Պնևմոպարոտիտ
| Ենթակատեգորիա | • անատոմիական նախընտրությամբ հիվանդություն • բերանի հիվանդություն • թքագեղձի հիվանդություններ | |
|---|---|---|
Պնևմոպարոտիտ (նաև կոչվում է պնևմոսիալոադենիտ[1], օդի ուժեղ հոսքից առաջացած պարոտիտ[1], վիրաբուժական պարոտիտ[2], կամ անեսթեզիոլոգիական պարոտիտ)[2], հարականջային թքագեղձի հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է, որը ժամանակ օդը մեծ ուժով ներթափանցում է հարականջային թքագեղձի (Սթենոնյան) ծորանով, որի արդյունքում այն արագ այտուցվում է[3]:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այտուցի չափսերը տարբեր են, բայց միևնույն ժամանակ փափուկ[4] և կարող են առաջանալ մեկ կամ երկու կողմերում[1]: Այն սովորաբար անցավ է[4], չնայած որոշ դեպքերում կարող է ժամանակավոր ցավ լինել[1]: Այն սովորաբար անհետանում է մի քանի րոպեների կամ ժամերի ընթացքում, բայց երբեմն դա կարող է տևել մի քանի օր[1]:
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման պաթոլոգիան պայմանավորված է բերանի խոռոչում օդի բարձր ճնշումով ներթափանցմամբ[1]:
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պնևմոպարոտիտը հաճախ սխալ է ախտորոշվում և հետևաբար սխալ է բուժվում[5]: Ախտորոշումը հիմնված է հիմնականում հիվանդության պատմության վրա[1]: Կրեպիտացիա կարող է առաջանալ հարականջային թքագեղձի այտուցվածության պատճառով[1], իսկ գեղձի մերսումը կարող է առաջացնել փրփրուն թուք կամ օդային պղպջակների արտահոսք[1]: Որպես կանոն, լրացուցիչ հետազոտություններ չեն պահանջվում, սակայն սիալոգրաֆիան, ՈՒՁՀ և ՀՇ հետազոտումները կարող են ցույց տալ օդի առկայությունը հարականջային թքագեղձում և ծորանում[1]:
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկնվող պնևմոպարոտիտը կարող է նախատրամադրել սիալեկտազի, կրկնվող պարոտիտի, դեմքի և պարանոցի ենթամաշկային էմֆիզեմայի[5], ինչպես նաև պոտենցիալ պնևմոթորաքսի[1]:
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն համարվում է հազվադեպ ախտահարում[5]: Այն ամենից հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, երբ պարբերաբար օդը մեծ ճնշումով ներթափանցում է բերանի խոռոչ: Նման դեպքեր արձանագրվել են երաժիշտների, փողային գործիքով նվագողների,[6] և անգամ փուչիկ փչելիս[1]: Արձանագրվել են նաև հեծանիվների անվադողերի փչման[1], սուլելու[1], քթից փչելու,[1] հազի[1] ականջները մաքրելու կամ Վալսալվայի փորձի դեպքեր[1]: Դա կարող է լինել նաև յաթրոգեն` ատամնաբուժության[1], սպիրոմետրիայի ժամանակ[2]: Բացի վերը նշված գործոններից, այտուցներ հիմնականում առաջանում են դեռահասների մոտ՝ հաճախ հոգեբանական խնդիրների և սթրեսի պատճառով[7][8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 Joiner MC; van der Kogel A (2016 թ․ հունիսի 15). Basic Clinical Radiobiology, Fifth Edition. CRC Press. էջ 1908. ISBN 978-0-340-80893-1.
- 1 2 3 Gibson AM; Benko KR (2013 թ․ մայիսի 5). Head, Eyes, Ears, Nose, and Throat Emergencies, An Issue of Emergency Medicine Clinics. Elsevier Health Sciences. էջ 124. ISBN 978-1-4557-7171-4.
- ↑ McCormick, Michael E.; Bawa, Gurneet; Shah, Rahul K. (2013). «Idiopathic recurrent pneumoparotitis». American Journal of Otolaryngology. 34 (2): 180–182. doi:10.1016/j.amjoto.2012.11.005. ISSN 0196-0709. PMID 23318047.
- 1 2 Mukherji SK; Chong V (2011 թ․ հունվարի 1). Atlas of Head and Neck Imaging: The Extracranial Head and Neck. Thieme. էջ 147. ISBN 978-1-60406-525-1.
- 1 2 3 Goguen, LA; April, MM; Karmody, CS; Carter, BL (1995 թ․ դեկտեմբեր). «Self-induced pneumoparotitis». Archives of Otolaryngology–Head & Neck Surgery. 121 (12): 1426–9. doi:10.1001/archotol.1995.01890120082017. PMID 7488376.
- ↑ Kreuter, M; Kreuter, C; Herth, F (2008 թ․ փետրվար). «[Pneumological aspects of wind instrument performance--physiological, pathophysiological and therapeutic considerations]». Pneumologie (Stuttgart, Germany). 62 (2): 83–7. doi:10.1055/s-2007-996164. PMID 18075966.
- ↑ Ferlito, A; Andretta, M; Baldan, M; Candiani, F (1992 թ․ հունիս). «Non-occupational recurrent bilateral pneumoparotitis in an adolescent». The Journal of Laryngology and Otology. 106 (6): 558–60. doi:10.1017/s0022215100120146. PMID 1624898.
- ↑ Markowitz-Spence, L; Brodsky, L; Seidell, G; Stanievich, JF (1987 թ․ դեկտեմբեր). «Self-induced pneumoparotitis in an adolescent. Report of a case and review of the literature». International Journal of Pediatric Otorhinolaryngology. 14 (2–3): 113–21. doi:10.1016/0165-5876(87)90021-8. PMID 3325441.