Պյոտր Նոսով
| Պյոտր Նոսով | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | ապրիլի 23, 1907 |
| Ծննդավայր՝ | Կիև, Ռուսական կայսրություն |
| Վախճանի թիվ՝ | հուլիսի 11, 1971 (64 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն՝ | Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն |
| Մասնագիտություն՝ | ռեժիսոր, նկարիչ, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 2725238 |
Պյոտր Նոսով (ուկրաիներեն՝ Петро Миколайович Носов), ապրիլի 23, 1907, Կիև, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, սցենարիստ և բեմադրող նկարիչ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1907 թվականի ապրիլի 23-ին Կիևում: Գրող` Նիկոլայ Նոսովի ավագ եղբայրն է: 1923-1924 թվականներին սովորել է գեղարվեստա-արդյունաբերական արհեստագիտական դպրոցում: 1927-1929 թվականներին սովորել է Կիևի գեղարվեստի ինստիտուտի կինոթատրոնի ֆակուլտետում: 1931 թվականին նրա անունն առաջին անգամ որպես նկարիչ հիշատակվել է ռեժիսորներ` Լև Ատամանովի և Վլադիմիր Սուտեևի «Լայնակի փողոցը» մուլտֆիլմի տիտրում, որը նկարահանվել է «Մեժրաբպոմֆիլմ» կինոստուդիայում: Հետագա տարիներին աշխատել է «Կոկորդիլոս» երգիծական մուլտիպլիկացիոն ամսագրի թողարկման վրա: 1934-1942 թվականներին Նոսովը նկարիչ-մուլտիպլիկատորից դարձել է բեմադրող նկարիչ: Սկզբում աշխատել է «Մոսկինոկոմբինատ»-ում, այնուհետև` «Մոսֆիլմ»-ում և վերջապես` «Սոյուզմուլտֆիլմ»-ում: 1943 թվականին անցնում է ռեժիսորական գործունեության: 1944-1954 թվականներին ռեժիսոր` Օլգա Խոդատաևայի ստեղծագործական ընկերակցությամբ միաժամանակ աշխատել է համառեժիսոր և բեմադրող նկարիչ: Ինչպես նաև համագործակցել է Վիկտոր Սմիրնովի հետ: 1955 թվականից որպես ռեժիսոր սկսել է ինքնուրույն աշխատել։
Պյոտր Նոսովի հետ աշխատել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են` Վլադիմիր Արբեկովը, Կոնստանտին Կարպովը, Պյոտոր Ռեպկինը, Իգոր Զնամենսկին, Մաքս Ժերեբչևսկին և ուրիշներ:
Մահացել է 1971 թվականի հուլիսի 11-ին Մոսկվայում:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1932 թվական` Կինո-կոկորդիլոս №5
- 1940 թվական` Արջուկը
- 1942 թվական` Տոնածառը (Ամանորյա հեքիաթ)
- 1944 թվական` Երգ Չապաևի մասին
- 1945 թվական` Վերնատնակ
- 1948 թվական` Ամանորի գիշեր
- 1949 թվական` Ժամային դաշտեր
- 1954 թվական` Երեք պարկ խորամանկություն
- 1955 թվական` Աքլորիկ, ոսկե կատարիկ
- 1955 թվական` Կռվարար արջուկը
- 1956 թվական` Կարկանդակիկ
- 1957 թվական` Գայլն ու յոթ ուլիկները
- 1958 թվական` Աղվեսն ու գայլը
- 1959 թվական` Ամանորյա ճանապարհորդություն
- 1960 թվական` Վինտիկն ու Շպունտիկը՝ ուրախ վարպետներ
- 1960 թվական` Մուրզիլկան և հսկան
- 1961 թվական` Անգետիկը սովորում է
- 1962 թվական` Լուսատտիկ № 2
- 1963 թվական` Վազի՛ր առվակ
- 1963 թվական` Հետախույզ
- 1964 թվական` Չթե փողոցը
- 1965 թվական` Լուսատտիկ № 6
- 1966 թվական` Լուսատտիկ № 7
- 1967 թվական` Հայելի
- 1968 թվական` Ամենամեծ ընկերը
- 1969 թվական` Գողացված ամիս
- 1969 թվական` Աղվեսը, արջը և անվասայլակով մոտոցիկլետը
- 1971 թվական` Անտառային ժամանակագրություն
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1942 թվական` Տոնածառը (Ամանորյա հեքիաթ)
- 1948 թվական` Ամանորի գիշեր
- 1955 թվական` Աքլորիկ, ոսկե կատարիկ
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1931 թվական` Լայնակի փողոցը
- 1938 թվական` Փոքրիկ Մուքը
- 1945 թվական` Վերնատնակ
- 1946 թվական` Վախի աչքերը մեծ են
- 1948 թվական` Ամանորի գիշեր
- 1950 թվական` Հրաշք ջրաղացը
- 1951 թվական` Տայգայական հեքիաթ
- 1952 թվական` Սարմիկո
- 1953 թվական` Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան
Նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1936 թվական` Շինարար աղվեսը
- 1938 թվական` Մատնաչափիկը
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային արիության համար» մեդալ` (1950 թվականի մարտի 6)` խորհրդային կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ակնառու ծառայությունների համար, 30-ամյակի կապակցությամբ[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР от 6 марта 1950 года «О награждении орденами и медалями работников кинематографии СССР»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 477—478. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
| ||||||