Պյաոզերո
Պյաոզերո
ռուս.՝ Пяозеро | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Ռուսաստան | |
Վարչատարածքային բաժանում | Կարելիայի Հանրապետություն | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 109 մ | |
Երկարություն | 77 կմ | |
Լայնություն | 30 կմ | |
Ավազանի մակերեսը | 659 կմ² | |
Ծավալը | 10,1 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 256 կմ | |
Ամենամեծ խորությունը | 49 մ | |
Միջին խորությունը | 15,4 մ | |
Լճի հանքայնությունը | քաղցրահամ | |
Պարզությունը | 4,0-6,5 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 12 900 կմ² | |
Թափվող գետերը | Սոֆյանգա, Մինինկա, Պոնչա, Պունդոմա, Կարմանգա, Տայվոյոկի | |
Սկիզբ առնող գետերը | Կովդա | |
Կղզիներ | Վոչկալա, Մալոշուարի, Լայդոշուարի, Տալվիշուարի, Մայաշուարի, Լուպչանգա | |
Վիքիպահեստում |
Պյաոզերո (Պուվոզերո, ռուս.՝ Пяозеро, ֆիններեն՝ Pääjärvi), քաղցրահամ ջրով մեծ լիճ Կարելիայի Հանրապետության հյուսիսում՝ Լոուխսկի շրջանում։
Պյաոզերոն Կումայի ջրամբարի մի մասն է (դրանից բացի ջրամբարի մաս են կազմում նաև Տոպոզերո, Ցիպրինգա, Կունդոզերո լճերը և այլն)։ Պյաոզերո լիճն իր ներկայիս տեսքով գոյություն ունի 1966 թվականից, երբ 1966 թվականին Կումա գետի վրա ամբարտակի կառուցումից հետո ջրի մակարդակը բարձրացել է միջինը 9 մետրով, ինչի հետևանքով ջրի տակ են անցել նաև ափամերձ մի քանի գյուղեր, որոնց բնակիչները տեղափոխվել են այլ բնակավայրեր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոպոզերոյի համեմատությամբ՝ Պյոզերոյի միջին խորությունն ավելի մեծ է, և ջուրն էլ համեմատաբար ավելի տաք է։ Հատակի ռելիեֆը բարդ է։ Հատակը հիմնականում է տիղմոտ է։ Պյաոզերոյի ափերը բարձր են, քարային-ավազային և ծածկված են անտառներով։ Լճի հարավային կողմում հանդիպում են ափի ցածր, ճահճոտ հատվածներ։
Պյաոզերո լիճ են թափվում մեծ թվով գետեր, որոնցից են՝ Սոֆյանգա, Մինինկա, Պոնչա, Պունդոմա, Կարմանգա, Տայվոյոկի և այլն։ Պյաոզերո լճից դուրս է հոսում Կովդա գետը։
Լճում կան 66 կղզիներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 96,1 կմ²։ Առավել մեծ կղզիներում (Վոչկալա, Մալոշուարի, Լայդոշուարի, Տալվիշուարի, Մայաշուարի, Լուպչանգա) կան տնակներ, որոնցում բնակվում են ժամանակավորապես կղզի եկած ձկնորսները։ Մեծ կղզիներում, ինչպիսին է, օրինակ, Վուոշկալոշուարին, զբաղվում են նաև հատապտուղների հավաքմամբ։
Կենդանական և բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճում բնակվում են շերեփաձուկ, գայլաձուկ, ձամբռիկ, յազ, պերկես, մանրածածան, բրամ, սիգ, պալիա, մանրաձուկ։ Լճի բուսականության մեծ մասը եղեգներ են։
Նավագնացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականից Պյաոզերո լճում իրականացվել են ուղևորափոխադրումներ. լճում նավարկել է Փոքր լճերի ու գետերի տրանսպորտային յուրացման վարչության նավը։ 1958 թվականից Բելոմորսկ-Օնեգայի նավագնացության ձեռնարկության МК-13 մոտոկատերը նավարկել է Սոֆպորոգ-Զաշեեկի գծով։ Դրան 1960 թվականին փոխարինել է «Лосось» ջերմանավը։ Լճում կանոնավոր նավագնացության գիծը գործել է մինչև 1980-ական թվականների վերջը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի անունն ունի ֆիննական ծագում։ Պյայարվի բառը կազմված է երկու բաղադրիչից՝ պյա (ֆիններեն՝ pää), որ նշանակում է գլուխ, և Յարվի (ֆիններեն՝ järvi), որ նշանակում է լիճ։ Այդ բառերն իրենց բառային իմաստով համապատասխանում են կարելերենի հյուսիսային բարբառին[1]։ Այսպիսով՝ Պյայարվի կամ Պյաոզերո նշանակում է գլխավոր, գլխավոր լիճ, որի մեջ են թափվում շրջակա տարածքի գետերի մեծ մասը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Озёра Карелии / Александров Б. М., Зыцарь Н. А., Новиков П. И., Покровский В. В., Правдин И. Ф. — Петрозаводск: Госиздат Карельской АССР, 1959. — С. 550—573. — 618 с. — 3000 экз.
- Григорьев С. В., Грицевская Г. Л. Каталог озёр Карелии. — Москва: АН СССР [Ленингр. отделение], 1959. — 239 с.
- Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. С. 457—464 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Озеро Пяозеро (Лоухский район, Республика Карелия). Физико-географическая характеристика. Карта озера Արխիվացված 2012-01-17 Wayback Machine (ռուս.)
- Պյաոզերո Արխիվացված 2012-01-17 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյաոզերո» հոդվածին։ |
|