Պյոտր Գուբոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Գուբոնին
Դիմանկար
Ծնվել է1825
ԾննդավայրԲորիսովո (գյուղ, Կոլոմենսկի շրջան), Kolomensky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30 (հոկտեմբերի 12), 1894
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՂրիմ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունվաճառական և ձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Order of Saint Anna, 2nd class with crown Տակովոյի խաչի շքանշան Թագի շքանշան Իշխան Դանիել I-ի շքանշանի մեծ սպա Առյուծի և արևի 2-րդ աստիճան շքանշան և Commander's Cross of the Order of Franz Joseph
 Pyotr Ionovitch Gubonin Վիքիպահեստում

Պյոտր Իոնովիչ Գուբոնին (ռուս.՝ Пётр Ио́нович Губо́нин, 1825, Բորիսովո (գյուղ, Կոլոմենսկի շրջան), Kolomensky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30 (հոկտեմբերի 12), 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն), առաջին գիլդիայի ռուս վաճառական, արդյունաբերող և մեկենաս։ Մինչև 1858 թվականը եղել է ճորտ գյուղացի, 1872 թվականից՝ ազնվական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Գուբոնինը ծնվել է 1825 թվականին Մոսկվայի մարզի Կոլոմենսկի գավառի Ֆեդոսինսկի վոլոստի Բորիսովո գյուղում, ճորտ որմնադիրի ընտանիքում։ Մինչև 1858 թվականը եղել է կալվածատեր Բիբիկովի ճորտ գյուղացին, 1858 թվականին ազատություն է ստացել և գրանցվել Մոսկվայի վաճառականական դասում։ Սկսել է աշխատել որպես որմնադիր, զբաղվել քարի աշխատանքների կապալառուական գործունեությամբ։ Հետագայում ինժեներ Սադովսկու հետ միասին պայմանագիր է կնքել Մոսկվա-Կուրսկ երկաթուղու քարե կամուրջների կառուցման համար, այնուհետև մասնակցել է Օրյոլ-Վիտեբսկ[1]։, Գրյազե-Ցարիցին, Լոզովո-Սևաստոպոլ, Ուրալ, Գորնոզավոդսկ, Բալթյան և այլ երկաթուղային ճանապարհների շինարարությանը։ Վասիլի Կոկորևի հետ միասին կազմակերպել են Բաքվի նավթային ընկերությունը և Հյուսիսային ապահովագրական ընկերությունը։ Ղրիմի Գուրզուֆի բնակավայրում գնել է կալվածքը, որտեղ սկսել է զբաղվել գինեգործությամբ և փորձել է այն դարձնել եվրոպական հանգստավայր։ Գուբոնինը Գուրզուֆում կառուցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարը։

Գուբոնինը սերտորեն ներգրավված է եղել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի կառուցման և բազմաթիվ այլ բարեգործական ծրագրերում։ Գուբոնինի միջոցներով Մոսկվայում կառուցվել է Կոմիսարովի տեխնիկումը, ֆինանսավորել է նաև Պոլիտեխնիկական թանգարանի շինարարությունը։ Տվերում նրա միջոցներով կառուցվել է հոգևոր ճեմարանի շենքը[2]։

Ռուսական տեխնիկական ընկերության աշխատանքում իր ներդրման համար Գուբոնինը ստացել է առևտրի խորհրդականի կոչում։

Ազնվականության դաս նրան տրվել է «1870-1872 թվականների նվիրատվությունների դիմաց այդ տարիներին Մոսկվայում անցկացված պոլիտեխնիկական ցուցահանդեսի կազմակերպման և պահպանման համար և նկատի ունենալով իր գործերով և ունեցվածքով հանրային շահին նպաստելու նրա ցանկությունը»։ Ցուցահանդեսում Գուբոնինը ղեկավարել է երկաթուղային բաժինը։

ОГ 12-143

Սևաստոպոլի ճանապարհի կառուցումից հետո՝ 1875 թվականին, Գուբոնինը դարձել է իսկական պետական խորհրդական, որը տոհմական ազնվականություն է տվել իր որդիներին՝ Սերգեյին և Նիկոլային։ 1878 թվականին Գուբոնինները ստացել են ազնվական զինանշան՝ «Ոչ թե քո, այլ հայրենիքի համար» նշանաբանով[3]։

Գուբոնինը եղել է Մոսկովյան Կայսերական տեխնիկական ուսումնարանի մանկավարժական խորհրդի պատվավոր անդամ, բնագիտության, մարդաբանության և ազգագրության սիրողական ընկերության անդամ։ 1871 թվականին նա անհատական կրթաթոշակ է սահմանել Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում դասընթացն ավարտելուց հետո կրթությունը շարունակող ուսանողների համար (302 ռուբլի 50 կոպեկի չափով)[4]։

Գուբոնինի կարողությունը գնահատվել է մոտ 20 միլիոն ռուբլի։

Պյոտր Իոնովիչ Գուբոնինը մահացել է 1894 թվականի սեպտեմբերի 30-ին Մոսկվայում, իր կտակի համաձայն թաղվել է Գուրզուֆում։

Միլիոնատեր Գուբոնինը նկարիչ Ի. Կ. Մակարովին պատվիրել է իր կնոջ՝ Մարինա Սևաստյանովնայի դիմանկարը, ով Սանկտ Պետերբուրգ էր եկել ձմեռային թատերական սեզոնի կապակցությամբ: Բայց, վճարելով աշխատանքի համար, նա չի վերցրել դիմանկարը՝ ասելով. «Նա շատ նման է իրեն։ Ես չեմ ուզում, որ նա միշտ իմ աչքի առաջ լինի»[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Մարինա Սևոստյանովնա։
  • Որդին՝ Սերգեյ Պետրովիչ, ծնվել է 07/03/1852, առաջին գիլդիայի վաճառական, ազնվական, գինու վաճառական,
  • Որդին՝ Նիկոլայ Պետրովիչ, 1861-1918 թթ. արքունի խորհրդական, Կոմիսարովի անվան տեխնիկական ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի անդամ,
  • Թոռնուհին՝ Օլգա Նիկոլաևնա (ամուսնու կողմից՝ Ցուբերբիլլեր), մաթեմատիկոս և բարձրագույն դպրոցի ուսուցիչ 1885-1975 թթ.,
  • Թոռը՝ Գուբոնինի Պյոտր Նիկոլաևիչ (1884-1929 թթ.), ռուսական կայսերական նավատորմի սպա, ռուս-ճապոնական պատերազմի մասնակից, «Վարյագ» հածանավի պահակախմբի պետ և հածանավի հրամանատար, Չեմուլպոյի ճակատամարտի մասնակից, Գեորգիևյան խաչի ասպետ, 2-րդ կարգի կապիտան։

Կոչումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական արդյունաբերության զարգացման գործում ունեցած ծառայությունների և մեծ նվիրատվությունների համար Պյոտր Իոնովիչը ստացել է գաղտնի խորհրդականի կոչում,
  • Պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի, Սուրբ Աննայի 1-ին և 2-րդ աստիճանի, Սուրբ Վլադիմիրի 2-րդ և 3-րդ աստիճանի շքանշաններով,
  • Գուբոնինի վաստակը ճանաչվել է նաև արտասահմանում, պարգևատրվել է արտասահմանյան պարգևներով՝ սերբական «Սպիտակ արծիվ» շքանշանով, Չեռնոգորիայի՝ Իշխան Դանիելի 2-րդ աստիճանի շքանշանով, Ավստրիական՝ Ֆրանց Իոսիֆի Հրամանատարական խաչով, պարսկական՝ Առյուծի և Արևի 2-րդ աստիճանի շքանշանով[6]։
  • Ցարիցինի առաջին պատվավոր քաղաքացի[7]։

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ճորտ Պյոտր Գուբոնինը «1856 թվականի նոյեմբերի 8-ին Մոսկվայի Մեծ թատրոնի վերականգնման աշխատանքներում մասնակցության համար Ամենաողորմածի կողմից պարգևատրվել է արծաթե մեդալով (ինչպես նշված է փաստաթղթում)՝ «Աշխատասիրության համար» մակագրությամբ, որը կրում են Աննինսկի ժապավենի լամբակի վրա»։ Ցարի այդ մրցանակը առաջինն է վարկանիշով և առաջինը Պյոտր Գուբոնինի համար[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Губонин Петр Ионович // Список гражданским чинам четвёртого класса. Том II. Исправлен по 1-е марта 1878 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1878. — Т. I. — С. 1220.
  • Губонин Петр Ионович // Список гражданским чинам первых трёх классов. Исправлен по 1-е октября 1893 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1893. — С. 369—370.
  • Мингереш С. Д. П. И. ГУБОНИН И ЕГО ВКЛАД В РАЗВИТИЕ РОССИЙСКОГО ПРЕДПРИНИМАТЕЛЬСТВА XIX СТОЛЕТИЯ // Исторические, философские, политические и юридические науки, культурология и искусствоведение. Вопросы теории и практики : журнал. — Тамбов: Грамота, 2011. — № 2, Ч. 3. — С. 107—112. — ISSN 1997-292X. Архивировано из первоисточника 28 Հոկտեմբերի 2013.
  • Е. Ю. Горбунова Благотворители и меценаты в истории Московского университета / редактор: В. И. Тропин. — М.: Издательство Московского университета, 2010. — 320 с. — ISBN 978-5-211-05745-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. За строительство Московско-Курской дороги он получил орден Св. Станислава 3-й степени; за Орловско-Витебскую — орден Св. Анны 3-й степени.
  2. Кеня И. А. «Не себе, а родине!» // Московский журнал. — 2014. — № 10. — С. 8. — ISSN 0868-7110.
  3. Герб рода Губониных внесён в «Часть 12 Общего гербовника дворянских родов Всероссийской империи, стр. 143». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Благотворители и меценаты, 2010, էջ 296
  5. 5,0 5,1 Курорт Гурзуф и его первый владелец — Пётр Ионович Губонин
  6. Пётр Губонин — промышленник и предприниматель
  7. Первый почётный гражданин // http://www.vashka.ru/ Ваша газета] : газета. —Волгоград, 2010. — В. 1.

Արխիվային աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • РГИА, ф. 446, оп. 26, д. 18. Доклад № 75. 23 июня 1871 г. «О результате переговоров с коммерции советником Губониным по определению строительного капитала Лозово-Севастопольской ж. д.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Գուբոնին» հոդվածին։