Պյուկ վան Հել
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1904[1] | ||
| Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
| Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1984 (80 տարեկան) կամ դեկտեմբերի 18, 1984 (80 տարեկան) | ||
| Մահվան վայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Պարգևներ
| |||
|
| |||
Գերարդուս Հենրիկուս Վան Հել (հոլ.՝ Gerardus Henricus van Heel, հունվարի 21, 1904[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - դեկտեմբերի 19, 1984 կամ դեկտեմբերի 18, 1984, Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Աշխարհի առաջնությունների մասնակից (1934, 1938)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]15 տարեկանում միացել է «Ֆեյենորդի» երիտասարդական թիմին, սակայն հիմնական թիմում նորամուտը նշել է 1924 թվականի օգոստոսին։ Կարիերայի սկզբում նա հիմնական խաղացող չէր, քանի որ այդ ժամանակ ձախ կիսապաշտպանի դիրքում խաղում էր Կոր Վան դեր Վելդե[nl]։ Վան դեր Վելդեն ավարտել է կարիերան՝ երիտասարդ թիմակցին տեղ ազատելու համար[2]։
Վան Հելը հաստատվել է հիմնական կազմում և դարձել «Ֆեյենորդի» ավագը, և այդ տարիների ընթացքում 4 անգամ դարձել է Նիդերլանդների չեմպիոն և 2 անգամ Նիդերլանդների գավաթակիր 1930 և 1935 թվականներին։ «Ֆեյենորդի» կազմում 17 տարվա ընթացքում երկրի առաջնությունում անցկացրել է 322 հանդիպում և խփել 43 գոլ[3]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդների հավաքականի կազմում մասնակցել է 1928 թվականի օլիմպիական ֆուտբոլային մրցաշարին, որտեղ խաղացել է Ուրուգվայի հավաքականի հետ խաղում (0:2)[4]։ Եղել է երկու նախապատերազմյան աշխարհի առաջնությունների մասնակից՝ 1934 թվականի և 1938 թվականի ԱԱ-ներին, որոնցում խաղացել է մեկական խաղ։
Ընդհանուր առմամբ Նիդերլանդների հավաքականի կազմում անցկացրել է 64 հանդիպում[2], բայց այդ ընթացքում ոչ մի գոլ չի խփել։ Այս արդյունքը խաղացած խաղերի քանակով ռեկորդային էր Նիդեռլանդների հավաքականի պատմության մեջ մինչև 1979 թվականի մայիսի 22-ը, երբ այդ ձեռքբերումը գերազանցեց Ռուդ Կրոլը, ով անցկացրեց իր 65-րդ հանդիպումը հավաքականի կազմում[3]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 18-ին Ռոտերդամում՝ 80 տարեկան հասակում, «Սիմեոն և Աննա» ծերանոցում։[3]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆեյենորդ»
- Նիդերլանդների չեմպիոն (4). 1927/28, 1935/36, 1937/38, 1939/40
- Նիդերլանդների գավաթակիր (2). 1929/30, 1934/35
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FBref.com
- 1 2 «Heel, Gerardus Henricus van (1904-1984)» (հոլանդերեն).
- 1 2 3 «Feyenoorder Puck van Heel was 42 jaar recordinternational» (հոլանդերեն).
- ↑ Puck van Heel на Sports-Reference.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյուկ վան Հել» հոդվածին։ |
| ||||||
- Հունվարի 21 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Ռոտերդամ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 1984 մահեր
- Դեկտեմբերի 18 մահեր
- Նիդերլանդներում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ