Պոդգոռնայա (Ստավրոպոլի երկրամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիցա
Պոդգոռնայա
ռուս.՝ Подгорная
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտՍտավրոպոլի երկրամաս
ՇրջանԳեորգիևսկի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1754 թ.
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն5892[1] մարդ (2015)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 879 51
Փոստային դասիչ357815
Ավտոմոբիլային կոդ26, 126
ՍՎՏԲՀԴ07215822001
Պոդգոռնայա (Ստավրոպոլի երկրամաս) (Ռուսաստան)##
Պոդգոռնայա (Ստավրոպոլի երկրամաս) (Ռուսաստան)
Պոդգոռնայա (Ստավրոպոլի երկրամաս) (Ստավրոպոլի երկրամաս)##
Պոդգոռնայա (Ստավրոպոլի երկրամաս) (Ստավրոպոլի երկրամաս)

Պոդգոռնայա (ռուս.՝ Подгорная), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկի քաղաքային օկրուգի կազմում։ Հանդիսանում է «Ստանիցա Պոդգոռնայա» գյուղական համայնքի կենտրոնը և միակ բնակավայրը[2]։

Ստանիցան տեղակայված է Կումա գետի վրա՝ «Միներալնիե ՎոդիԳեորգիևսկ» երկաթուղային ճանապարհի և «Միներալնիե ՎոդիԲուդյոննովսկ» ավտոմայրուղու միջև։ Բնակավայրի բնակելի զանգվածի մակերեսը կազմում է շուրջ 550 հեկտար։

Հիմնվել է 1754 թվականին, 1831 թվականից հանդիսանում է ստանիցա։

Բնակչությունը 2015 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 5892 մարդ[1]։

Ազգային կազմը

2010 թվականի մարդահամարի արդյունքներով այստեղ բնակվում են հետևյալ ազգությունները[3]

Ազգություն Թվաքանակը, հազ. մարդ Բաժինը, %
Ռուսներ 3556 60,69
Գնչուներ 1222 20,86
Հայեր 894 15,26
Այլ ազգություններ 187 3,19
Ընդամենը 5859 100,00

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]