Պյոտր Նեմով
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Պյոտր Ալեքսանդրովիչ Նեմով | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 18, 1983[1] (40 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Արյոլ (քաղաք), ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշպտան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2015 թվականի նոյեմբերի 25-ի: |
Պյոտր Ալեքսանդրովիչ Նեմով (ռուս.՝ Пётр Алекса́ндрович Не́мов, հոկտեմբերի 18, 1983[1], Օրյոլ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2011-12 մրցաշրջանի ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի դափնեկիր՝ Կազանի «Ռուբինի» կազմում։
Իր կարիերան սկսել է Երիտասարդների ֆուտբոլային դպրոցում։ Մայրաքաղաքային ակումբների կազմում, որտեղ համարվում էր հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ մի քանի մրցաշրջան անցկացնելով, Նեմովը տեղափոխվում է «Կռիլյա Սովետով»։ 2007 թվականին դառնում է «Սատուրն» ակումբի ֆուտբոլիստը, որի կազմում, որպես թիմի առանցքային ֆուտբոլիստ անցկացնում է ավելին քան 100 հանդիպում։ 2010 թվականին այդ ակումբը կազմափոխվում է և Նեմովը տեղափոխվում է «Ռուբին»։ 2011-12 թվականների մրցաշրջանում այդ ակումբի կազմում նա դառնում է Ռուսաստանի գավաթի դափնեկիր, ինչից հետո նոր պայմանագիր կնքելով կրկին համալրում է «Կռիլյա Սովետովի» կազմը։ 2014 թվականին տեղափոխվում է «Տոմ»։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյոտր Նեմովը ծնվել է Արյոլում, որտեղ սկսել է մարզվել Յուրի Վիկտորովիչ Սամուլիստովի գլխավորության տակ[2]։ 13 տարեկան հասակում Արյոլից տեղափոխվել է Մոսկվա, որպեսզի մարզվի Երիտասարդների ֆուտբոլային դպրոցում[3]։ Փորձաշրջան անցնելու նպատակով մեկնել է Ֆրանսիա, որտեղ նրան սպասում էր «Սենտ Էտիեն» ակումբը[4]։ 2000 թվականին Ռուսաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը[2]։
Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է մոսկովյան «Դինամոյում»՝ Վալերի Գազաևի գլխավորության տակ։ 2000 թվականի մրցաշրջանում թիմի հիմնական կազմի հետ մասնակցում է 7 հանդիպման, ինչպես նաև «Դինամոյի» երկրորդ թիմի կազմում հանդես է գալիս Երկրորդ դիվիզիոնում, որտեղ անցկացրած 23 հանդիպումներում դառնում է 2 գոլի հեղինակ։ Առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում Նեմովը հեղինակում է 2000-01 թվականների Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայացած «Տորպեդոյի» դեմ խաղում[5]։ 0-1 հաշվի ժամանակ նա հանդիպման 72-րդ րոպեին հավասարեցնում է խաղին հանդիպման հաշիվը, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաջողությունը ժպտում է «Տորպեդոյի» ֆուտբոլիստներին։ Արդեն Ռուսաստանի առաջնությունում իր առաջին գոլը Պյոտրը հեղինակում է 2001 թվականի մրցաշրջանում՝ ընդդեմ «Ռոտորի»[6]։
2002 թվականին Նեմովը տեղափոխվում է մոսկովյան «Սպարտակ», որի կազմում անցկացնում է ընդամենը մեկ տարի[7]։ Նեմովով հետաքրքրված էր «Շինիկ» ակումբը[8], սակայն «Սպարտակը» մեկ տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագրով նրան տրամադրում է «Կռիլյա Սովետովին»[9]։ «Կռիլյայի» կազմում իր առաջին խաղը Պյոտրը անցկացնում է 2003 թվականի մարտի 15-ին[10]։ Ընդհանուր հաշվարկով այդ մրցաշրջանում նա Բարձրագույն լիգայում մասնակցում է 10 հանդիպման, ինչպես նաև 7 հանդիպման երկրորդ թիմի կազմում, որտեղ դառնում է երկու գոլի հեղինակ[5]։
Ավելի ուշ «Կռիլյա Սովետովը» արդեն վերջնական գնում է ֆուտբոլիստին «Սպարտակից»[3] և այդ ակումբի կազմում Նեմովը մասնակցում է ՈՒԵՖԱ գավաթի 2005-06 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում կայացած «ԲԱՏԵ»-ի դեմ երկու խաղերին՝ օգոստոսի 11-ին և 25-ին[11][12], ինչպես նաև թիմի հիմնական կազմում անցկացնում է 32 խաղ պրեմիեր-լիգայում։ Բացի դրանից Պյոտրը ակումբի երկրորդ թիմի կազմում մասնակցում է 32 խաղի և դառնում է 5 գոլի հեղինակ[5]։
2007 թվականի մրցաշրջանից առաջ Նեմովը տեղափոխվում է «Սատուրն», որտեղ դառնում է ակումբի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը[13]։ Հարցազրույցների մեկի ժամանակ Պյոտրը ասում է. «„Սատուրնը“ ինձ միշտ դուր է եկել, այս թիմի դեմ խաղալը այդքան էլ հեշտ չէր։ Ինձ հոգեհարազատ է ֆուտբոլը, որը ցուցադրում էր ակումբը Վլադիմիր Վայսի գլխավորության ժամանակ։ Կարծում եմ, որ իմ ակումբը ունի այն բոլոր հիմունքները, որպեսզի պայքար մղի ամենաբարձր հորիզոնականների համար։ Այո և անձամբ ես էլ ցանկություն ունեմ Ռուսաստանի առաջնության ոսկե մեդալները հաղթելու հարցում»[14]։ Նոր թիմի կազմում իր առաջին հանդիպումը ֆուտբոլիստ անցկացնում է 2007 թվականի մարտի 11-ին, երբ դուրս է գալիս խաղադաշտ «Զենիթի» դեմ խաղում[15] (իր հարյուրերորդ խաղը նույնպես Պյոտրը անցկացնում է ընդդեմ այս ակումբի)[16]։ Ընդհանուր հաշվարկով, Նեմովը «Սատուրնի» կազմում մասնակցել է 108 հանդիպման և դարձել է 6 գոլի հեղինակ[5]։
2010 թվականի մրցաշրջանից հետո «Սատուրնը» կազմացրվում է ֆինանսական խնդիրների պատճառով և Նեմովը ազատ գործակալի կարգավիճակով համալրում է Կազանի «Ռուբինի» կազմը[17]։ 2011 թվականի փետրվարի 1-ին նա այդ ակումբի հետ կնքում է 3,5 տարի ժամկետ ունեցող պայմանագիր[18]։ «Ռուբինի» կազմում Պյոտրը նշում է իր նորամուտը 2011 թվականի մարտի 13-ին՝ «Կուբանի» դեմ կայացած խաղում[19]։ Այս ակումբի կազմում Նեմովը 2011 թվականի մրցաշրջանում մասնակցում է 7 եվրոգավաթային հանդիպման[19]։ 2012 թվականի ապրիլին Պյոտր Նեմովին ներկայացնում են վաճառքի[20]։
2012 թվականի հունիսի 1-ին Պյոտր Նեմովը երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Կռիլյա Սովետովի» հետ[21], սակայն հետո այդ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզվում է, քանի որ սամարայական ակումբը 2013-14 մրցաշրջանի արդյունքում լքում է Պրեմիեր Լիգան[22]։
Արդեն տրանսֆերային պատուհանի փակումից հետո, սեպտեմբերի 18-ին Նեմովը ազատ գործակալի կարգավիչակով համալրում է «Տոմի» կազմը[23]։ Նոր թիմի կազմում նա նշում է իր նորամուտը 2014 թվականի հոկտեմբերի 11-ին «Բալթիկա» ֆուտբոլային ակումբի դեմ կայացած խաղում։ Մարտի 29-ին Նեմովը «Տոմին» հաղթանակ է պարգևում «Տոսնոյի» դեմ կայացած սկզբունքային խաղում[24]։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի և ֆուտբոլիստի ճանապարհները հարթվում են տարբեր ուղղություններով, սակայն արդեն հուլիսի 16-ին Նեմովը վերադառնում է ակումբ և նոր պայմանագիր է կնքում նրա հետ[25]։ 2015 թվականի դեկտեմբերին հայտնի է դառնում, որ ֆուտբոլիստը ներկայացվել է վաճառքի, այնուհետև դարձել է ազատ գործակալ։
Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Պյոտրը մասնակցություն է ունենում մինչև 17 տարեկան պատանիների միջև ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին[26]։ Նորամուտը նշում է նրա կազմում Լիտվայի հավաքականի դեմ կայացած խաղում և հենց այդ խաղում էլ հեղինակում է իր առաջին գոլը։ Արդեն առաջնության եզրափակիչ փուլում ֆուտբոլիստը մասնակցում է 1/4 փուլում կայացած Նիդերլանդների հավաքականի դեմ խաղին։ Այդ տարիքային հավաքականի կազմում Նեմովը մասնակցել է 9 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ[27]։
Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Պյոտրը մասնակցել է 2 հանդիպման, սակայն ոչ մի անգամ գոլի հեղինակ չի դարձել։ Խաղացել է 2002 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ժամանակ ընդդեմ՝ Լիտվայի և Կիպրոսի հավաքականների[28][29]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթներ | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մակարդ. | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո (Մոսկվա) | 2000 | I | 7 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 1 |
2001 | I | 4 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 8 | 1 | |
Սպարտակ (Մոսկվա) | 2002 | I | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
Կռիլյա Սովետով (Սամարա) | 2003 | I | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 11 | 0 |
2004 | I | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
2005 | I | 8 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 12 | 0 | |
2006 | I | 14 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
Սատուրն (Ռամենսկոյե) | 2007 | I | 27 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 0 |
2008 | I | 26 | 1 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 31 | 1 | |
2009 | I | 29 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 1 | |
2010 | I | 26 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 4 | |
Ռուբին (Կազան) | 2011/12 | I | 25 | 0 | 3 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 35 | 0 |
Կռիլյա Սովետով (Սամարա) | 2012/13 | I | 20 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 22 | 2 |
2013/14 | I | 26 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 28 | 0 | |
2014/15 | II | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Տոմ (Տոմսկ) | 2014/15 | II | 20 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 21 | 2 |
2015/16 | II | 15 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 2 | |
Ընդհանուրը կարիերայում | 263 | 12 | 18 | 2 | 15 | 0 | 6 | 0 | 301 | 14 |
Վիճակագրական տվյալները վերցված են Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում կայքից
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյոտր Նեմովը ամուսնացած է Ելենա Սերգեևնա Նեմովի հետ, ունի երկու երեխա. Ստանիսլավ և Արինա։ Սիրում է դաջվածքներ, իր իսկ խոսքով նա ունի դաջվածքներ աջ ձեռքի, ուսի, ոտքի և վզի վրա։ Ամեն տարի Արյոլսկու շրջանում Պյոտրը կազմակերպում է մանկական մրցաշար[30]։ Ինչպես նաև Պյոտրը սիրում է ավտոմեքենաներ։ Նեմովը ասում է, որ նա իր ընտանիքի հետ այդքան էլ շատ ժամանակ չի անցկացնում։ Խաղերից հետո նա սիրում է կինոթատրոն գնալ[31][32]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 «Поздравления откладываются» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 «Петр Немов. Биография». footballtop.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Петр Немов: "До Самары серьезных травм практически не было"» (ռուսերեն). "Самарский Футбол". Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Немов Пётр Александрович». footballfacts.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Отчет о матче Ротор - Динамо М.». Спорт-Экспресс. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Немов сегодня присоединился к спартаковцам». Спорт Экспресс. 24.12.2001. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Рад, что так быстро определился с новым клубом» (ռուսերեն). "Самарский Футбол". 27.01.2003. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Кудряшов и Немов предпочли "Спартаку" самарские "Крылья"». СЭ. 25.12.2003. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Тихонов: есть 100 мячей! Самарцы громят "Ротор"». Спорт Экспресс. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «БАТЭ — Крылья Советов». sportbox.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Крылья Советов — БАТЭ». Sportbox.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Немов Пётр Александрович». Официальный сайт ФК «Сатурн». Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Немов перешел в «Сатурн»». saturn-fc.ru. 5.01.2005. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ ««Зенит» – «Сатурн». Статистика матча». Советский спорт. 12.03.2007. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Петр Немов: "Усталость - не оправдание"». Спорт-Экспресс. 27.09.2010. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Недоеды. 14 российских клубов, пострадавших от финансовых проблем». EUROSPORT. 10/09/2014. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Немов подписал контракт с "Рубином"». СЭ. 01.02.2011. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 19,0 19,1 «Статистика». sports.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Bobsoccer: «Рубин» выставил Немова на трансфер». footballnews.com.ua. 20.04.2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Пётр Немов стал игроком «Крыльев Советов»
- ↑ «Футболист Петр Немов покидает «Крылья Советов»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Немов подписал контракт с «Томью» до конца сезона
- ↑ «Гол Немова принёс «Томи» победу над «Тосно»» (ռուսերեն). Чемпионат.ком. 29.03.2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Петр Немов подписал контракт с "Томью"» (ռուսերեն). ФК «Томь». 16.07.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «5 : 1 РОССИЯ (1983) - ЛИТВА (1983)». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Данные с сайта russia-matches.ucoz.ru
- ↑ «1 : 3 КИПР (1983)-РОССИЯ (1983)». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «1 : 0 ЛИТВА (1983) - РОССИЯ (1983)». russia-matches.ucoz.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Петр Немов: «Близкие ждут от меня необычных поступков»
- ↑ «Петр Немов: «Хватит меня ругать!»». sportlar16.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Петр Немов: "Тяжело играть на своем стадионе, когда на тебя давит негатив"» (ռուսերեն). Волганьюс. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ֆուտբոլիստի էջը ՖՌՊԼ-ի պաշտոնական կայքում». Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- Ֆուտբոլիստի էջը «Կռիլյա Սովետով» ՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը «Սատուրն» ՖԱ-ի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Նեմով» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Օրյոլ քաղաքում ծնվածներ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Կռիլյա Սովետովի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ