Պյոտր Նազարով
| Ծնվել է | դեկտեմբերի 25, 1921 |
|---|---|
| Ծննդավայր | Կոչկի, Kamenskiy Uyezd, Novonikolayevsk Governorate, ՌԽՖՍՀ |
| Վախճանվել է | ապրիլի 19, 1988 (66 տարեկան) |
| Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | ռեալիզմ |
| Ժանր | դիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Պյոտր Ֆեոդորովիչ Նազարով (ռուս.՝ Пётр Фёдорович Назаров, դեկտեմբերի 25, 1921, Կոչկի, Kamenskiy Uyezd, Novonikolayevsk Governorate, ՌԽՖՍՀ - ապրիլի 19, 1988, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ, ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 25-ին Կոչկի գյուղում (այժմ՝ Նովոսիբիրսկի մարզի Կոչկովսկի շրջան) կոշկակարի ընտանիքում։ 1931 թվականին մոր մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Կրասնոյարսկ։ Այստեղ 1939 թվականին Պյոտր Նազարովն ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատանքի անցել անտառտնտեսությունում։ Միաժամանակ անցել է գոսստրախի հաշվապահների մեկամյա դասընթացները։ 1940 թվականի մայիսին դասընթացներն ավարտելուց հետո աշխատանքի է ուղարկվել Բերյոզովկա գյուղի շրջֆինբաժին։
1940 թվականի նոյեմբերին զորակոչվել է Կարմիր բանակ։ 1941 թվականի հունիսից մինչև 1945 թվականը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ որպես շարքային 5-րդ բանակի կազմում՝ հարավարևմտյան, արևմտյան, 3-րդ Բելառուսական ճակատներում։ Մասնակցել է Կովելի և Լուցկի մերձակայքում պաշտպանական մարտերին, Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտին, մասնակցել է Ռժևսկ-Վյազեմ հարձակողական գործողությանը, որի ընթացքում ազատագրվել են Գժատսկ և Վյազմա քաղաքները, 1943 թվականի սեպտեմբերին՝ Սմոլենսկը։ 1943-1944 թվականներին Բելառուսի 3-րդ ռազմաճակատի կազմում մասնակցել է Օրշանի, Վիտեբսկի, Բելառուսական և Արևելապրուսական հարձակողական գործողություններին, գերմանական զորքերի Զեմլանդական խմբավորման ոչնչացմանը։
1946 թվականին թվականին զորացրվելուց հետո մեկնել է Լենինգրադ և ընդունվել Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1950 թվականին։ Նույն թվականին ընդունվել Է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետ։ Սովորել է Պյոտր Բելոուսովի, Միխայիլ Պլատունովի, Վալերի Պիմենովի, Ռուդոլֆ Ֆրենցի մոտ։ 1956 թվականին ավարտել է ինստիտուտը Ռուդոլֆ Ֆրանցի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորմամբ, դիպլոմային Նկարը կոչվել է «Լենինը Կաշինո գյուղում առաջին գյուղական էլեկտրակայանի բացման ժամանակ։ 1920 թվական» (ռուս.՝ «Ленин на открытии первой сельской электростанции в деревне Кашино. 1920 год»)[2])։
Ինստիտուտն ավարտելուց հետո 1956-1959 թվականներին աշխատել է որպես նկարիչ Լենինգրադի տարբեր հաստատություններում և կազմակերպություններում, իսկ 1959 թվականից՝ ՌՍՖՍՀ արվեստի հիմնադրամի Լենինգրադի մասնաճյուղի գեղանկարչական և ձևավորման արվեստի կոմբինատում։ Միաժամանակ 1957 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ստեղծել է դիմանկարներ, ժանրային և թեմատիկ նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ։ 1970 թվականին Պյոտր Նազարովն ընդունվել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպության անդամ, սկսել է դասավանդել Լենինգրադի Վ. Ի. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում[3]։
Նազարովի ստեղծած նկարներից են՝ «Զիմկա»[4] (1960), «Ձմեռային երեկո» (1961), «Գարուն։ Հեղեղում»[5] (1962), «Տարհանում Լադոգայում։ 1942 թվական»[6] (1964), «Երիտասարդ բանվոր» (1965), «Գարուն։ Բուգորկի»[7] (1972), «Պսկով», «Գարուն»[8] (երկուսն էլ՝ 1975), «Флоксы» (1979), «Окуни»[9] (1980) և այլն։ Նկարչի անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Լենինգրադում 1981 թվականին:
Մահացել է 1988 թվականի ապրիլի 19-ին Լենինգրադում՝ կյանքի 67-րդ տարում։
Պյոտր Նազարովի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с. 104.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: Первоцвет, 2007. — С. 76.
- ↑ Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. — С. 15, 271.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — С. 13.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — С. 19.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — С. 35.
- ↑ По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С. 19.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — С. 20.
- ↑ 40 Лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — С. 11.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С. 13.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С. 19.
- Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С. 35.
- По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 19.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 20.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С. 104.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. Каталог. — Л.: Художник РСФСР, 1989. — С. 11.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С. 89.
- 40 Лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л.: Художник РСФСР, 1990. — С. 11.
- Натюрморт в живописи 1940—1990 годов. Ленинградская школа. Каталог выставки. — СПб.: Мемориальный музей Н. А. Некрасова, 1996. — С .4.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С. 365, 390, 393, 394, 396—398, 402, 403, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 76.
- Традиции школы живописи государственной художественно-промышленной академии имени А. Л. Штиглица. Кафедра общей живописи. — СПб., 2010. — С. 15, 271.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Ապրիլի 19 մահեր
- 1988 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ