Պյոտր Խրոմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Խրոմով
Ծնվել է1904[1]
ԾննդավայրՌուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 15, 1942(1942-03-15)
Վախճանի վայրԲոլշեկրեպրինսկի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌոստովի մարզ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Պյոտր Ֆիլիպովիչ Խրոմով (ռուս.՝ Пётр Фили́ппович Хро́мов, 1904[1], Ռուսական կայսրություն - մարտի 15, 1942(1942-03-15), Բոլշեկրեպրինսկի շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային բանաստեղծ, որը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կուբանի կազակական սպայի ընտանիքում[3]։

Ապագա բանաստեղծի մանկությունն ու երիտասարդությունը անցել են Կուբանի մարզի (այժմ՝ Կրասնոդարի երկրամասի Կուրգանինսկի շրջան) Տեմիրգոևսկայա ստանիցայում[4]։

Գյուղում ապրելու տարիներին, դեռևս դպրոցում, սկսել է գրել բանաստեղծություններ[5]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կրասնոդարի գեղարվեստական տեխնիկում[4]։ Այնուհետև տեղափոխվել է Դոնի Ռոստով, ընդունվել Դոնի Ռոստովի պետական մանկավարժական ինստիտուտ[2]։

Աշխատել է Դոնի Ռոստովի օդանավակայանում[4]։

1920-ական թվականների վերջերից Խրոմովի բանաստեղծությունները հայտնվել են Հյուսիսկովկասյան երկրամասի պարբերականներում՝ «Նա պոդյոմե», «Սովետսկի Սևեռնի Կավկազ» ամսագրերում, «Լիտերարտուրնի Ռոստով» ալմանախում, «Բոլշևիստսկայա սմենա», «Կոլխոզնայա պրավդա» և «Մոլոտ» թերթերում[2]։ Նրա բանաստեղծությունները հրապարակել են նաև կենտրոնական ամսագրերը, մասնավորապես՝ «Կրասնայա նովը»[6], «Կոստյորը» և ուրիշները։

Մասնակցել է Գյուղացիական գրողների համառուսաստանյան ընկերության գործունեությանը։

Խրոմովի բանաստեղծություններում զգալի տեղ է հատկացվել խորհրդային գյուղի կյանքի նկարագրությանը, կոլեկտիվացմանը։ Նա սիրով պատկերել է հայրենի բնությունը։ Քիչ տողեր չի նվիրել աշխատանքի մարդկանց, ծովային ճանապարհորդությունների ռոմանտիկային և օդաչուներին[7]։

Ուժերը փորձել է նաև արձակում՝ գրելով «Հարևան», «Միշկայի հիվանդությունը» և այլ պատմվածքներ, ինչպես նաև մի շարք ակնարկներ[2]։

Խրոմովին աջակցել է Ալեքսանդր Ֆադեևը[6]՝ ստեղծագործությունները հրապարակելով ամսագրերում, տալով արժեքավոր խորհուրդներ, նշելով հաջողությունները[8]։

Խրոմովի ընկերոջ՝ գրող Միխայիլ Օբուխովի վկայությամբ՝ Խրոմովի բանաստեղծությունները բարձր էր գնահատում նաև Միխայիլ Իսակովսկին[6]։

Խրոմովի կյանքի ընթացքում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ընդամենը երկու ժողովածու՝ 1939 թվականին երեխաների համար՝ «Ինքնաթիռ» գրքույկը, իսկ 1940 թվականին՝ «Թարմ քամին»։

Հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես Խրոմովը զորակոչվել է Կարմիր բանակ։ Լեյտենանտի կոչումով ավարտելով կարճ դասընթացները[4]՝ գնդապետ Ս. Կ. Պոտեխինի փառապանծ Իրկուտսկի 30-րդ հրաձգային դիվիզիայի[9] շարքերում մասնակցել է Հարավային ռազմաճակատի մարտերին։

1942 թվականի մարտի 15-ին, զինվորներին իր հետևից հակագրոհի տանելիս, ծանր վիրավորվել է[10]։ Մահացել է նույն օրը հոսպիտալի ճանապարհին[10]։

Թաղված է Ռոստովի մարզի Բոլշեկրեպրինսկի շրջանի թիվ 16 եղբայրական գերեզմանում[11]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականին Տեմիրգոևսկայա ստանիցայում ի հիշատակ Խրոմովի փակցվել է հուշատախտակ[4]։
  • Խրոմովի հիշատակին էր նվիրված Կուրգանինսկի շրջանի գրականության և արվեստի «Ոսկե Վարդ» առաջին տոնը, որն անցկացվել է Տեմիրգոևսկայա ստանիցայում։
  • Արդեն բանաստեղծի մահից հետո 1960-ական թվականներին Ռոստովի գրահրատարակչությունում լույս են տեսել նրա բանաստեղծությունների երկու գրքերը։
  • 2005 թվականին «Ժիվիցա» հրատարակչությունը (Դոնի Ռոստով) «Պառնասոսի ուղով» շարքի 11-րդ ժողովածուում տպագրել է Պյոտր Խրոմովի «Ամպերի տանիքի տակ» բանաստեղծությունների գիրքը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Самолет: [Стихи. Для мл. возраста] / Рис. А. Глуховцева. — [Ростов-н/Д]: Ростиздат, 1939. — 20 000 экз.
  • Свежий ветер: Стихи. — Ростов-н/Д: Ростиздат, 1940. — 56 с. — 3000 экз.
  • Свежий ветер: [Стихи] / [Сост. А. Г. Гарнакерьян]. — Ростов-н/Д: Кн. изд-во, 1961. — 54 с. — 2000 экз.
  • [Стихи] / Сост. Д. Долинский. — Ростов-н/Д: Кн. изд-во, 1967. — 23 с. — 3000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Писатели Советского Дона. — Ростов-н/Д, 1948. — С. 99.
  3. И. М. Гегузин, 1981
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «В Темиргоевской открыли мемориальную доску поэту П. Хромову». ЮГА.ру. 2005 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. И. М. Гегузин, 1989
  6. 6,0 6,1 6,2 И. М. Гегузин, 1989, էջ 129
  7. И. М. Гегузин, 1989, էջ 133
  8. И. М. Гегузин, 1989, էջ 131
  9. «Приказ об исключении из списков». ОБД «Мемориал». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. 10,0 10,1 И. М. Гегузин, 1989, էջ 134
  11. «Донесение о безвозвратных потерях». ОБД «Мемориал». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гегузин И. М. С кровавых не пришедшие полей: Очерки о ростовских поэтах, погибших за Родину. — Ростов-н/Д: Кн. изд-во, 1981. — 173 с.
  • Гегузин И. М. Писал, как чувствовал, как жил… // Гегузин И. М. Страницы ростовской летописи: Краеведческие очерки о событиях и людях, увековеченных в мемориальных досках. — 2-е изд., испр. и доп. — Ростов-н/Д: Ростовское обл. отд-е Всерос. о-ва охраны памятников и культуры, 1989. — Т. 2. — С. 128—135. — 282 с. — 2000 экз.
  • Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. — Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. — С. 99—100. — 112 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 2500 экз.