Պնևմագործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պնևմագործիքներ, պնեմատիկ շարժիչով ձեռքի մեքենաներ։ Նախատեսված են շինարարության, մեքենաշինության, մետաղամշակման մեջ, լեռնային արդյունաբերությունում և տրանսպորտում ձեռքի աշխատանքի մեքենայացման համար։ Առավել լայն տարածում են ստացել մուրճերը, ծակատիչները, բետոնաջարդիչները, մանեկադարձիչները, սղոցները, մկրատները, հղկիչ և գայլիկոնիչ մեքենաները։ Սովորաբար ունեն 2-10 կգ զանգված, համեմատաբար ցածր օ․գ․գ․ (10-15%)։ Պնևմագործիքներ մեծ տարածում են ստացել՝ անվտանգության, գործողության անխափանության և հուսալիության, գերբեռնվածքների նկատմամբ ոչ զգայուն լինելու, բարձր խոնավության, փոշու, պայթյունավտանգ պայմաններում աշխատելու շնորհիվ։