Պյոտր Սմիռնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պյոտր Սմիրնովից)
Պյոտր Սմիռնով
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1831(1831-01-09)[1]
ԾննդավայրQ21103690?, Golovinskoe Rural Settlement, Ուգլիչսկի շրջան, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 29, 1898(1898-11-29) (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՊյատնիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներQ4424645?
 Pyotr Arsenievich Smirnov Վիքիպահեստում

Պյոտր Արսենևիչ Սմիռնով (հունվարի 9, 1831(1831-01-09)[1], Q21103690?, Golovinskoe Rural Settlement, Ուգլիչսկի շրջան, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 29, 1898(1898-11-29), Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս ձեռնարկատեր, Ռուսաստանի «օղու արքա», Մոսկվայի Պ․ Սմիռնովի անվան օղու գործարանի, գինիների, սպիրտի պահեստների և ռուսական ու օտարերկրյա խաղողի գինիների բարձրագույն ընկերակցության հիմնադիր և տնօրեն[3], Նորին մեծություն կայսեր արքունիքի մատակարար, Շվեդիայի արքա Օսկար II-ի և Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի արքունիքների մատակարար[4]։ Smirnoff առևտրային ապրանքանիշի համաստեղծող, որը փաստացի ստեղծվել է նրա որդու՝ Վլադիմիրի կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Յարոսլավլի նահանգի Միշկինի գավառում[5] ճորտ գյուղացիների ընտանիքում։

Ազատություն ստանալով՝ մեկնեց Մոսկվա, որտեղ 1860 թվականին բացեց ոչ մեծ գինու կրպակ՝ 9 աշխատողներով։

Երեք տարի անց՝ 1863 թվականին, Մոսկվայում՝ Օվչիննիկովի ափափողոցին, Չուգուննի կամրջի մոտ, կառուցեց ոչ մեծ օղու գործարան, որտեղ 1864 թվականին աշխատում էր 25 անձ։ Գործարանը միանգամից սկսեց թողարկել բարձրորակ ապրանք, որը լայն տարածում գտավ։

Գործարանի սկզբունքն էր «տալ լավագույնը, մշակել ապրանքներ բարձրորակ ռուսական հումքից և միջոցներ չխնայել արտադրության կատարելագործված սարքավորումների վրա»։

1873 թվականին ապրանքը նկատեցին Վիեննայի Համաշխարհային ցուցահանդեսին։ 1882 թվականին Մոսկվայի Համառուսաստանյան գեղարվեստաարդյունաբերական ցուցահանդեսին գերազանց որակի գինու, ինչպես նաև հիանալի օղու, թրմօղու և լիկյորի, 250 աշխատակիցների դեպքում արտադրության զարգացման և արտադրության կատարելագործման համար Մոսկվայի Պ․ Սմիռնովի օղու գործարանին իրավունք շնորհվեց օգտագործելու Պետական զինանշանի պատկերը։

1896 թվականին աշխատողների թիվը, միայն հենց գործարանում, դարձավ 1500 անձ, օրական 120 ձիասայլ ցրում էր արտադրանքը։ Մարդկանց ընդհանուր քանակը, որոնք աշխատում էին Պյոտր Սմիռնովի ընկերակցությունում, դարձավ 5000։

Պյոտր Սմիռնովի ունեցվածքը մահվան պահին գնահատվում էր 8,7 մլն ռուբլի[6]։

Թաղված է Պյատնիցկի գերեզմանատանը, գերեզմանը չի պահպանվել[7]։

Միշկին քաղաքում գործում է Պյոտր Սմիռնովի թանգարան։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Սմիռնովի արտադրանքին շնորհված մրցանակների ցանկ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://magazines.gorky.media/october/2005/9/gorod-serogo-zverya-ili-dolgaya-doroga-v-myshkin.html
  3. Высочайше утвержденный устав Товарищества водочного завода, складов вина, спирта и русских и иностранных виноградных вин П. А. Смирнова в Москве // Полное собрание законов Российской империи, собрание третье. — СПб.: Государственная типография, 1898. — Т. XIV, 1894, № 10277. — С. 22.
  4. Барышников М. Н. СМИРНОВ Петр Арсеньевич // Деловой мир России: Историко-биографический справочник. / Рецензент — действ. чл. РАН Б. В. Ананьич. — СПб.: Искусство-СПБ, Logos, 1998. — 448 с. — ISBN 5-210-01503-3
  5. Водочный король России
  6. Петров Ю. А. Коммерческие банки Москвы. Конец XIX в. - 1914 г. — М.: РОССПЭН, 1998. — 368 с. — (Экономическая история. Документы. Исследования. Переводы.). — ISBN 5-86004-135-7, стр. 60.
  7. Музей Петра Арсеньевича Смирнова. Мышкинский Народный музей

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Альбом участников Всероссийской промышленной и художественной выставки в Нижнем Новгороде 1896 г. / Шустов А. С. — Санкт-Петербург, 1896.
  • Смирнова К. В., Чиняева Г. В., Смирнов В. О., Гоголашвили М. И. Водочный король Петр Арсеньевич Смирнов и его потомки. — Радуга, 1999. — 208 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]