Պյոտր Մարցև
| Պյոտր Մարցև բելառուս․՝ Пётр Паўлавіч Марцаў | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 14, 1962 |
| Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | սեպտեմբերի 13, 2014 (52 տարեկան) |
| Մահվան վայր | Մինսկ, Բելառուս |
| Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բելառուսի պետական համալսարան[1] |
| Մասնագիտություն | լրագրող, ձեռնարկատեր և հրատարակիչ |
Պյոտր Պավլովիչ Մարցև (բելառուս․՝ Пётр Паўлавіч Марцаў, ապրիլի 14, 1962, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ և Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 13, 2014, Մինսկ, Բելառուս), բելառուս լրագրող և հրատարակիչ: Ստեղծել, հրատարակել և եղել է «Բելառուսական գործնական թերթ»-ի գլխավոր խմբագիրը: Անկախ հետխորհրդային Զանգվածային լրատվության միջոցների բելառուսցի ամենահայտնի և հեղինակավոր գործիչներից մեկն է:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյոտր Մարցևը ծնվել է 1962 թվականի ապրիլի 14-ին Մինսկում, ապրել է Բերսոն փողոցում: Երբ Պյոտրը 5 տարեկան է եղել, նրա ծնողները բաժանվել են, և նա մոր հետ տեղափոխվել է առանձին բնակարան Ստարովիլենսկի տրակտում: Կարճ ժամանակ անց մայրը որդու դաստիարակությունը վստահել է տատիկին, որը ապրել է քաղաքի կենտրոնում՝ Կրասնոարմեյսկայա 13 հասցեում գտնվող կուսակցական աշխատողների տանը: Այդ նույն տանը ապրել է Բելառուսի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը՝ Պյոտր Մաշերովը[2]:
Պյոտրը 1984 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1984-1986 թվականներին Մինսկի աշխատանքային երիտասարդության № 19 դպրոցում եղել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ[3], 1986-1988 թվականներին աշխատել է որպես թղթակից, այնուհետև եղել է Բելառուսի հեռագրական գործակալության ավագ խմբագիրը: Պյոտրը ստիպված է եղել հեռանալ գործակալությունից 1988 թվականի հոկտեմբերի 30-ին «Կուրոպատներ» տրակտատում առաջին զանգվածային ընդդիմադիր միտինգին մասնակցելու պատճառով:
Եղել է «Պառուս» ամսագրի բաժնի վարիչը (1989-1990 թվականներ), «Կոմերսանտ» շաբաթաթերթի սեփական թղթակիցը Բելառուսում, «Կոմերսանտ» թղթակցական կետի և «Պոստֆակտում» գործակալության տնօրենը (1991-1993 թվականներ)[3]:
1992 թվականին, վաստակելով առաջին գումարը համակարգիչների և ավտոմոբիլների առևտրում[4], սկսել է հրատարակել «Բորսաներ և բանկեր. Բելառուսական գործնական թերթ» լրագիրը, հետագայում՝ «Բելառուսական գործնական թերթ»: Հրատարակել է առաջին բելառուսական թաբլոիդը՝ «Իմյա» շաբաթաթերթը (հավելված «Բելառուսական գործնական թերթ»-ի համար):
1997 թվականից զբաղեցրել է «Բելառուսական գործնական թերթի» գլխավոր խմբագրի պաշտոնը: Այդ նույն թվականին դարձել է «Խարտիա-97» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից մեկը։
2002 թվականից եղել է «Մարատ» միացյալ ձեռնարկության հիմնական տնօրենը և «Բելառուսական գործնական թերթ»-ի և «Աչքի արագ շարժումներ. Ծառայողական օգտագործման համար» թերթի հրատարակիչը[5]:
2006 թվականի մարտին «Բելառուսական գործնական թերթ»-ի լույս տեսնելը դադարեցվել է բելառուսական տպարաններում դրա տպագրության արգելքի և «Բելպոչտա»-ի և «Բելսայուզպեչատ»-ի միջոցով տարածման պատճառով[3]:
Եղել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին «Սովորական նախագահ» (1996 թվական) վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակներից մեկը և պրոդյուսերը[3]: (Բեռլինի կինոփառատոնի խաղաղության մրցանակ, 1997 թվական)[6]:
Կյանքի վերջին տարիներին զբաղվել է գովազդային, շինարարական և նավթային բիզնեսով:
Մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին սուր լեյկեմիայից, 52 տարեկանում[3]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]5 անգամ ամուսնացել է[7], ունեցել է մեկ դուստր և երկու որդի:
Մրցանակներ և կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարցևը եղել է հետխորհրդային անկախ մամուլի ամենահեղինակավոր գործիչներից մեկը Բելառուսում: Եղել է ԱՊՀ երկրների և Զանգվածային լրատվության միջոցների ամենաազդեցիկ ներկայացուցիչների քսանյակում (2001 թվական)[6]:
Պարգևատրվել է Բելառուսի լրագրողների ասոցիացիայի պատվավոր դիպլոմով՝ «Բելառուսում խոսքի ազատության հաստատման համար»[8]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Марцев Петр (Павлович) // Кто есть кто в Беларуси / Голубев В. Ф. и др. — М.: Книжный дом «Университет», 1999. — 176 с. — ISBN 5-8013-0068-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://who_is_who_bel.academic.ru/230/Марцев_Петр_(Павлович)
- ↑ «Марцев». kyky.org. 2014 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Цыганков В. (2010 թ․ հուլիսի 26). «Пётр Марцев: «Я потерял все деньги, но меня не упрекнешь, что я не сражался до конца»». Свободные новости плюс. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Каташинская А. Умер известный издатель, журналист Петр Марцев // Комсомольская правда в Украине. — 14 сентября 2014. Архивировано из первоисточника 14 սեպտեմբերի 2014.
- 1 2 «Умер известный издатель и журналист Петр Марцев». Белорусский партизан. 2014 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{cite web}}: Text "belaruspartisan.org" ignored (օգնություն) - ↑ Романова А. (2013 թ․ նոյեմբերի 20). «Как стать знаменитым в Беларуси. Беседа с Петром Марцевым». kyky.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Петр Марцев | Наше мнение». nmnby.eu (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեկը նման է». 2014 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.