Պյոտր Դուլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Դուլսկի
Ծնվել էմարտի 23, 1879(1879-03-23)
Օրհեյ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 8, 1956(1956-03-08) (76 տարեկան)
Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրսկոե գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Q33436387?[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ, արվեստագետ, թանգարանի աշխատակից և հրատարակիչ
Ալմա մատերԿազանի գեղարվեստի դպրոց
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու

Պյոտր Մաքսիմիլյանոցիչ Դուլսկի (մարտի 23, 1879(1879-03-23), Օրհեյ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1956(1956-03-08), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային արվեստագետ, թանգարանի աշխատող, հրատարակիչ և մանկավարժ։

Համարվում է Կազանյան արվեստագիտության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Մաքսիմիլյանովիչ Դուլսկին ծնվել է 1879 թվականի մարտի 23-ին Բեսարաբիայի (ներկայում՝ Մոլդովայի կազմում) Օրգեև քաղաքում։ 1889 թվականին ընդունվել է Քիշնևի առաջին գիմնազիան, այնուհետև իր ուսումը շարունակել Օդեսայի նկարչական դպրոցում։ 1911 թվականին վերադարձել է Կազան և մնացած ամբողջ կյանքն անցկացրել այնտեղ։ Նրա աշխատանքի սկզբնական շրջանը գերազանցապես կապված է եղել Կազանի ճարտարապետա-գեղանկարչության պատկերի հետազոտմանը և ճարտարապետության, գեղանակարչության և գրաֆիկայի առավել նշանակալի կոթողների ուսումնասիրմանը։ 1917-1920 թվականներին արվեստագետն ակտիվ մասնակցել է թանգարանների կառուցման, հուշարձանների հաշվառման, գրանցման և պահպանության գործում։ Շատ է զբաղվել ստեղծագործական աշխատանքներով։

1930 թվականից Պյոտր Դուլսկին դասավանդել է Կազանի տարբեր համալսարաններում։ Ակտիվորեն մասնակցել է ԹԻԽՍՀ (Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) միության ստեղծմանը, 1936-1938 թվականներին եղել նրա առաջին նախագահը։ Դուլսկին մասնակցել է «Կազանի թանգարանների լրաբեր» առաջին ամսագրի և «Казанский библиофил» ամսագրի ստեղծմանը, որի առաջին համարը լույս է տեսել 1921 թվականին։ «Казанский библиофил» ամսագիրը նվիրված է եղել գրքերին և ժամանակակից գրաֆիկային (1921-1923), որը եղել է այդ տիպի ոչ մայրաքաղաքային միակ ամսագիրը։ Լույս է տեսել ընդամենը չորս համար։

Պյոտր Դուլսկին մահացել է 1956 թվականի մարտի 8-ին Կազանում։ Նրա գլխավոր վաստակը, ըստ Կազանի խորհրդային մեծ արվեստագետ Պյոտր Եվգենևիչ Կոռնիլովի, եղել է այն, որ նա «Երիտասարդությանը սովորեցրել է սիրել արվեստը և ծառայել նրան»[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дульский П. М., Мексин Я. П. Иллюстрация в детской книге. — Казань, 1925.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]