Պլուտոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պլուտոնիզմ (լատ.՝ Plutonismus - Պլուտոն, ստորերկրյա թագավորության Աստված), 18-րդ դարի վերջին - 19-րդ դարի սկզբին տարածված ուսմունք երկրաբանական պատմության ընթացքում Երկրի ներքին ուժերի առաջատար նշանակության մասին։ Այդ ուսմունքը, որպես որոշակի համակարգ առաջարկել է անգլիացի երկրաբան Զ․ Հատտոնը (J․ Hutton, 1726-1797) 1788 թվականին։

Ըստ այդ տեսության, արտաքին ուժերը (ջուրը, օրգանիզմները, քամին) նպաստում են ռելիեֆի փոփոխությանը, ապարների քայքայմանը և ծովի հատակին նստվածքների առաջացմանը։ Այնուհետև, երկրակեղևի բարձրացման ընթացքում, բարձր ջերմաստիճանային հալոցքի ներդրման շնորհիվ տեղի է ունենում հրային ապարների (գրանիտների) առաջացում։

Ապարների հետագա քայքայումը և վերանստեցումը տեղիք է տալիս նյութի շրջապտույտի նոր փուլի։ Պլուտոնիզմի ձևավորումը տեղի է ունենում նեպլոունիզմի հետ սուր պայքարում, քանի որ վերջինս բացառում է Երկրի ներքին ուժերի որևէ նշանակություն։ Պլուտոնիզմ ի հակադրություն նեպտունիզմի, հիմնվում էր զարգացման գաղափարի վրա և իր ժամանակի համար ունեցավ առաջադիմական մեծ նշանակություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 333 CC-BY-SA-icon-80x15.png