Պոբիտի Կամանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոբիտի Կամանի
բուլղար․՝ Побити камъни
ՏեսակIUCN category IV: Habitat/Species Management Area?
Երկիր Բուլղարիա[1]
ՎարչատարածքՎարնայի մարզ[1]
Հիմնվել էհուլիսի 17, 1995
Մակերես253,3 հեկտար
Պոբիտի Կամանիը գտնվում է Բուլղարիաում
Պոբիտի Կամանի
Պոբիտի Կամանիը գտնվում է Երկիրում
Պոբիտի Կամանի

Պոբիտի Կամանի (բուլղար․՝ Побити камъни, («Դիլիքթաշ» թուրքերեն՝ dikili taş), "կանգուն քարեր են"[2]), որը նաև հայտնի է որպես Քարերի Անտառ անվամբ, անապատի նման ժայռային երևույթ է, որը գտնվում է Բուլղարիայի Վառնա մարզի հյուսիս-արևմուտքում։ Այն Բուլղարիայի միակ անապատն է։ Անապատը բաղկացած է ավազաթմբերից և մի քանի բնական ժայռային կազմավորումների խմբերից, որոնց ընդհանուր տարածքը կազմում է 13 կմ²։ Ձևավորումները հիմնականում 5-ից 7 մ բարձրություն ունեն և ներկայացնում են իրենցից 0,3-ից մինչև 3 մ հաստությամբ քարե սյուներ։ Սյուները չունեն ամուր հիմքեր, բայց փոխարենը ծածկված են ավազով և այնպիսի տեսք ունեն, կարծես թե թաղվել են ավազի մեջ։ Բուլղարիայի այս շրջանում կարելի է տեսնել ավազային փոթորիկները։ Քարե անապատը ոչ միայն Եվրոպայի հայտնի դիտարժան վայրերից է, այլև այն վայրերից մեկն է, որտեղ աճում է անապատային բուսականություն, մասնավորապես կակտուս։ Այն նաև Եվրոպայի միակ անապատն է, որտեղ ապրում են անապատային սողուններ և այլ անապատի կենդանատեսակներ։ Քարե անապատը Իսպանիայի Տաբերնաս անապատի հետ միասին հանդիսանում է Եվրոպայի երկու բնական անապատներից մեկը և միակ հայտնի բնական անապատն է Արևելյան Եվրոպայում։

Գոյություն ունի քարե սյուների առաջացման մի քանի հիպոթեզ, որոնք կարելի է միավորել երկու հիմնական խմբերում՝ օրգանական և ոչ օրգանական։ Առաջինը բացատրում է սյունների առաջացումը մարջանների և ջրիմուռների կուտակմամբ, իսկ երկրորդի համաձայն սյուների պրիզմաձևությունը քամու գործունեության արդյունքն է, որը հավասարեցրել է լեռնային ապարները, ինչպես Հսկաների սալարկուղին Հյուսիսային Իռլանդիայում։ Որպեսզի յուրահատուկ օբյեկտը պահպանվի, այն 1937 թվականին հայտարարվեց որպես բնության հուշարձան։

Պատկեասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Юдович Я. Э., Ветошкина О. С., Кетрис М. П. Болгарский геологический феномен // Вестник института геологии Коми научного центра Уральского отделения РАН. — 2009. — В. 2. — С. 12-15.
  • Динев Л., Мишев К. Болгария: краткая география. — М.: Издательство «Мысль», 1973. — С. 360. — 368 с.
  • Баньковский Л., Баньковская В. Что такое «Побитые камни»? // Химия и жизнь : журнал. —М., 1972. — № 6. — С. 76-79.
  • Dimitrov, Lyubomir. «Pobiti Kamani» (Bulgarian). Varna-bg.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • de Boever E., Birgel D., Thiel V., Muchez P., Peckmann J., Dimitrov L., Swennen R. 2009. The formation of giant tubular concretions triggered by anaerobic oxidation of methane as revealed by archaeal molecular fossils (Lower Eocene, Varna, Bulgaria. Palaeogeography, Palaeoclimatology, Palaeoecology 280, 23-36.
  • Московский государственный университет им. М. В. Ломоносова Вестник Московского университета: География, Том 21 // Изд-во Московского университета : журнал. —М., 1966. — № 21. — С. 71.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. էջեր 298. ISBN 0-89577-087-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոբիտի Կամանի» հոդվածին։