Պյատրաս Աուշտրյավիչյուս
Պյատրաս Աուշտրյավիչյուս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Liberal and Centre Union? և Liberal Movement? |
---|---|
Կրթություն՝ | Վիլնյուսի համալսարան, Լիտվայի գիտությունների ակադեմաի և Հուվերի ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 16, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Juodšiliai, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | austrevicius.lt |
Պարգևներ | |
Պյատրաս Աուշտրյավիչյուս (լիտ.՝ Petras Auštrevičius, մայիսի 16, 1963, Juodšiliai, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին ավարտել է Վիլնյուսի № 39 միջնակարգ դպրոցը (այժմ՝ Նաույինինկայի միջնակարգ դպրոց)։ 1986 թվականին ավարտել է Վիլնյուսի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։
1986-1991 թվականներին եղել է Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի ասիստենտ։ 1988-1991 թվականներին՝ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտ։
Մինչ անկախության հռչակումը, Լիտվայի արտաքին գործերի նախարարությունում անցել է ծառայության ավագ մասնագետի պաշտոնում, ավելի ուշ դարձել Լիտվայի ԱԳՆ առաջին քարտուղար։ 1992 թվականին ուսանել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի Հուվերի ինստիտուտում։
Վերապատրաստումից հետո նշանակվել է Հյուսիսային երկրների արտաքին գործերի նախարարության դեպարտամենտում։ Ֆինլանդիայում նա հիմնել է Լիտվայի դեսպանատուն։ 1994 թվականին՝ 31 տարեկան հասակում, զբաղեցնելով Ֆինլանդիայում Լիտվայի դեսպանի պաշտոնը, դարձել է Լիտվայի ամենաերիտասարդ դեսպանը։
1998 թվականին նշանակվել է Լիտվայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։ Ստեղծել է Եվրոպական կոմիտե և դարձել ԵՄ-ին Լիտվայի անդամակցության համակարգողը։
1999 թվականից աշխատել է որպես կառավարության կանցլեր, մեկ տարի անց վերադարձել է Լիտվայի ԱԳՆ և նշանակվել հատուկ հանձնարարություններով դեսպան։
2001 թվականից՝ կառավարությանն առընթեր Եվրոպական կոմիտեի գլխավոր տնօրեն և Եվրոպական Միությանը Լիտվայի անդամակցության հարցով գլխավոր բանակցող։
2003-2004 թվականներին դասավանդել է Վիլնյուսի համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների ինստիտուտում։
2004 թվականին նշանակվել է Լիտվայի կառավարության ԵՄ հարցերով փոխկանցլեր։
2004 թվականին մասնակցել է Լիտվայի նախագահական ընտրություններին։ Հանդես է եկել որպես անկախ թեկնածու և ընտրությունների արդյունքներով զբաղեցրել 3-րդ տեղը։
2004-2014 թվականներին եղել է Լիտվայի Հանրապետության Սեյմի պատգամավոր։ Աշխատել է Եվրոպական հարցերով կոմիտեի անդամ, իսկ 2005-2008 թվականներին եղել է այդ կոմիտեի նախագահի տեղակալ։ Եղել է Իգնալինի ատոմային էլեկտրակայանի և ՆԱՏՕ-ի գործերով հանձնաժողովների արտաքին գործերի կոմիտեի անդամ։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Սեյմի պատվիրակության անդամ և Ավստրիայի Հանրապետության միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ։
2013-2014 թվականներին՝ Սեյմի նախագահի տեղակալ։
Լիտվայի լիբերալ շարժման համահիմնադիրներից մեկը, իսկ 2006-2008 թվականներին՝ այդ կուսակցության նախագահ։
2014 թվականից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է։
Խոսում է անգլերեն և ռուսերեն,սովորում՝ ֆրանսերեն։
2015 թվականին հացադուլ է հայտարարել՝ իր կարծիքով Նադեժդա Սավչենկոյի անօրինական բանտարկության դեմ որպես բողոք[2]։ Հացադուլը ոչ մի արդյունք չի տվել և շուտով դադարեցրել է։ 2015 թվականի հուլիսին մի խումբ պատգամավորների կազմում առաջադրել էր Բորիս Նեմցովի թեկնածությունը՝ Անդրեյ Սախարովի անվան մրցանակի համար[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ իշխան Գյադիմինաս Լիտովսկու շքանշանի հրամանատար (2003 թվական),
- ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Լիտվայի անդամակցության հուշամեդալ (2004 թվական),
- Հուշամեդալ Մինդաուգաս թագավորի թագադրման 750-ամյակի կապակցությամբ (2003 թվական),
- «Արժանիքների համար» 3-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա, 2015 թվականի օգոստոսի 21)՝ ուկրաինական պետության միջազգային հեղինակության ամրապնդման, նրա պատմական ժառանգության և ժամանակակից նվաճումների հանրահռչակման և Ուկրաինայի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ծանրակշիռ անձնական ներդրման համար[4],
- Պատվո շքանշան (Վրաստան, 2014 թվական)[5],
- Ֆինլանդիայի (1998 թվական) և Ֆրանսիայի (2003 թվական) շքանշաններ,
- Սուրբ Վլադիմիրի II աստիճանի շքանշան[6]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Petras Auštrevičius Rinkos ekonomika ir valstybės reguliavimas. — Vilnius: Balticum, 1990.
- Petras Auštrevičius Šiuolaikinių ekonomikos terminų enciklopedinis žodynas. — Vilnius: Lietuvos laisvosios rinkos institutas, Lietuvos komersantas, 1991.
- Petras Auštrevičius Lithuania’s Road to the European Union: Unification of Europe and Lithuania’s EU Accession Negotiation. — Vilnius: Eugrimas, 2005.
- Petras Auštrevičius The Accession Story – The EU from Fifteen to Twenty-five Countries. — 2007.
Ընտանիք, հոբբի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոբբին դասական երաժշտությունն է և սպորտը։
Կինը՝ Գինտարեն (լիտ.՝ Gintarė) տնտեսագետ է։ Որդիների անուներն են Վայնիուս և Վիտենիս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.president.gov.ua/documents/5952022-43765
- ↑ Депутат Европарламента объявил голодовку в поддержку Савченко
- ↑ MEPs nominate Nemtsov for Sakharov Prize (անգլ.)
- ↑ Указ Ппрезидента України № 492/2015 «Про відзначення державними нагородами України громадян іноземних держав»
- ↑ Seimo Pirmininko pavaduotojas P. Auštrevičius apdovanotas Gruzijos garbės ordinu (լիտվ.)
- ↑ P. AUŠTREVIČIUI ĮTEIKTAS VLADIMIRO DIDŽIOJO ANTROJO LAIPSNIO ORDINAS (լիտվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյատրաս Աուշտրյավիչյուս» հոդվածին։ |
|