Պոբեդիկ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոբեդիկ Սուրենի Աղաջանյան
9 մայիսի, 1945 - 12 մարտի, 1998
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարտունի
Մահվան վայր ԼՂՀ Մարտունի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Պոբեդիկ Աղաջանյան (9 մայիսի, 1945, Մարտունի - 12 մարտի, 1998, Մարտունի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոբեդիկ Աղաջանյանը ծնվել է 1945 թ. մայիսի 9-ին Մարտունի քաղաքում։ Ավարտել է Կապանի ավտոմեխանիկական ուսումնարանը։ 1963-65 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղի կոլտնտեսությունում։ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր։ Մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի և այլ ռազմական գործողությունների։ Մահացել է Մարտունի քաղաքում 1998 թ. մարտի 12-ին։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Մարտունի քաղաքի գերեզմանոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]