագրեբ, 2001 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոդգորա կատեգորիայում։ |